Դիատրիզոատը ՝ նաև հայտնի որպես ամիդոտրիզոատ , կոնտրաստային նյութ է օգտագոծվող ռենտգեն հետազոտության ընթացում[1] ։ Այն ներառում է երակների , միզային համակարգի , փայծաղի և հոդերի վիզուալիզացիյան այնպես ինչպես համակարգչային շերտագրության ժամանակ (ԿՏ սկանավորում)[1] ։ Այն տրվում է բերանով, ներանկվում երակով , միզապարկով , նազոգաստրալ զոնդով կան ուղիղ աղիքով[2][3] ։

Համեմատաբար տարածված կողմնակի ազդեցուտյուններն են փսխումը , դիառեան և մաշկի կարմրությունը[4] ։ Այլ կողմնակի ազդեցություններն ներառում են քորը, երիկամային խնդիրները, ճնշման անկումը և ալերգիկ ռեակցիաները[1] ։ Այն խորհուրդ չի տրվում մարդկանց , ովքեր ունեն ալերգիա յոդի նկատմամբ [1] ։ Դիատրիզոատը յոդացված իոնային ռադիոկոնտրաստային նյութ է `բարձր օսմոլալությամբ [2] ։

Դիատրիզոատը Միացյալ նահանգնեում հաստատվել է բժշկական կիրառման համար 1954 թվականին [4] ։ Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում `առողջության համակարգում անհրաժեշտ ամենաապահով և ամենաարդյունավետ դեղամիջոցների՝ որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[5] ։2016 թվականի դրությամբ, զարգացող աշխարհում մեծածախ արժեքը կազմում է 5,49 ԱՄՆ դոլար `20 մլ սրվակի համար[6]: Միացյալ Նահանգներում դոզան արժե ավելի քիչ, քան 25 ԱՄՆ դոլար[2] ։

Բժշկական կիրառությունMedical uses խմբագրել

Դիատրիզոական թթուն կարող է օգտագործվել որպես այլընտրանքային միջոց բարիումի սուլֆատի փոխարեն ստամոքս-աղիքային տրակտի բժշկական վիզուալիզացիայի նպասակով, ինչպիսիք են ստամոքս-աղիքային տրակտի վերին հատվածը և փոքր աղիքը: Այն ցուցված է այն հիվանդների համար, ովքեր ալերգիկ են բարիումի նկատմամբ, կամ այն ​​դեպքերում, երբ հնարավոր է բարիումի արտահոսք դեպի որովայնի խոռոչի : Այն չի ծածկում ստամոքսի / աղիքների լորձաթաղանթը այնքան լավ ինչքան բարիումը, ուստի այն սովորաբար չի օգտագործվում այս նպատակով[փա՞ստ] ։

Այն օգտագործվում է ներերակային պիելոգրաֆիայի հանար ։

Այն կիրառվում է նաև ասկարիդոզի բուժման նպատակով[7][8] ։ Դիատրիզոասը իրականում ոչ թե սպանում է ասկարիդին , այլ դրա փոխարեն այն թեթևացնում է աղիքային խցանումը, որը հարուցվել է ասկարիդներով[9] ։

Կառավարում խմբագրել

Դիատրիզոիդային թթուն կառավարվում է առավելագույնս նպատակահարմար և խելամիտ ճանապարհով, հետաքրքրություն ներկայացնող կառուցվածքը վիզուալիզացնելու համար(օրինակ ՝ ներերակային՝ արյան անոթների համար ՝ որոնցով այն տարածվում է , երիկամ–միզածորան–միզապարկ ՝որոնցով այն արտազատվում է , օրալ կամ ռետալ ճանապարհով աղեստամոքսային տրակտի համար):

Հակացուցումներ խմբագրել

Անամնեզում յոդի նկատմամբ զգայունությունը հակացուցում չի հանդիսանում դիատիզոատի օգտագործման համար, սակայն դա ենթադրում է զգուշություն պրեպարատն օգտագործելիս: Այս դեպքում, բերանային կամ ներերակային կորտիկոստերոիդները կարող են օգտագործվել պրոֆիլակտիկայի նպատակով , կամ նախապատվությունը տրվում է բարիումի սուլֆատին որպես այլընտրանքային տարբերակ։

Գաստրոգրաֆինը հակացուցված է օգտագործել որոշ դեղամիջոցների հետ որոնք կարող են առաջացնել լակտոացիդոզ (օր․՝ մետֆորմին)  : Միաժամանակյա օգտագործումը կարող է հանգեցնել երիկամային անբավարարության և լակտոացիդոզի առաջացման, և անհրաժեշտ է, որ բժիշկները ստիպեն մի քանի օրվա ընթացքում տարբեր տեղակայել գործակալները, որպեսզի փոխազդեցություն չլինի [10] ։

