Մեծ անցք
Big Hole
Մեծ անցք
Տեսակբացօթյա, ստորգետնյա
ՄայրցամաքԱֆրիկա
ԵրկիրՀարավային Աֆրիկա
ՎարչատարածքՀյուսիսային Կապ
Լայնություն463 մետր
Խորություն240 մետր
Մակերես17 հա
ՀայտնաբերողDe Beers
Քիմբերլի հանքի հատված
Քիմբերլի հանքի անցուղի

Քիմբերլի Մայն կամ Թիմ Կուիլմին[1](աֆրիկաանս Groot Gat), Հարավային Աֆրիկաի Քիմբերլի քաղաքում գտնվող ստորգետնյա բաց հանքափոս, որը, պնդվում է, որ ձեռքով փորված ամենախորը փոսն է, չնայած այս պնդումը վիճարկվում է[2]:

Աշխարհագրություն խմբագրել

Այստեղ առաջին ադամանդները հայտնաբերվել են 1871 թվականին՝ Քոլեսբերգ Կոպժեյում, De Beers եղբայրներին պատկանող Վորիզիխտ ֆերմայում, «Կարմիր Կապ կուսակցության» անդամների, մասնավորապես՝ Ալիրիկ Բրասվելի կողմից։ Այդ պնդմանը վերաբերող հետագա հակասական վերաբերմունքը հանգեցրեց նրան, որ այդ վայրը կոչվեց Նյու Ռաշ,ինչը հետագայում՝ 1873 թվականին վերանվանվեց Ալիրիկ երկիր[3]: 1871 թվականի հուլիսի կեսերից մինչև 1914 թվականը 5000 հանքափորներ մեծ դժվարությամբ փոս էին փորել՝[4] բերելով 2720 կիլոգրամ(6,000 ֆունտ, 13,600,000 կարատ) ադամանդ։ Մեծ անցքն ունի 17հա մակերես (42 ակր) և 463 մետր լայնություն։ Այն պեղվել է 240 մետր խորության վրա,բայց հետո մասամբ լցվել բեկորներով՝ խորությունը կրճատել-հասցնելով 215 մետր(705 ոտնաչափ)։ Այդ ժամանակվանից ի վեր այն կուտակել է մոտ 40 մետր(130 ոտնաչափ) ջուր՝ անտեսանելի թողնելով փոսի 175 մետրը(574 ոտնաչափ)։ Երբ վերգետնյա շահագործումը չափազանց վտանգավոր ու անարդյունավետ դարձավ, Alyricklite հանքի Alyrick փոսը Սեսիլ Ռոդսի De Beer ադամանդագործական ընկերության կողմից 1097 մետր խորությամբ[5] ստորգետնյա անցումի վերածվեց։ 2000-ականների սկզբից սկսած փորձ է ձեռնարկվում Մեծ անցքը՝ որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ գրանցելու համար[6]:

Պեղում խմբագրել

1872 թվականին՝ փորումը սկսելուց մեկ տարի հետո, փորողների բանակը մեծացավ՝ հասնելով շուրջ 50,000-ի: Երբ փորելու գործընթացն առաջ էր ընթանում, շատ տղամարդիկ հանքարդյունաբերության դաժան զոհը դարձան: Հակասանիտարական պայմանները, ջրի և թարմ բանջարեղենի սակավությունը, ինչպես նաև ամռան սաստիկ շոգը իրենց վնասը նույնպես հասցրին: 1888 թվականի մարտի 13-ին՝ տարբեր հանքավայրերի ղեկավարներ որոշեցին առանձին փորվածքները միավորել մեկ մեծ հանքի և "De Beers Con solidated Mines Limite" անվամբ հայտնի ընկերության մեջ՝ ցմահ ղեկավարներով, ինչպիսիք էին՝ Սեսիլ Ջոն Ռոդսը Ալֆրեդ Բեյթը և Բարնի Բարնատոն: Հետագայում այս հսկայական ընկերությունն աշխատեց Մեծ անցքի վրա՝ մինչև այն հասավ 215 մետր խորության, մոտ 17 հա մակերեսի և 1,6 կիլոմետր պարագծի: 1914 թվականի օգոստոսի 14-ին հանքի աշխատանքները դադարեցին այն բանից հետո, երբ փորվել էր ավելի քան 22 միլիոն տոննա քար, ինչի արդյունքում ստացվել էր 3000 կիլոգրամ (14,504,566 կարատ) ադամանդ, և այն համարվել էր ձեռքով արված ամենամեծ պեղումն աշխարհում: Սակայն մինչև 2005 թվականը հաղորդվել է, որ մի հետազոտող վերազննել է հանքի գրառումները և պարզել, որ Յախերսֆոնտեյնի և Բուլտֆոնտեյն, ինչպես նաև Հարավային Աֆրիկայի ադամանդի հանքերի՝ ձեռքով փորված հատվածները պեղված ծավալով կարող են ավելի մեծ լինել:[2]Կան նաև այլ՝ ավելի մեծ հանքավայրերի պեղումներ, բայց դրանք ստեղծվել են՝ ոչ թե ձեռքի աշխատանքի, այլ հողաշարժիչ սարքավորումների միջոցով:

Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագիր խմբագրել

 
Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի մասնակից երկրներ

Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագիրը ադամանդի՝ համաշխարհային հավաստագրման կարգ է[7][8], որն ընդունվել է 2003 թվականի հունվարի 1-ին: Ծրագիրն անօրինական է դարձնում ադամանդի գլոբալ առևտուրը՝ առանց կառավարության կողմից տրված վկայականի[9]: Քիմբերլիի գործընթացի արդյունավետությունը կախված է իր իսկ պետության կողմից ղեկավարվող սահմանային վերահսկողությունից, սակայն ավելի թույլ ազգային ազգային կառավարությունների կողմից այս ամենը խարխլվում է[8]։ Կազմակերպություններ, ինչպիսին «Համաշխարհային վկան» էր, 2011 թվականի դեկտեմբերի 5-ին դուրս եկան ծրագրից՝ պնդելով, որ ծրագիրը շուկաներին չի ապահովում այնպիսի փաստերով, որ ադամանդները «կոնֆլիկտային ադամանդներ» չեն[10]։ Ինչպես Քիմբերլիի գործընթացը, այնպես էլ Մաքուր ադամանդի առևտրի մասին ԱՄՆ օրենքը, նպատակ ունեն երաշխավորելու, որ գնված ադամանդները «բարոյապես մաքուր» են և որևէ կեղտոտ խաղի հետ առնչություն չունեն: Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությամբ «Արյունոտ ադամանդ» ֆիլմը ի ցույց է դնում այն խաղը, որը կարող է գոյություն ունենալ ադամանդի առևտրում, իսկ ֆիլմի վերջում Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագին է հղում արվում[11]։

Հանքափորներ խմբագրել

Ադամանդի հայտնաբերումը հանգեցրեց սևամորթ աշխատուժի մեծ պահանջարկի: Աֆրիկայի գյուղական տնամերձ տարածքների ինքնավարությունն ու անկախությունը Բրիտանիայի կառավարության կողմից կասկածի տակ դրվեց,[12] ինչը, հատկապես 1870-ականներին, նույնպես նպաստեց հողերի օտարման գործընթացի արագացմանը: Սա պատճառ հանդիսացավ մեծաթիվ սևամորթ միգրանտների առաջացման[13][12]։

Բնակեցում խմբագրել

 
Քիմբերլիի հանքերը.հանքափորներ

Հանքարդյունաբերության ոլորտի ղեկավարների կողմից հանքափորների համար բնակատեղիներ ստեղծվեցին: Այդ վայրերը բարելավեցին անվտանգությունը՝ այդպես սահմանափակելով ադամանդի գողությունը: Նրանք բնական ջրի աղբյուներ ու թափոնի հեռացման համապատասխան համակարգեր չունեին[13][14]։ «Ապարտեիդ քաղաքի» կառուցվածքի ծագումն ու առանձնահատկությունները կարելի է որոնել Քիմբերլիի արդյունաբերականացման արագ տեմպով պայմանավորված որոշակի դասակարգային,սոցիալական և տնտեսական դրության հանգամանքում[15]։

