Մասնակից:AshYegh/Ավազարկղ-Ջոն Մոտտ (քարոզիչ)
Ջոն Մո (Ջոն Մոտտ, քարոզիչ) Այս հոդվածը Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի առաջնորդի մասին է: Ջոն Ռոլլի Մոն (1865 թվականի մայիսի 25-1955 թվականի հունվարի 31) քարոզիչ էր, Երիտասարդների քրիստոնեական ասոցիացիայի և Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայի երկարամյա առաջնորդը:
Խաղաղության նոբելյան մրցանակ նրան 1946 թվականին շնորհվել է խաղաղության համար պայքարող բողոքական միջազգային քրիստոնեական ուսանողական կազմակերպությունների ստեղծման և ամրապնդման համար: Նա այդ մրցանակին արժանացել Էմիլի Բելչի հետ միասին: 1895 թվականից մինչև 1920 թվականը Մոն Ոսանողների քրիստոնեական հաշխարհային ֆեդերացիայի ընդհանուր քարտուղարն էր: 1948 թվականին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կազմավորման մեջ ներգրավված այդ մարմինը նրան ընտրել է որպես ցմահ պատվավոր նախագահ: Նրա ամենահայտնի գիրքը ՝ «Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը» դարձել էր 20-րդ դարի սկզբի միսիոներական կարգախոս[1]:
Կենսագրությունը խմբագրել
Մոն ծնվել է 1865 թվականի մայիսի 25-ին Նյու Յորք նահանգի Սալլիվան քաունթիի Լիվինգսթոն Մանոր քաղաքում: Նրա ընտանիքը նույն տարվա սեպտեմբերին տեղափոխվել է Այովա նահանգի Փոստվիլ քաղաք: Նա հաճախել է Ափըր Այովայի համալսարան, որտեղ պատմություն է ուսանել և եղել է մրցանակակիր բանավիճող ուսանող: Նա տեղափոխվել է Քորնելլի համալսարան, որտեղ 1888 թվականինին ստացել է իր բակալավրի աստիճան: Մոն կրել է 1886 թվականին հիմնված Արտաքին առաքելությունների ուսանողական կամավորական շարժման թիկունքում գտնվող ուժերից մեկի՝ Արթուր Թապան Պիրերսոնի ազդեցությունը: 1891 թվականին Մոն ամուսնացել է Լեյլա Ադա Ուայթի հետ (1866-1952) և ունեցել է երկու տղա և երկու աղջիկ:
1910 թվականին ամերիկացի մեթոդիստ լեյփըրսըն Մոն նախագահել է 1910 թվականի Համաշխարհային միսիոներական համաժողովում, որ կարևոր աստիճան էր ժամանակակից բողոքական առաքելությունների շարժման, ոմանց կարծիքով՝ ժամանակակից էկումենիկ շարժման մեջ:
1912 թվականին Մոին իր գործընկերոջ հետ առաջարկվել է անվճար ուղևորություն «Տիտանիկ»ով՝ Ուայթ Սթար Լայնի, նրանց գործունեությամբ հետաքրքրված մի պաշտոնատարի կողմից, ով սակայն մերժում է ստացել և ընտրվել է ավելի համեստ լայներ՝ Էս Էս Լեփլենդը: Ըստ Չարլզ Հովարդ Հոփքինսի գրած Մոի կենսագրության, Նյու Յորքում լուրերը լսելուց հետո նրանք միմյանց նայելով արտահայտվել են՝ «Օ Տեր, քո կամոք մենք դեռ անելիք ունենք»[2]:
Եվրոպայում շրջագայելուց, էկումենիզմը խթանելուց հետո, Մոն մեկնել է Ասիա, ուր 1912 թվականի հոկտեմբերից մինչև 1913 թվականի մայիսը, անցկացրել է 18 տարածաշրջանային և ազգային գիտաժողովների շարք Ցեյլոնում, Հնդկաստանում, Բիրմայում, Մալայայում, Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում[3]: Նա նաև աշխատել է Ռոբերտ Հելլուել Գարդիներ III-ի հետ՝ Ռուսաստանում իրականացած հեղափոխությունից հետո Ռուսական ուղղափառ եկեղեցու և արքեպիսկոպոս Տիխոնի հետ հարաբերությունները պահպանելու համար:
1920 թվականից մինչև 1928 թվականը, Մոն նախագահել է Ուսանողների քրիստոնեական համաշխարհային ֆեդերացիայում: Իր առաքելությունների, էկումենիզմի, հանուն խաղաղության նրա կատարած աշխատանքի համար որոշ պատմաբաններ նրան համարել են «իր ժամանակի առավել շատ ճանապարհորդած և համընդհանուր վստահելի առաջնորդ»[4]:
Ժառանգությունը խմբագրել
Ջոն Մոի նամակները պահվում են Յեյլի աստվածաբանության դպրոցի գրադարանում[5]:
Հարգանքի տուրք խմբագրել
Մոն Եպիսկոպոսական եկեղեցու (ԱՄՆ) պատարագի օրացույցով պատվի է արժանանում հոկտեմբեր 3-ին տեղի ունեցող հավաքով: Նրա անունով է կոչվել Այովա նահանգի Փոստվիլ քաղաքի նույնանուն համայնքի դպրոցական շրջանի ավագ դպրոցը[6]:
Աշխատություններ խմբագրել
Այս սերնդում աշխարհի ավետարանականացումը (1900)
Քրիստոնեական առաքելությունների վճռական ժամը (1910)
Ուսանողական համաշխարհային քրիստոնեական ֆեդերացիա (1920)
Համագործակցություն և համաշխարհային առաքելություն (1935)
Տե՛ս նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Cracknell & White, 233
- ↑ Greg Daugherty (March 2012). "Seven Famous People Who Missed the Titanic"
- ↑ A History of the Ecumenical Movement 1517-1848, 2d edition, p. 364
- ↑ Cracknell & White, 243
- ↑ The papers of John R. Mott are held at the Yale Divinity School Library.
- ↑ The high school of the Postville Community School District in Postville, Iowa is named after him.
Հետագա ընթերցում խմբագրել
- Cracknell, Kenneth and Susan J. White. An Introduction to World Methodism. Cambridge: Cambridge University Press, 2005. 0-521-81849-4.
- Fisher, Galen Merriam. John R. Mott: Architect of Cooperation and Unity. New York: Association Press, 1953.
- Hopkins, Charles Howard. John R. Mott, 1865–1955. Eerdmans, 1979. 0-8028-3525-2.
- Hopkins, C. Howard. History of the Y.M.C.A. in North America (1951)
- Mackie, Robert C. Layman Extraordinary: John R. Mott, 1865–1955. London, Hodder & Stoughton, 1965.
- Matthews, Basil Joseph. John R. Mott: World Citizen. New York, Harper, 1934.
Հիմնական աղբյուրներ խմբագրել
- Mott, John Raleigh. The Future Leadership of the Church (1909) online.
- Mott, John Raleigh. The Evangelization of the World in This Generation. Arno, 1972. 0-405-04078-4.
- Mott, John R. Five decades and a forward view (1939), autobiography
Արտաքին հղումներ խմբագրել
John Mott on Nobelprize.org