Ամսաթիվ |
Սպանված |
Վայր |
Իրագործող |
Նկարագրություն
|
1920
|
Հարություն Մկրտչյան
|
Կոստանդնուպոլիս
|
Սողոմոն Թեհլիրյան
|
1920 թվականին Սողոմոն Թեհլիրյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Հարություն Մկրտչյանին։
|
Մարտի 27, 1920
|
Վահե Իհսան (Եսայան)
|
Կոստանդնուպոլիս
|
Արշավիր Շիրակյան
|
1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
|
1920
|
Արշավիր (Արթուր) Յասյան
|
Կոստանդնուպոլիս
|
Արշակ Եզդանյան
|
1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Արշավիր (Արթուր) Յասյանը դավաճանեց հայերին և Հնչակյան կուսակցության 21 անդամներ սպանվեցին։ Արշակ Եզդանյանը գնդակահարեց դավաճան Յասյանին։
|