Մասնակից:ArzumanyanGayane/Ավազարկղ
Կաղապար:Տեղեկաքարտ Մշակույթ== [1]Կենսագրություն == Սեզար Ֆրանկը ֆրանսիացի կոմպոզիտոր է: Ծնվել է 1822թ. դեկտեմբերի 10-ին Նիդեռլանդների Լիեժ քաղաքում, բելգիա-գերմանական ընտանիքում: Հայրը բելգիական Գեմմենիխ գյուղից էր, իսկ մայրը գերմանացի էր` Ախեն քաղաքից: 1830թ. ընդունվել է Լիեժ քաղաքի կոնսերվատորիան, չորս տարի հետո ավարտել է սոլֆեջիոյի և դաշնամուրի դասարանները` գերազանցությամբ: 1833թ.-ից մինջև 1835թ. հարմոնիայի դասեր է առել պրոֆեսոր Դասսաուանից, ով դասավանդում էր Փարիզի կոնսերվատորիայում: Որդու երաժշտական հաջողությունները տեսնելով` հայրը 1835թ. համերգներ է կազմակերել Ախենում, Լիեժում և Բրյուսելում: Նույն թվականին ընտանիքը տեղափոխվեց Փարիզ, որտեղ Ֆրանկը ընդունվեց կոնսերվատորիա` պրոֆեսոր Անտոնին Ռեյխի դասարան: 1838, 1839 և 1841 թվականներին Ֆրանկը ստացավ ավարտական քննությունների առաջին մրցանակը` դաշնամուրի, կոնտրապունկտի և երգեհոնի դասարաններում: Նա հնարավորություն ունեցավ մասնակցելու <<Հռոմեական մրցանակ>> մրցույթին, բայց հոր պնդմամբ վերադարձավ Բելգիա, որտեղ հաջողությամբ հանդես եկավ, որպես դաշնակահար և երգեհոնի վիրտուոզ: Բելգիայում Ֆրանկը ստեղծում է իր առաջին գործերը` Դաշնամուրային տրիո(1843) և էսքիզներ <<Հռութ>> օրատորիայի համար: Երկու տարի անց, իր հոր կամքին հակառակ, Ֆրանկը կրկին մեկնում է Փարիզ, որտեղ գրում է <<Ինչ է լսվում լեռան վրա>> սիմֆոնիկ պոեմը և սկսում է աշխատել <<Վարձու ծառան>> օպերայի վրա: 1853թ. ստանձում է երգեհոնահարի տեղը` Սեն-Ժան-Սեն Ֆրանսուա դյու Մարե եկեղեցում: Ոգեշնչված հանրաճանաչ երգեհոնահար Ժակ Լեմմենսի արվեստից` Ֆրանկը սկսում է աշխատել իր կատարողական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես` իմպրովիզացիայի: 1859թ. դեկտեմբերի 1-ին Ֆրանկին վստահվեց հայտնի վարպետ` Արիստիդե Կավայ-Կոլի գործի նար կառուցվածքի վրա առաջին կատարումը `Սուրբ Կլոտիլդե եկեղեցում: Նա կյանքի մնացած ժամանակահատվածը աշխատել է, որպես երգեհոնահար այս եկեղեցում: 1871թ. երգեհոնի դասատու Ֆրանսուա Բենոյտը լքեց Փարիզի կոնսերվատորիան, իսկ թափուր տեղն առաջարկվեց Ֆրանկին: Դրա համար պահանջվում է Ֆրանսիայի քաղաքացիություն, և կոմպոզիտորը համաձայնվում է: Նա պաշտոնապես ղեկավարեց առարկան 1872թ. փետրվարին: Նրա ուսանողները անվանի երգեհոնահարներ և կոմպոզիտորներ էին, այդ թվում` Վենսան դ Էնդի, Էռնեստո Շասոն և Գի Ռոպարց: 1874 թվից ի վեր` Ֆրանկը ստեղծեց բազմաթիվ գործեր տարբեր ժանրերում` օրատորիաներ, կամերային անսամբլներ, դաշնամուրային և երգեհոնային ստեղծագործություններ և այլն: 1885թ.-ին կոմպոզիտորը արժանացավ Պատվո լեգեոնի, իսկ մեկ տարի անց դարձավ Ազգային երաժշտական ընկերության նախագահ: Ֆրանկը մահացավ 1890թ. գրիպից հետո առաջացած թոքախտից: Թաղված է Մոնրուժեյում, մոխիրը հետագայում տեղափոխվեց Մոնպարնազի գերեզմանատուն:
