Մասնակից:Arsars2022/Ավազարկղ

 Ավազակության հիմնական անմիջական օբյեկտի հարցը երբեմն տարակուսանք է առաջացնում, քանի որ ներկայումս քրեական օրենսդրությունն առաջնային է համարում մարդու կյանքն ու առողջությունը և հետո միայն այլ արժեքները, այդ թվում սեփականությունը: Սակայն ավազակության հիմնական անմիջական օբյեկտի վերաբերյալ մոտեցումն արդարացվում է նրանով, որ սպանությունը դուրս է մնում ավազակության հանցակազմի դիզպոզիցիայից և ավազակության հետ կապված սպանությունը որակվում է համակցությամբ, քանի որ սպանությունն ավազակության հանցակազմի մեջ չի ընդգրկվում, որովհետև օրենքը տուժողի մահը ավազակության ոչ հիմնական և ոչ էլ որակյալ հատկանիշ չի նախատեսում: Հենց դրա համար է, որ մարդու կյանքը ավազակության օբյեկտ չի համարվում, սպանությունը /կամ սպանության փորձը/ ավազակության հանցակազմի շրջանակներից դուրս է և կազմում է ինքնուրույն արարք, որը ինքնուրույն որակում է պահանջում: Մարդու կյանքը ավազակության օբյեկտ համարելը կհանգեցներ նրան, որ սպանությունը, այդ թվում և շահադիտական, կդիտվեր միայն որպես ավազակային հարձակման հատկանիշ, չնայած, որ սպանությունը լինելով անձի դեմ ուղղված առավել ծանր ոտնձգություն, ոչ մի կերպ չի կարող կազմել այնպիսի համեմատաբար նվազ ծանր հանցագործության բաղկացուցիչ մաս, ինչպիսին ավազակությունն է: Դրա համար էլ ուիշի գույքը հափշտակելու նպատակով կատարված ոտնձգությունը կազմում է սպանության որակյալ հանցակազմ և ոչ մի հանգամանքներում չի կարող կլանվել ավազակության հանցակազմում[1]: Իսկ եթե ավազակության ժամանակ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս է պատճառվում, այն համարվում է ավազակության ծանրացնող հանգամանք և ավելի խիստ է պատժվում: Ավազակության պատճառած մյուս վնասները կլանվում են ավազակության հանցակազմում: Բացի այդ, շատ կարևոր է հանցավորի դիտավորության պարզումը, քանի որ ավազակության ժամանակ այն առաջին հերթին ուղղված է գույքի հափշտակություն կատարելուն, իսկ անձի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությունը կամ այդպիսի բռնության սպառնալիքը միայն համապատասխան նպատակին հասնելու միջոց է:[խմբագրել | խմբագրել կոդը]

խմբագրել

Ավազակության համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի բովանդակության վերլուծությունից պարզ է դառնում, որ ավազակության օբյեկտիվ կողմի հիմնական հատկանիշներն են` 1) հարձակումը, 2) բռնությունը, որը պետք է լինի իրական և առկա, որն իր հերթին պետք է վտանգավոր լինի կյանքի կամ առողջության համար, 3) կամ բռնության գործադրելու սպառնալիքը, որը նույնպես պետք է լինի իրական: