Arus02/Սառա Ժիրոդո

Սառա Ժիրոդո (ֆր.՝ Sara Giraudeau, ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ֆրանսիացի դերասանուհի։

Կենսագրություն խմբագրել

Սառա Ժիրոդոն ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1-ին ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի Բուլոն Բիանկուր կոմունայում։ Նրա հայրը հայտնի դերասան, ռեժիսոր և գրող Բերնար Ժիրոդոն է, իսկ մայրը՝ հայտնի դերասան Աննի Դյուպրեն: Սառայի ծնողները ամուսնալուծվել են, երբ Սառա Ժիրոդոն փոքր է եղել.դրանից հետո նա հազվադեպ էր հանդիպում հոր հետ։ Ջերմ հարաբերությունները հոր հետ կրկին վերսկսվել 2000 թվականից, երբ Բերնարի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ։ Մանուկ հասակում Սառան երազում էր անասնաբույժ դառնալու մասին , սակայն հետո հասկացավ, որ դա անհնարին է, քանի որ դպրոցում վատ առաջադիմություն ուներ: Սակայն, արդյունքում, նա դպրոցն ավարտում է գերազանցությամբ։ 17 տարեկանում Սառան սկսեց այցելել Ժան Պերիմոնիի դերասանական կուրսերին՝ գերազանցությամբ հանձնելով ընդունելության քննությունները[1]:


1996 թվականին Սառա Ժիրոդոն առաջին անգամ հայտնվեց էկրանին՝ խաղալով Թիերի Ֆրեմոնի հետ «Գետի քմահաճույքները» արկածային ֆիլմում, որի ռեժիսորը Սառայի հայրն էր[2]: Այնուհետև խաղաց «Իմոջեն ՄակՔարթերի» (2010), «Գեղեցկուհին և հրեշը» (2014), «Ռոզալի բլում» (2015), «Արքան, Սկյուռը և Ուժը» սերիալում և այլ ժապավեններում:

2007 թվականին Սառա Ժիրոդոն ստացել է «Մոլիեր» մրցանակը՝ «Թատերական հայտնություն» անվանակարգում և թատերական Ռեմյու մրցանակ՝ նույն անվանակարգում։

2015-2016 թվականներին Ժիրոդոն խաղաց Մարինա Լուիազոյի դերը ռեյտինգային «Բյուրո» լրտեսային հեռուստասերիալում, որտեղ՝ նկարահանման տաղավարում նրա գործընկերներից մեկը Մատիո Կասովիցն էր:

2017 թվականին էկրաններ բարձրացավ Յուբեր Շարուելի դեբյուտային լիամետրաժ կինոնկարը՝ «Մանր ֆերմերը», որտեղ Սառա Ժիրոդոն Սվան Առլոյի հետ գլխավոր դերերից մեկը խաղաց: 2018 թվականին այս ֆիլմը դերասանուհուն բերեց Ֆրանսիայի ազգային կինոմրցանակ՝ «Սեզար»՝ որպես «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»[3][4]։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականին Սառա Ժիրոդոն ամուսնացավ դերասան Սիմոն Գուբերտի հետ։ 2011 թվականի մայիսի 22-ին ծնվեց նրանց դուստը՝ Մոնան, իսկ 2016 թվականի հունիսի 28-ին երկրորդ դուստրը[5]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դերը
1996 Գետի քմահաճույքները Les Caprices d'un fleuve փոքրիկ լեդի
2008 Marie et Madeleine Ժոզի
2008 Մուրճ-ձկները Les poissons marteaux Էլլա
2009 L'évasion Ջուլիա
2010 Արքան, Սկյուռը և Ուժը Le roi, l'écureuil et la couleuvre Մարի-Մադլեն
2010 Իմոջեն ՄակՔարթերի Imogène McCarthery Նենինս Նանկեթ
2010 Կոլոմբա Colombe Կոլոմբա
2010 Ցնորամիտ աղջկա հիշողությունները Mémoires d'une jeune fille dérangée Լոլա
2013 Բուլը և Բիլլը Boule & Bill Քարոլինա
2013 Դենի Denis Նատալի
2014 Գեղեցկուհին և հրեշը La belle et la bête Քլոտիլդա
2015 Կրակոցներ Les fusillés Մարգարիտա
20 Բյուրո Le Bureau des Légendes Մարինա Լուազո
2015 Հիմարություններ Les bêtises Սոնյա
2015 Ռոզալի Բլյում Rosalie Blum Սեսիլ
2016 Վանդեուր Vendeur Քլոե
2016 Ամուսնալուծություն ֆրանսիական ձևով Papa ou maman 2 Բենեդիկա
2017 Մանր ֆերմեր Petit paysan Պասկալ Շավնաժ
2018 Թարգմանիչներ Les Traducteurs
2018 Իմ թափանցիկ սիրտը Et mon coeur transparent Մարի-Մարի
2019 Ընկերների ընկերները Les amis des amis Կոլին

Ճանաչում խմբագրել

Տարեթիվ Բաժին Ֆիլմ Ցուցանիշ
Միջազգային կինոփառատոն Լյուշոնիում
2009 Լավագույն դերասան Մուրճ-ձկները Պարգևատրում
«Լյումեր» կինոմրցանակ
2016 Խոստումնալից դերասանուհի Հիմարություններ Նոմինացիա
«Սեզար» կինոմրցանակ
2016 Ամենահեռանկարային դերասանուհի Անհեթեթություն Նոմինացիա
2018 Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Մանր ֆերմեր Հաղթանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sara Giraudeau : La naissance de ma fille a atténué ma douleur (fr). le site Pure People.com. 30 mai 2012. Процитовано 15 mai 2016.Կաղապար:Cite web/fr
  2. Sara Giraudeau (biographie) (fr). Première.fr. Процитовано 9 mai 2016.Կաղապար:Cite web/fr.
  3. «13 César nominations for BPM (Beats Per Minute) and See You up There». Cineuropa. 31 січня 2018. Վերցված է 22.02.2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  4. «43e cérémonie des César : Le triomphe de « 120 battements par minute »». Le Point.fr (фр.). 2.03.2018. Վերցված է 3.03.2018-ին.{{cite web}}: CS1 սպաս․ location (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Sara Giraudeau, maman pour la deuxième fois. Процитовано 2016-07-24.Կաղապար:Cite web/fr

Արտաքին հղումներ խմբագրել