Ստեղծագործական ուղին խմբագրել
19-րդ դարի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է: Նրա ստեղծագործական գրիչը ազդեցություն է թողել ֆրանսիացի կոմպոզիտորների հաջորդ սերնդի վրա, ներառյալ` Էռնեստո Շասոննա, Կլոդ Դեյուսի, Մորիս Ռավել: Ցեզար Ֆրանկն իր գրություններում Ֆրանկը կիրառեց, այսպես կոչված, «վերջավոր զարգացում» սկզբունքը ՝ հիմնվելով մի քանի թեմաների օգտագործման վրա, մեկից զարգանալով և բոլոր մասերում անցկացնելով, և դրանք միավորելով եզրափակչում, ինչը աշխատանքների կառուցվածքին տալիս էր ավելի մեծ կայունություն և ամբողջականություն: Ֆրանկի ժառանգության անբաժանելի մասը բաղկացած է` երգեհոնի համար գրված ստեղծագործություններից` գործիք, որին լավ տիրապետում էր կոմպոզիտորը: Շատերը նրան անվանում էին այս գործիքի ամենամեծ կոմպոզիտորը` Բախից հետո: Ֆրանկի երգեհոնային ստեղծագործությունները, որոնք գրվել են ուշ ռոմանտիկ ոճին բնորոշ ոճով, ազմաթիվ մոդուլացիաներով և իմպրովիզացիաներով, եղել են Շառլ Վիդորայի, Լյուի Վյերնայի, Մարսելյա Դյուրեյի լայնածավալ կոմպոզիցիաների նախադրյալը:
Հիմնական Ստեղծագործություններ խմբագրել
Օպերաներ խմբագրել
- <<Ստրադելլա>> (1841)
- <<Վարձու ծառան>> (1851-1853)
- <<Գուլդա>> (1879-1885)
- <<Ժիզելլա>> (1888-1890) :
Օրատորիաներ խմբագրել
- <<Ռուֆ>> (1845)
- <<Հատուցում>> (1871)
- <<Երանության պատվիրանները>> (1869-1879)
- <<Հանդիսավոր մեսսա>> :
Ստեղծագործություններ նվագախմբի համար խմբագրել
- Մեծ սիմֆոնիա G dur (1840)
- Սիմֆոնիա D moll (1883)
- Սիմֆոնիկ պոեմներ
- <<Էոլիդներ>> (1876)
- <<Անիծված որսորդ>> (1882)
- <<Հոգեբուժարան>> (1886-1888)
- Սիմֆոնիկ վարիացիաներ դաշնամուրի և նվագախմբի համար (1885) :
Ստեղծագործություններ երգեհոնի համար խմբագրել
- Ֆանտազիա C dur
- Մեծ սիմֆոնիկ պիես
- Պրելյուդիա, ֆուգա և վարիացիա
- Պաստորալ
- Մալիտվա
- Ֆինալ
- Խորալ E dur
- Խորալ h moll
- Խորալ a moll
- Ֆանտազիա A dur
- Կանտաբիլե
- Հերոսական պիես:
Ստեղծագործություններ դաշնամուրի համար խմբագրել
- Էկլոգա
- Մեծ կապրիչո
- Պրելյուդիա, խորալ և ֆուգա
- Պրելյուդիա, արիա և ֆուգա
- Կամերային ստեղծագործություններ
- Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1886)
- Լարային քառյակ D dur
- Դաշնամուրային տրիո (1843)
- Կվինտետ դաշնամուրի, 2 ջութակի, ալտի և թավ ջութակի համար:
- ↑ «Франк, Сезар» (ռուսերեն)։ 2020-01-16