Arpiart

Արփինե Գևորգի Հովհաննիսյան (ԱՐՓԻ), հայ նկարչուհի, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ 2012թ., ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ 2018թ․։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1982թ. –ի օգոստոսի 29 -ին Կիրովականում (Վանաձոր): 1999թ. –ին, գերազանց առաջադիմությամբ, ավարտել է Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը: 1999թ. –ին ավարտել է Գեղագիտության Ազգային Կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի գեղանկարչության խմբակը` ուսանելով գեղանկարիչ Փափագ Ալոյանի խմբում: 2004թ. –ին ավարտել է ՎՊՄԻ ֆիզ.-մաթ. ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը: 2006թ. –ից աշխատում է Վանաձորի Կերպարվեստի Թանգարանում` որպես վերականգնող նկարիչ:

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2004թ. –ից մասնակցում է համաքաղաքային բոլոր ցուցահանդեսներին, Վանաձոր [1]
  • 2005թ. –ից մասնակցում է հանրապետական ցուցահանդեսների, Երևան, Վանաձոր
  • 2009թ. –ի հոկտեմբերի 1 –ին ունեցել է անհատական ցուցահանդես Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում` շուրջ 50 տարաբնույթ աշխատանքներով (գեղանկար, գրաֆիկա, կոլաժ և քարե ու ապակե կոմպոզիցիաներ)։
  • 2010թ. –ին՝ վանաձորցի մի շարք նկարիչների հետ միասին՝ հինգ աշխատանքով, ցուցադրվել է նաև Ռուսաստանի Դաշնության հինգ տարբեր քաղաքներում:

Անդամակցություններ խմբագրել

  • 2012թ. – Հայաստանի Հանրապետության նկարիչների միության պատվավոր անդամ։
  • 2018թ․ – ICOM թանգարանների միջազգային կոմիտեի Հայաստանի ազգային խորհրդի անդամ։
  • 2004թ. – Հայաստանի համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ։

Պարգևներ խմբագրել

Մարզային և քաղաքային իշխանությունների կողմից արժանացել է մի շարք պատվոգրերի և շնորհակալագրերի:

Մեջբերումներ Արփինե Հովհաննիսյանի մասին խմբագրել

«Բարձրյալը նրան պարգևել է նվիրվածության և պատասխանատվության մեծ զգացում: ԵՒ պարգևն այդ նրան ուղեկցում է ամեն քայլափոխի: Աշխատանքի մեջ լրջամիտ ու տրամաբանված է, միևնույն ժամանակ՝ զգացմունքային ու համբերատար: Նրա ստեղծագործություններում գիծը լակոնիկ է ու իմաստավորված, գույնը՝ զգայական ու հարմոնիկ հեղինակի հոգու տվայտանքներին: Նա արդեն 10 տարուց ավելի, ուսումնասիրելով նաև այլ թանգարանների փորձն ու նվաճումները՝ Վանաձորի կերպարվեստի թանգարանում մեծ պատասխանատվությամբ կատարում է վերականգնողական նրբագույն ու ծանր աշխատանքը:»
Նկարիչ՝ Փափագ Ալոյան
Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրեն

Աղբյուր՝ «Արահետ» բազմաբնույթ պարբերական, 2019թ. #15

«... Այս հրաշք աղջկա համար աշխարհի կենտրոնն սկսվում է հենց հարազատ օջախից, որտեղ նա ապրում և արարում է ջերմ մթնոլորտում: ԵՒ իսկապես, ցանկացած հայ արվեստագետի համար աշխարհի կենտրոնն իր արարելու վայրն է... »
Քանդակագործ, արծաթյա և ոսկյա զարդերի ձևավորող՝ Տիգրան Սարգսյան (քանդակագործ)

Աղբյուր՝ «Համայնապատկեր» գրական, մշակութային հանդես, 2017թ. #74

Արտաքին հղումներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել


ԱՐՓԻ

Ծանոթագրություններ խմբագրել