Մասնակից:Anush Hovsepyan/Ավազարկղ2
Anush Hovsepyan/Ավազարկղ2 |
---|
Անժելիկա Քաբրալ (անգլ.՝ Angelique Cabral, )[1], ամերիկացի դերասանուհի[2]: Առավել հայտնի Է դարձել CBS հեռուստառադիոցանցով թողարկված «Կյանքը մանրուքներում» (2015-2019) սիթքոմի Քալին Բրենդն Օրթեգա կերպարով, ինչպես նաև Fox հեռուստալիքով թողարկված «Զինվորականը» (2014) կատակերգական ժանրի հեռուստասերիալում շտաբի սերժանտ Ջիլիան Փրեսի կերպարով[3]: Նա նկարահանվել է նաև «Կատարյալ ընտանիք», «Ընկերական բենեֆիս», «Օգնական խումբ» ֆիլմերում[4]:
Կարիերա
խմբագրելՔաբրալն առաջին անգամ նկարահանվել է United Airlines ավիաընկերության գովազդում, երբ ընդամենը վեց ամսական էր[5]: Նա նկարահանվել է այնպիսի ընկերությունների գովազդներում, ինչպիսիք են՝ Citibank-ը, The Home Depotը, Captain Morgan-ը, New York Lottery-ն, Blue Cross-ը և Toyotaն[6]: Քաբրալը հանդես է եկել Verizon Communications, Western Union, Olympus Corporation, Redbook, FedEx, Loestrin ընկերությունների պաստառային գովազդներում[6]։ Նա 2004 թվականին՝ առաջին անգամ հայտնվել է էկրանին CBS-ի «Առաջնորդող լույս» սերիալի «էպիզոդ #1.14503»-ում տիկին Մենդեսի կերպարով։ Քաբրալը 2005-2007 թվականներին հանդես է եկել «Մեկ կյանք ապրելու համար» և «Իմ բոլոր երեխաները» հեռուստասերյալների մի քանի էպիզոդներում: «Ընկերական բենեֆիս» (2011) ռոմանտիկ կատակերգությունում մարմնավորել է Պամ Նիբորսկու կերպարը, իսկ «Կատարյալ ընտանիք» (2011) կատակերգական դրամայում՝ Անժելա Ռայսին: «Ընկերական բենեֆիս» ֆիլմը կոմերցիոն հաջողություն է ունեցել ամբողջ աշխարհում՝ ծախսված 35 միլիոն դոլար բյուջեի դիմաց տոմսարկղում հավաքելով 150.4 միլիոն դոլար: Նա խաղացել է Օֆֆ-Բրոդվեյում կայացած «Ժապավեն»-ը «Ջեսսի Գարոնն ապրում է» և «Ռուբիռոուզ» թատերական ներկայացումներում:
Նա հյուրընկալվել է մի քանի հեռուստասերիալներում, ինչպիսիք են՝ «Խորամանկ սպասուհին», «Երկուս ու կես մարդ», «Մենտալիստը», «Ուրախ վերջաբան», «Խենթ սեր», «Melrose Place», «Վատ դատավորը», «Հանդիսավոր կռիվ», Գրեյի անատոմիա և Մտածել ինպես հանցագործ հեռուստասերիալները.[7][8]: 2015 թվականին նա ստանձնել է Քոլին Բրենդն Օրթեգայի դերը CBS-ի «Կյանքը մանրուքներում» սիթքոմում։ Սերիալը ներկայացնում է Լոս Անջելես շրջանում ապրող Շորթերի ընտանիքի երեք սերունդների կյանքը և առօրյան:Սիթքոմն ավարտվել է չորս եթերաշրջանից հետո՝ 2019 թվականի մայիսի 10-ին: 2016 թվականին Քաբրալը նկարահանվել է Բեքքա Վինոուգրադ Դիասի դերում Ամազոնի «Խորտակում» անիմացիոն սերիալում[9]։
Անձնական կյանք
խմբագրելՔաբրալի հայրն ունի մեքսիկական և բնիկ ամերիկական, իսկ մայրը՝ անգլիական և ֆրանսիական ծագում: Նրա մայրը դերասանուհի Էդի Մարի Մաքքլարգի զարմուհին է, ունի խորթ եղբայր՝ Էրինը։ Քաբրալը մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Կարմել Վելլի համայնքում և հաճախել Սանտա Կատալինա դպրոց[10]:
2013 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է մարքեթինգային ընկերութհան տնօրեն Ջեյսոն Օսբորնի հետ[11][12]: Զույգն ունեցել է երկու երեխա, աղջիկը՝ Ադելայդան և տղան՝ Ալդենը[13][2]:
Ֆիլմագրություն
խմբագրելՖիլմեր
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2006 | Միասին | Together | Մատուցողուհի | |
2009 | Փրկամակույկը | The Lifeboat | Միմի | կարճամետրաժ |
2009 | Վախ ակումբից | Clubophobia | Միմի | կարճամետրաժ |
2009 | Ամերիկյան ճանապարհ | American Way | Ամերիկա | կարճամետրաժ |
2010 | Vaikoont | Vaikoont | Ստելլ | |
2010 | Sails Men | Sails Men | Դարլա | կարճամետրաժ |
2011 | Կատարյալ ընտանիք | The Perfect Family | Անժելա Ռայս | |
2011 | Ընկերական բենեֆիս | Friends with Benefits | Պամ Նիբորսկի | |
2011 | թվագրված. | dated. | Սպասուհի | կարճամետրաժ |
2012 | Ջենիֆեր | Jennifer | Բուժքույր | կարճամետրաժ |
2013 | Ճգնավորը | Isolated | Խաղաղության դեսպան | |
2017 | Օգնական խումբ | Band Aid | Լորեն | կարճամետրաժ |
2018 | Ամեն ինչ Նինայի մասին | All About Nina | Քերի | |
2021 | Ինչպես դա ավարտվեց | Isolated | Խաղաղության դեսպան | |
2023 | Ցանկություն | Wish | Թագուհի Ամայա | ձայն |
Հեռուստասերիալներ
խմբագրելՏարեթիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2004-2006 | Առաջնորդող լույս | Guiding Light | Տիկին Մենդես | 2-րդ էպիզոդ |
2005-2007 | Իմ բոլոր երեխաները | All My Children | մատուցողուհի/ բժշկուհի | 4 էպիզոդ |
2006-2007 | Մեկ կյանք ապրելու համար | One Life to Live | մատուցողուհի/ուսուցչուհի | 5-րդ էպիզոդ |
2010 | Melrose Place | Melrose Place | դերասանուհի 1 | էպիզոդ՝ «Sepulveda» |
2011 | Խենթ սեր | Mad Love | Էրիկա | 2-րդ էպիզոդ (1-ը չգրանցված) |
2011 | Ուրախ վերջաբան | Happy Endings | մատուցողուհի | պիլոտային էպիզոդ |
2011 | Երկուս ու կես մարդ | Two and a Half Men | Շանոն | էպիզոդ՝ «Ծանոթություն Ուալդեն Շմիդի հետ» |
2011 | Ուրախ վերջաբան | Happy Endings | Վանեսա | էպիզոդ՝ «Պատերազմի կոդը» |
2012 | Ազատ գործակալները | Free Agents | Գուեն | էպիզոդ՝ «Տղաներն ավարտեցին... ինչ որ» |
2012 | Կածանը | The Glades | Բուժիշկ Տարա Վալդես | էպիզոդ՝ «Երիտասարդության աղբյուրը» |
2013 | Մի վստահիր 23-րդ բնակարանի ք-ծին | Don't Trust the B---- in Apartment 23 | Ֆոքս Փարիզ | 2-դ էպիզոդ |
2013 | Խորամանկ սպասուհին | Devious Maids | Խավիար | պիլոտային էպիզոդ |
2014-2015 | Խոսելով ամուսնության մասին Ռայան Բեյլի հետ | Talking Marriage with Ryan Bailey | Herself | 2-րդ էպիզոդ |
2014 | Զինվորականը | Enlisted | Ջիլ Փերիզ | գլխավոր դեր՝ 13-րդ էպիզոդ |
2014 | Մենտալիստը | The Mentalist | Ջինա Պետրոչելի | էպիզոդ՝ «Ժամանակի արծաթե թևեր» |
2014 | Մտածել ինչպես հանցագործ | Criminal Minds | Սառա Ռայան | էպիզոդ՝ «Ճակատագիր» |
2015 | Լոս Անջելես | NCIS: Los Angeles | գործակալ Պաոլա Ֆուենտես | էպիզոդ «Սև քամի» |
2015 | Չիկագո | Chicago P.D. | Ջինա Գոուրսկի | էպիզոդ՝ «Էրինի մայրիկը» |
2015 | Տարօրինակ զույգը | The Odd Couple | Էմմի | էպիզոդ՝ «Քաղցած խաղեր» |
2015 | Անկեղծը | Transparent | Մելանիա | էպիզոդ՝ «Cherry Blossoms» |
2015-2019 | Կյանքը մանրուքներում | Life in Pieces | Քալն Բրեդոն Օրթեգա Շորթ | գլխավոր կերպար |
2016 | Fresh Off the Boat | Fresh Off the Boat | Թոնի | էպիզոդ՝ «Keep 'Em Separated» |
2016 | Գրեյի անատոմիա | Grey's Anatomy | Լաուրա | էպիզոդ՝ «Վերջինը» |
2019-2022 | Խորտակում | Undone | Բեքքա Ուինգրադ Դիաս | գլխավոր դեր |
2021-2023 | Սիրով | With love | Դեֆնի | 2-րդ էպիզոդ |
2021 | Դրակոնի ինը թադավորություն | DreamWorks Dragons: The Nine Realms | Հեյզել Գոնսալես | |
2022 | Մեգի | Maggie | Էմմի | գլխավոր դեր |
2022-2023 | Մեծ երկինք | Big Sky | Քարլա | 3-րդ եթերաշրջան, (պարբերական դեր) |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Almanac: Today's Birthdays». Telegraph Herald. January 28, 2023. էջ A3. ProQuest 2770805232. «Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 46. Rapper Rick Ross is 46. Actor Rosamund Pike is 44. Actor Angelique Cabral is 44. Singer Nick Carter (Backstreet Boys) is 43. Actor Vinny Chhibber is 43. Actor Elijah Wood is 42.» See also:
- «Almanac: Today's Birthdays». Telegraph Herald. January 28, 2016. էջ A2. ProQuest 1760994589. «Singer Joey Fatone Jr. ('N Sync) is 39. Rapper Rick Ross is 39. Actress Rosamund Pike is 37. Actress Angelique Cabral is 37. Singer Nick Carter (Backstreet Boys) is 36. Actor Elijah Wood is 35.»
- ↑ 2,0 2,1 Lopez, Natalina (2017-11-01). «Life in Pieces Star Angelique Cabral Dishes the Show's Upcoming Season Premiere». Town & Country (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից March 23, 2022-ին. Վերցված է 2019-11-24-ին.
- ↑ «Fox Sets Female Lead for Geoff Stults Comedy 'Enlisted'». The Hollywood Reporter. 22 February 2013. Վերցված է 15 November 2015-ին.
- ↑ MaximoTV (11 October 2013). «Angelique Cabral 2013 Alma Awards – Video Dailymotion». Dailymotion. Վերցված է 15 November 2015-ին.
- ↑ Life In Pieces Cast: Angelique Cabral (անգլերեն), Վերցված է 2019-11-24-ին
- ↑ 6,0 6,1 «Angelique Cabral». IMDb. Վերցված է 2019-11-24-ին.
- ↑ Megan Masters (31 August 2012). «Don't Trust the B—- In Apartment 23 Casts Angelique Cabral Season 2 – TVLine». TVLine. Վերցված է 15 November 2015-ին.
- ↑ Adam Arndt. «Devious Maids: Universal Channel zeigt die Serie als Deutschlandpremiere». Serienjunkies. Վերցված է 15 November 2015-ին.
- ↑ Framke, Caroline (2019-09-11). «TV Review: Amazon's 'Undone' Starring Rosa Salazar and Bob Odenkirk». Variety (անգլերեն). Վերցված է 2019-11-24-ին.
- ↑ «Carmel Valley s Angelique Cabral shines in Life in Pieces». The Mercury News (ամերիկյան անգլերեն). 2015-10-09. Վերցված է 2023-11-10-ին.
- ↑ «Angelique Cabral Marries Jason Osborn». People. 2013-08-03. Վերցված է 2013-08-03-ին.
- ↑ Natalie Abrams (4 August 2013). «Enlisted's Angelique Cabral Weds Longtime Boyfriend». TVGuide.com. Վերցված է 15 November 2015-ին.
- ↑ «Angelique Cabral Welcomes Daughter Adelaide Grace». People. 2017-12-02. Վերցված է 2017-09-13-ին.