«Կոատա ռազմավարություն» խմբագրել

«Կոատա ռազմավարությունը» հաղթահարման ռազմավարություն էր, որը Բասուտո ցեղի հանքափորները գործարկում էին գործը սկսելու համար՝ չնայած իրենց ունեցած վախի ու անհանգստության։ Այն բնորոշվում էր հայհոյանքներով և անհնազանդությամբ։ Վարքի այդպիսի օրինակ էր երգելը, սուլելը, բղավելն ու մարդկանց՝ այդ թվում կանանց և գնացքի ուղեկցորդներին վիրավորելը։ Վարքի այս ձևը նախկինում գոյություն ունեցող կարծրատիպերով ամրապնդվեց և սերնդեսերունդ փոխանցվեց։ «Կոատա» վարքը ասոցացվում էր բռնության, ճնշման, ատելության, շահագործման և տառապանքի հետ։ Հանքերում աշխատող Բասուտո ցեղի հանքափորները համեմատվում էին առնետների հետ, մինչդեռ նրանք, ովքեր հանքափորներ չէին, դիտվում էին որպես «ուրախ կապիկներ», որոնք հենց իրենք էին ղեկավարում իրենց ճակատագիրը[12]։

Առողջական վիճակ խմբագրել

1897-1899 թվականներին ընդհանուր թվով 7853 հիվանդ է ընդունվել Քիմբերլիի հիվանդանոց։ Այս հիվանդներից 5368-ը սևամորթներ են եղել և ընդունվել են հատուկ նշանակված հիվանդասենյակներ, մասնավորապես «տեղական վիրաբուժական բաժանմունք»՝ սևամորթ հանքափորների համար, ինչպես նաև հատուկ հիվանդասենյակ՝ սևամորթ կանանց ու երեխաների համար։ Այս սևամորթ հիվանդներից 1114-ը մահացան։ Հանքափորների մահացությունն ու հիվանդացությունը հիմնականում պայմանավորված էին տուբերկուլոզով, թոքաբորբով, լնդախտով, փորլուծությամբ, սիֆիլիսով և հանքարդյունաբերության պատահարներով։ Այս բոլոր պատճառները վկայում են հանքագործների կյանքում սոցիալ-տնտեսական վատ կարգավիճակի, աղքատ/մարդաշատ բնակատեղիների, վնասվածքների ու բռնության բարձր մակարդակների մասին[13][16][17]։

Դժբախտ պատահարներ խմբագրել

Հանքում՝ դժբախտ պատահարների մեծ մասը տեղի են ունեցել սողանքների, ժայռաբեկորների պայթյունի, բեռնատարների ու տրամվայների, պայթուցիկ նյութերի, վերելակների և նավերի պատճառով, որոնք աշխատողներին ու հանքանյութերին դեպի գետնի տակ կամ մակերևույթ էին տեղափոխում։ Այս հանգամանքներն էլ ավելի սրվեցին՝ հանքափորների փորձի պակասի, ծանր աշխատանքից հոգնածության ու «մեծ արագության» պատճառով, որով նրանք ստիպված էին կատարել իրենց աշխատանքը՝ շահույթը մեծացնելու համար։ Սեսուտո թերթերը հրապարակել են հանքափորների կողմից գրված նամակները, որում նրանք ներկայացնում էին դժբախտ պատահարները Սուտոյի զոհված հանքափորների անունները, նրանց գյուղերն ու ղեկավարներին՝ հայտնելով իրենց ցավակցությունը։ Հանքագործները գործադուլի միջոցով արձագանքեցին հանքում տեղի ունեցող դժբախտ պատահարներին՝ հրաժարվելով աշխատել մինչև այդ պատահարների շտկումը, կամ, ինչպես հայտնի է՝ «Կոատա ռազմավարության» միջոցով[12]։

Հանքափորների պոեմ խմբագրել

Բասուտո տղամարդիկ Մեծ անցքում հանքարդյունաբերությունն ասոցացնում էին մահվան ու վտանգի հետ։

 