Գաստրոգրաֆինը հիպերտոնիկ լուծույթ է, հետևաբար պետք է խուսափել ստամոքս-աղիքային ուղու վեին հատվածների վիզուալիզացիայից այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ասպիրացիայի բարձր ռիսկ, քանի որ դա կարող է հանգեցնել թոքի այտուցի առաջացման , պատահաբար տրախեոբրոնխեալ ծառ ներթափանցելու դեպքում։

Ուրոգրաֆինը չպետք է օգտագործվի մելեոգրաֆիայի, վենտրիկուլոգրաֆիայի կամ ցիստեռնոգրաֆիայի նպատակով, քանի որ կարող է հանգեցնել նեյրոտոքսիկ ախտանիշների առաջացման։[11]

Քիմիական հատկություններ խմբագրել

Դիատրիզոատը համարվում է բարձր օսմոլյարությամբ կոնտրաստ նյութ։ Նրա օսմոլյարությունը մոտավորապես կազմում է 1500 մՕսմ / կգ –ից (50% լուծույթ) [12] մինչև 2000 մՕսմ/կգ (76% լուծույթ) [13]։

Ապրանքանիշներ խմբագրել

Ապրանքանիշներն են Հիպաքվին, Գաստրոգրաֆին , Իոթալամատ և Ուրոգրաֆին ։ Ուրոգրաֆինը նատրիումական և մեգլումային աղերի համադրությունն է:․

Տես նաև խմբագրել

Հիմնական կառուցվածքը հայտնի է, և կան բազմաթիվ անալոգներ:

մոնո–միացություններ
  • Ազիտրոյաթթու և նրա նատրիումական աղ՝ նատրիումի ացետրիզոատ
  • Մետրիզոյաթթու
  • Յադամիդ
  • Իոթալամաթթու
  • Իոքսիտալամաթթու
  • Իոգլիկաթթու
  • Իոցենտամաթթու
երկ–միացություններBis-compounds
  • Ադիփիոդոն
  • Իոկարմաթթու
  • Իոգլիկաթթու
  • Իոտրոքսաթթու

References խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 316. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 13 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին.
  2. 2,0 2,1 2,2 Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 171. ISBN 9781284057560.
  3. Thomsen, Henrik; Muller, Robert N.; Mattrey, Robert F. (2012). Trends in Contrast Media (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 13. ISBN 9783642598142. Արխիվացված օրիգինալից 2017-01-01-ին.
  4. 4,0 4,1 «Diatrizoate Side Effects in Detail - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 1 January 2017-ին. Վերցված է 31 December 2016-ին.
  5. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  6. «Amidotrizoate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 8 December 2016-ին.
  7. Sood. Surgical Diseases in Tropical Countries. Jaypee Brothers Publishers. էջեր 72–. ISBN 978-81-7179-444-7. Վերցված է 11 August 2010-ին.
  8. Moshe Schein; Paul Rogers; Ahmad Assalia (2010). Schein's Common Sense Emergency Abdominal Surgery. Springer. էջեր 391–. ISBN 978-3-540-74820-5. Արխիվացված օրիգինալից 29 March 2017-ին. Վերցված է 11 August 2010-ին.
  9. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2016-06-18-ին. Վերցված է 2016-07-28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  10. Bayer New Zealand Limited (September 2007). «UROGRAFIN Urografin Corporate Core Text» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2012-04-02-ին.
  11. (անգլերեն) http://www.thomsonhc.com/hcs/librarian/ND_T/HCS/ND_PR/Main/CS/B469E9/DUPLICATIONSHIELDSYNC/8D376E/ND_PG/PRIH/ND_B/HCS/SBK/2/ND_P/Main/PFActionId/hcs.common.RetrieveDocumentCommon/DocId/2697/ContentSetId/31#contraindicationsSection. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն)
  12. Amersham Health (April 2006). «Hypaque sodium (Diatrizoate Sodium) injection, solution. Product label». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2011-05-23-ին. Վերցված է 2007-03-29-ին.
  13. Amersham Health (April 2006). «Hypaque (Diatrizoate Meglumine and Diatrizoate Sodium) injection, solution. Product label». DailyMed. U.S. National Library of Medicine. Արխիվացված օրիգինալից 2011-05-23-ին. Վերցված է 2007-03-29-ին.

Կաղապար:Anthelmintics Կաղապար:Contrast media

Կատեգորիա:Anthelmintics Կատեգորիա:Iodoarenes Կատեգորիա:Benzoic acids Կատեգորիա:Radiocontrast agents Կատեգորիա:World Health Organization essential medicines Կատեգորիա:Acetanilides Կատեգորիա:RTT