Մասնակից:Astghik.dallakyan2015/Լիանա Ալեքսանյան (երգչուհի)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լիանա Ռոբերտի Ալեքսանյան (05 դեկտեմբերի, 1980թ. Երևան, Հայաստան), Հայաստանը և Գերմանիան ներկայացնող օպերային երգչուհի, սոպրանո:
Կենսագրություն
խմբագրելԼիանա Ալեքսանյանը ծնվել է 1980թ.-ին, Երևանում:
Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը (2005թ.):
Կատարելագործվել է Միլանի Լա Սկալա թատրոնում՝ Դանթե Մացցոլայի ղեկավարությամբ: Դեռևս ուսանողական տարիներին կայացել է նրա առաջին բեմելը Երևանի օպերային թատրոնում՝ Վիոլետայի դերում, Ջ. Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերայում: Լիանան մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթների մասնակից է. “Concours International de Chant” (Թուլուզ, 3-րդ մրցանակ), “Competizione dell’opera” (Դրեզդեն, ֆինալիստ) և Hans Gabor Belvedere (Վիեննա, ֆինալիստ) մրցույթ:
2016թ-ին կայացավ Լիանա Ալեքսանյանի առաջնախաղը լեգենդար Լա Սկալա օպերային թատրոնում, որտեղ նա կատարեց Մադամ Բաթեևֆլայի դերերգը Ջ. Պուչինիի համանուն օպերայում՝ անվանի դիրիժոր Ռիկկարդո Շաիի ղեկավարությամբ: Ալեքսանյանն իր սերնդի ամենահայտնի Մադամ Բաթերֆլայներից է Լա Սկալայի ելույթից հետո Երաժշտաքննադատ Ստեֆան Հաստինգսը նրա մասին գրեց. ‹‹Հայազգի սոպրանո Լիանա Ալեքսանյանն իր հետ բերեց բնատուր ազնվականություն և վոկալ հավասարակշռություն: Նրա ձայնը, իր ցանկության համաձայն, մերթ դառնում էր մուգ, ապա հեշտությամբ փոխվում նուրբ երանգների՝ ընդգրկելով դինամիկայի բոլոր աստիճանները: Նրա ֆրազաների ինտենսիվությունն ամենայն ճշգրտությամբ համապատասխանում էր Լա Սկալայի նվագախմբի վիրտուոզ նվագին›› (Opera News, 2016):
Մադամ Բաթերֆլայի դերերգը Ալեքսանյանը կատարել է աշխարհի տարբեր հեղինակավոր թատրոններում, առաջնախաղը կայացել է Քյոլնի օպերային թատրոնում (2014 թ.), մեծ հաջողությունից հետո նա հրավիրվել է Արգենտինայի Տեատրո Կոլոն, որտեղ հանդես է եկել լեգենդար ռեժիսոր Հուգո դե Անայի բեմաբրության մեջ:
Ալեքսանյանը հայտնի է դարձել նաև Ֆյորդիլիջիի, Մանոն Լեսկոյի, Կոմսուհու (‹‹Ֆիգարոյի ամուսնությունը››), Վիոլետայի, Ջիլդայի, Միմիի, Դեզդեմոնայի, Լուիզայի, Ամելիա Բոկանեգրայի, Տատյանայի և Ամելիայի (‹‹Հերնանի››), Միքայելայի դերերգերի փայլուն կատարումներով:
Sferisterio Macerata Opera Festival-ում Աիդայի դերեգի առաջնախաղը Ալեքսանյանի կարիերայում նոր էջ է բացում. նա ձեռնամուխ է լինում կատարելու Վերդիի առավել դրամատիկ դերերգեր (2017թ): Աիդայի առաջնախաղը հայտնի իտալական Մաչերատա ֆեստիվալում անցնում է փայլուն, ելույթից հետո OperaWire պարբերականը նրան հայտարարում է Artist Of The Week
Ալեքսանյանը հանդես է եկել Էսսենի Aalto Theater, Համբուրգի օպերային թատրոնում, Վալենսիայի Palau de les Arts Reina Sofia, Deutsche Oper am Rhein (Դյուսելդորֆ), Շանհայի Grand Theatre, Բարիի Teatro Petruzzelli, Teatro Maggio Musicale Fiorentino և Teatro Verdi di Trieste-ում: Աշխատել է մեր ժամանակների լավագույն դիրիժորների հետ՝ Դանիել Օրեն, Ռիկկարդո Շաիի, Էդուարդ Թոփչյան, Ռիկկարդո Ֆրիցցա, Սիմոնե Յանգ, Ֆրանչեսկո Իվան Չամպա, համագործակցել է այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Բրայն Հիմելը, Կալրոս Ալվարեսը, Ռոբերտո Սկանդուցցին, Լուկա Սալսին, Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Վարդուհի Աբրահամյանը, Մարիա Ժոզե Սիրի:
2020/21թթ թատերաշրջանում կկայանա Ալեքսանյանի առաջնախաղը Եղիսաբեթ թագուհու դերում Վերդիի ‹‹Դոն Կարլոս›› օպերայում և Լեդի Մակբեթի դերում՝ Վերդիի համանուն օպերայում (Deutsche Oper am Rhein): Առաջին անգամ հանդես կգա Լոնդոնի Քովենթ Գարդենում՝ Աիդայի դերերգով, Վերդիի համանուն օպերայում:
2018թ-ին Ալեքսանյանը, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և Հայաստանի ազգահին ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀԱՖՆ) հրավերով, Հայաստանում մասնակցել է Ջ. Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրության մեջ՝ ներկայացնելով գլխավոր հերոսուհու կերպարը:
2019թ.-ին կրկին համագործակցել է ՀԱՖՆ-ի և հետ՝ կատարելով Ռիխարդ Շտրաուսի «Չորս վերջին երգ»-ը և Մալերի Թիվ 4 սիմֆոնիայում սոպրանոյի երգաբաժինը:
Մինչ հայաստանյան ելույթները Ալեքսանյանը Թոփչյանի ղեկավարությամբ հանդես է եկել Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ՝ կատարելով Արտյոմովի «Ռեքվիեմ»-ը: Կատարումը նվիրված էր 1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Աղբյուր
խմբագրել- «Իմ «յան» ազգանունից չեմ հրաժարվել հեշտ կարիեայի համար»
- «Աշխարհի հայերը». Լիանա Ալեքսանյան
- Սոպրանո Լիանա Ալեքսանյանի երևանյան ելույթը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
- Лиана АЛЕКСАНЯН: "ДЛЯ МЕНЯ ГЛАВНОЕ - РАБОТАТЬ НАД СОБОЙ"
- Գերմանաբնակ օպերային սոպրանոն դիրիժոր Թոփչյանի հետ «գծում» է երեւանյան իր պլանները