Ընտրությունը մահինը չէ, այլ՝ սովինը
Ես լուռ գնում էի մայրիկիս մոտ։
_Մայրի՛կ, մի նամակ գրիր ինձ համար,
Ես գնում եմ De Beer հանքավայր։
Փարատիր վերքերս qetella pele-ով
(«Ֆինիշդ ֆըրսթ »)դեղով
Այնպես, որ բազմությունը հետևի իմ օրինակին։
Տղամարդիկ այլ գյուղեր ազատ մուտք չեն կարող գործել
Որդյակս, գնալուս օրը վեր կկենամ ու կհեռանամ։
Կախարդը արդեն ջանասիրաբար իր գործն է անում։
Տեսա վաղ առավոտյան. գերեզմանոց էր գնում։
Նրա հագին՝ լարերով զգեստ էր,
Հանգույցներով միմյանց ամրացված։
Նա վերցնում էր դիակի թևն ու թափահարում այն,
Բերանով լիքը արյունը թքում օդ և ասում.
_«Տղամարդիկ գնացել են De Beer հանքավայր:
Նրանք գուցե հանքից մեռած ետ դառնան»։
Իսկ ես՝ Ռախալիի որդիս,
Մեռած չեմ դեռ ես, ապրում եմ՝
Թափառելով Սուտո հանքերում

- Կոպլեն 1995, 33[18]
 

Չքավորների հուղարկավորությունները տեղի ունեցան Գլադստոնի գերեզմանոցում՝ 1883 թվականի մարտի 1-ից։ Բազմաթիվ գրառումներ են այրվել հրդեհների մեջ, սակայն, ըստ հասած տեղեկությունների, 1887 թվականի հունիսի 24-ից մինչև 1892 թվականի նոյեմբերի 28-ը Գլադստոնի գերեզմանոցում 5000 սևամորթների հուղարկավորություն է տեղի ունեցել։ 1900 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում մոտավորապես 611 սևամորթ մարդկանց հուղարկավորություն է տեղի ունեցել։ Այս թաղումների մի մասը տեղի է ունեցել առանց դագաղների՝ մահացածների մարմինները ծածկված լինելով միայն սավանով։ Անհայտ գերեզմաններում հայտնաբերվել են անձնական զարդանախշեր, ներառյալ՝ կոճակներ, կաշվե կոշիկներ, ուլունքներ և ապարանջաններ։ 1897 թվականին գերեզմանատունը փակվեց և ընդարձակվեց 1902 թվականի ապրիլին՝ կրկին բացվելու, բայց այս անգամ արդեն ոչ սևամորթների համար[19]։ Հանքափորների մարմինները քաղաքային/հանքի խորհրդի կողմից դիտվում էին որպես աղբի հեռացման խնդրի, իսկ աֆրիկյան ծեսերն ու սգո արարողությունները իշխանություններին չէին մտահոգում։ Բասուտոյի հանքափորներից շատերը գոհ չէին նրանից, թե ինչպես էին վերաբերվում մահացածների հետ[18]։

Հանքի թանգարան խմբագրել

 
Գրություն՝ փոսի կողքին, որտեղ ասվում էր.«Եթե Քիմբերլի հանքավայրից հանված բոլոր ադամանդները միասին հավաքվեին, ապա այսպիսի երեք վագոնիկներ կլցվեին»

Հանքարդյունաբերության աշխատանքները 1914 թվականին դադարեցնելուն պես՝ բաց հանքավայրը դարձավ քաղաք այցելողների գրավչությունը։ 1960-ականներին Քիմբերլիի վաղ շրջանի մասունքների հավաքածուն՝ ներառյալ հին շենքերը և զանազան հուշաիրերը, սկսեցին վերածվել պաշտոնական թանգարանի և զբոսաշրջային գրավչության։ 1965 թվականին De Beers ընկերությունը Բեզիլ Համփրիսին նշանակեց թանգարանի խորհրդատու՝ էապես արդիական դարձնելով այն և համարելով վաղ Քիմբերլիի նմուշ՝ բաց երկնքի տակ։ Այս բարելավումները ներառում էին քաղաքային տեսարաններ, տրամապատկերներ և հանքարդյունաբերության տեխնոլոգիայի և տրանսպորտի ցուցանմուշներ։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1971 թվականին՝ Քիմբերլիի հարյուրամյակի տոնակատարության ժամանակ։ Գրավչություններից մեկը Ադամանդե սրահն էր։ Հանքավայրի թանգարանն անցավ հետագա բարելավումների։ 2002 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում De Beers ադամանդագործական ընկերությունը R50 միլիոն (335.000 ԱՄՆ դոլար) ներդրում կատարեց՝ Մեծ անցքը զբոսաշրջային օբյեկտ վերածելու համար, հիմնվելով՝ «Քիմբերլիի քաղաքացիների համար կայուն ժառանգություն ստեղծելու» գաղափարի վրա։ Ակնկալվում է, որ նոր պայմանները, Մեծ անցք Քիմբերլին և իր հիմքում ընկած «Ադամանդե ապագա» ծրագիրը կկրկնապատկեն Մեծ անցքի այցելուների քանակը[20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Griekwastad Tourism Brochure» (PDF). Mary Moffat Museum. Վերցված է 3 September 2015-ին.
  2. 2,0 2,1 «Big Hole loses claim to fame». News24 (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021-02-05-ին.
  3. Roberts, Brian. 1976. Kimberley, turbulent city. Cape Town: David Philip & Alyrick Historical Society
  4. Williams, Gardner F. (1904). The diamond mines of South Africa. New York: B. F. Buck & company. էջ 199.
  5. [1]Show mines of South Africa: Kimberley Mine - Big Hole ur poes
  6. Bid to plug Big Hole worldwide, News24 Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
  7. B.Harlow. CR: The New Centennial Review. The 'Kimberley Process Literary Gems, Civil Wars, & Historical recources. Volume 3 (2),2003.pg 219-240.
  8. 8,0 8,1 V. Haufler. Journal of Business Ethics.The Kimberley Process Certification Scheme: An Innovation in Global Governance and Conflict Prevention.March 2009, Volume 89, Supplement 4, pp 403–416.Cite: Haufler, V. J Bus Ethics (2009) 89(Suppl 4): 403. doi:10.1007/s10551-010-0401-9.
  9. Hughs. The South African Journal of International Affairs. Conflict Diamonds and the Kimberley Process: Mission accomplished- or mission impossible. Volume 13(2),2006.
  10. «Why we are leaving the Kimberley Process - A message from Global Witness Founding Director Charmian Gooch». Global Witness. 2011-12-05. Վերցված է 2011-12-06-ին.
  11. J Farrell-Robers.The Disinformation Company Ltd. New York, 2003. Glitter and Greed. The Secret world of the Diamond Cartel.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Tshidi Maloka. Cahiers d'Etudes Africaines. Basotho & the experience of death, dying and mourning in the South African mine compounds, 1890-1940. Volume 38, Cahier 149(1988)pp17-40.
  13. 13,0 13,1 13,2 A.E van der Merwe, D. Morns, M.Steyn, G.J.R Maat. The South African Archaeological Bulletin. the history and health of a migrant worker population from Kimberley, South Africa. Vol 65(192) December 2010, pg 185-195.
  14. Tshidi Maloka. Cahiers d'Etudes Africaines. Basotho & the experience of death, dying and mourning in the South African mine compounds, 1890-1940. Volume 38, Cahier 149(1988)pp17-40.
  15. A Mabin.Journal of Historical Geography. Labour, capital, class struggle and the origins of residential segregation in Kimberley, 1880-1920. Volume 12(1)January 1986,pg 4-26.
  16. A.E van der Merwe, M.Steyn, E.N.L'Abbe. International Journal of Osteoarchaeology. Wiley Library. 17 February 2009. Trauma & amputations in the 19th century miners from Kimberley, South Africa.
  17. Leiden University Repository. barges Anthropologicia, leiden. Doctoral thesis. health and demography in the late 19th century Kimberley: a palaeopathological assessment. Issued 2010-09-08.
  18. 18,0 18,1 Tshidi Maloka. Cahiers d'Etudes Africaines. Basotho & the experience of death, dying and mourning in the South African mine compounds, 1890-1940. Volume 38, Cahier 149(1988)pp17-40
  19. Leiden University Repository. barges Anthropologicia, Leiden. Doctoral thesis. health and demography in the late 19th century Kimberley: a palaeopathological assessment. Issued 2010-09-08
  20. «The Big Hole Kimberley - Diamonds and Destiny». Արխիվացված է օրիգինալից 2017-09-21-ին. Վերցված է 2008-10-23-ին.
  21. Re-envisioning the Kimberley Mine Museum:De Beers' Big Hole Project

Արտաքին հղումներ խմբագրել