Մասնակից:Armine H-yan/Ավազարկղ6

Քաղցր սոյայի թանձրուկ (ինդոն.՝ kecap manis) քաղցրացված անուշաբույր սոյայի սոուս է, տարածված Ինդոնեզիայում, որն ունի ավելի մուգ գույն: Գույնը, մածուցիկ օշարակային խտությունը և քաղցր համը պայմանավորված է արմավենու շաքարավազի առատ հավելման շնորհիվ:[1]: Սոյայի սոուսն օգտագործվում է Ինդոնեզիայի խոհանոցում և կազմում է երկրի սոյայի սոուսի արտադրության ընդհանուր մոտ 90 տոկոսը:[2]

Բաղադրիչներ խմբագրել

Համեմատած սովորական սոյայի սոուսի հետ, քաղցր սոյայի սոուսն ունի մի փոքր ավելի հաստ խտություն և շատ ավելի քաղցր համ: Այս համեմունքը պատրաստված է ֆերմետացված խաշած սև սոյայի մածուկից, բոված հացահատիկ, աղ, ջուր և բորբոս, որին ավելացվում է արմավենու շաքար:[3] Ուժեղ քաղցր համին նպաստում է արմավենու շաքարի մեծ քանակությունը: Սոուսը կարող է պարունակել մինչև 50 տոկոս արմավենու շաքար: Ինդոնեզական քաղցր սոյայի սոուսը հաճախ հարստացվում է համեմունքներով, ներառյալ դարչին, սև պղպեղ, համեմ և մեխակ:[2]

Կիրառություն խմբագրել

Քաղցր սոյայի սոուսը կարևոր սոուս է ինդոնեզական մառաններում: Այն օգտագործվում է ինդոնեզական ամենահայտնի ճաշատեսակներում` խոզի միս,տավարի շոգեխած միս : Այն նաև մատուցվում խորոված արած ուտեստների համար, ինչպիսիք են՝ խորոված հավ և խորոված ձուկ: Քաղցր սոյայի սոուսը նաև հանրաճանաչ թաթախման սոուս է, որը խառնվում է չիլիի հետ և մատուցվում է որպես թաթախման սոուս : Շոգեխաշած բրինձը՝ վրան տապակած ձվով և քաղցր սոյայի սոուսով ցողված, 1990-ականներին և 2000-ականներին ինդոնեզացիների շրջանում տարածված ուտեստ էր, հատկապես երեխաների շրջանում: Արևելյան Ինդոնեզիայում քաղցր սոյայի սոուսն օգտագործվում է որպես կոլո-կոլո սոուսի բաղադրիչ, չնայած ավանդաբար այս Մալուկու սոուսը օգտագործում է սև գույնի կոկոսի յուղի հետ:

Ապրանքանիշեր խմբագրել

 
Բանգո ապրանքանիշ, Ինդոնեզիայում հայտնի քաղցր սոյայի սոուսի ապրանքանիշերից մեկը:
 
Բանգո ապրանքանիշ, Ինդոնեզիայում հայտնի քաղցր սոյայի սոուսի ապրանքանիշերից մեկը:

Ինդոնեզիայում կան մեծ քանակությամբ քաղցր սոյայի սոուս ապրանքանիշեր:Քաղցր սոյայի սոուսը փոքրածավալ տնային արդյունաբերություն է: Այնուամենայնիվ, կան մի քանի բրենդներ, որոնք լայնորեն տարածված են ամբողջ Ինդոնեզիայում և տարածաշրջանում, ինչպիսիք են ABC քաղցր սոյայի սոուս, Կեսապ Բանգո,[3] Ինդոֆուդ և Սեդափ [4] Բացի ազգային ապրանքանիշերից, կան բազմաթիվ տարածաշրջանային բրեդներ[5], ինչպիսիք են Իկա Լե Փաթում, Միրամա և այլն:[6] Կան նաև ապրանքանիշեր, որոնք լայնորեն տարածվում են Նիդեռլանդներում, ինչպիսիք են Կոնիմեքսն, Կակի Տիկան ապրանքանիշը:

Փոխարինողներ խմբագրել

Քաղցր սոյայի սոուսը լայնորեն տարածված է Ինդոնեզիայի շուկաներում, սուպերմարկետներում, Ասիական մթերային խանութներում և ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, այն բավականին դժվար է գտնել Եվրոպայի շատ մասերում (բացառությամբ Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի), ինչպես նաև բավականին քիչ է Ամերիկայում: Քաղցր սոյայի սոուսը կարելի է պատրաստել սովորական սոյայի սոուսից: Սովորական սոյայի սոուսը՝ խառնված է շականակագույն շաքարավազի հետ, կարող է ծառայել որպես քաղցր սոյայի սոուսի փոխարինող:[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. . ISBN 9781928914396 https://books.google.com/books?id=qhsOY1z6-T8C&q=Kecap+manis+Indonesia&pg=PA618. Վերցված է 15 փետրվարի 2016-ին. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |էջ= ignored (օգնություն); Unknown parameter |հեղինակ1= ignored (օգնություն); Unknown parameter |հեղինակ2= ignored (օգնություն); Unknown parameter |հրատարակիչ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն); Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  2. 2,0 2,1 . ISBN 9781928914303 https://archive.org/details/bub_gb_wUWmc4Tr-WUC. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |էջ= ignored (օգնություն); Unknown parameter |հեղինակ2= ignored (օգնություն); Unknown parameter |հրատարակիչ= ignored (օգնություն); Unknown parameter |մեջբերում= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն); Unknown parameter |տարի= ignored (օգնություն)
  3. 3,0 3,1 http://www.bango.co.id/tentang-bango/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |լեզու= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  4. http://wingscorp.com/content/product/product_detail.php?h=2&b=4&c=23&l=2&m=68. {{cite web}}: Invalid |url-status=մահացած (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |արխիվ-url= ignored (օգնություն); Unknown parameter |արխիվ-ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |լեզու= ignored (օգնություն); Unknown parameter |մուտքի ամսաթիվ= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  5. http://www.heinzabc.co.id/product/abc-kecap-manis-rasa-mantaap. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |լեզու= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)
  6. {{cite web |title=Daftar 7 Kecap Lokal Favorit di Indonesia |url=https://kumparan.com/kumparanfood/daftar-7- kecap-lokal-favorit-di-indonesia-1539950251955647987/4 |website=kumparan.com |publisher=kumparanfood |access-date=23 օգոստոսի 2022 |language=ինդոնեզերեն |ամսաթիվ=20 հոկտեմբերի 2018} ref>> , կան kecap manis-ի հարյուր տարածաշրջանային ապրանքանիշեր:<ref>Denisa. /trend/mengenal-cita-rasa-kecap-asli-nusantara-dari-dosen-alif-150127d.html «Berburu Botol Kecap Hingga ke Pelosok Nusantara». merdeka.com (ինդոնեզերեն). Վերցված է 23 օգոստոսի 2022-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |ամսաթիվ= ignored (օգնություն)
  7. http://www.food.com/recipe/ketjap-manis-39318. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |աշխատանք= ignored (օգնություն); Unknown parameter |վերնագիր= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել