Մասնակից:Daydream moon/Ավազարկղ1

Daydream moon/Ավազարկղ1

«Լուսատտիկներն այգում» (անգլ.՝ Fireflies in the Garden) — դրամա է, որի ռեժիսորն է Դենիս Լին։

Սյուժե

խմբագրել

Կինոն պատմում է սովորական ընտանիքի փլուզման մասին, որտեղ յուրաքանչյուր անդամ ունի իր ողբերգությունը։ Ընտանիքի մայր Լիզան (Ջուլիա Ռոբերթս) վախճանվում է ավտովթարի մեջ, մեղադրված է լինում նրա ամուսին Չարլզը (Ուիլիեմ Դեֆո)։ Լիզայի և Չարլզի որդի, Մայքլը (Ռայան Ռեյնոլդս), հաջողակ գրող, ստեղծում է «բանալիով վեպ» իր մանկության և սեփական ընտանիքի մասին։ Բայց ամբողջ ընտանիքը դեմ է գիրքը գրելուն՝ մորաքրոջից մինչև ինքը՝ Չարլզը:

Դերերում

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Ֆիլմում գլխավոր հերոսներից մեկը կարդում է Ռոբերտ Ֆրոստի «Լուսատտիկներ այգում» բանաստեղծությունը, որի անվանումը դարձել է այս ֆիլմի անվանումը։
  • Ջուլիա Ռոբերթսը մարմնավորում է Ռայան Ռեյնոլդսի կերպարի մորը, թեև իրական կյանքում Ռոբերթսն ընդամենը ինը տարով է մեծ իր էկրանային որդուց։
  • Ռեժիսոր և սցենարիստ Դենիս Լիի համար ֆիլմի սյուժեն հիմնականում ինքնակենսագրական է։
  • Ջուլիա Ռոբերթսը, ով մարմնավորում էր հերոսի հղի մորը, իրականում հղի է եղել նկարահանումների ժամանակ։
  • Ֆիլմի օպերատորը Ջուլիա Ռոբերթսի ամուսինը՝ Դենիել Մոդերն է [1] [2]:

Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Fireflies in the Garden (2011)». Rotten Tomatoes. Վերցված է June 14, 2020-ին.
  2. Fireflies in the Garden, Metacritic, Վերցված է 2022-03-21-ին