Կոլլոկացիա (անգլ.՝ Collocation) (Լեզվաբանական կորպուսում) բառերի կամ արտահայտությունների շարք, որոնց հաճախակի կից կիրառվելը պատահականության արդյունք չէ: Դարձվածաբանության մեջ կոլլոկացիան արտահայտության/դարձվածքի ենթատեսակ է: Մայքլ Հոլիդեյը[1] քննարկել է անգլերեն «strong tea» դարձվածքային կոլոկացիայի օրինակը: Չնայած նույն իմաստը հնարավոր է փոխանցել «powerful tea» համարժեք արտահայտությամբ, անգլախոսներն այն համարում են չափազանցություն և ոչ այնքան կիրառելի: Պատկերը հակառակն է տեխնոլոգիայի ոլորտում՝ powerful computer (հզոր համակարգիչ) արտահայտությունը գերադասելի է strong computer-ից:Դարձվածային կոլոկացիաները չպետք է շփոթել իդիոմատիկ արտահայտությունների հետ. իդիոմի իմաստը պատճառաբանված չէ և այն կիրառվում է այլ բանի վերաբերությամբ, մինչդեռ կոլոկացիայի հիմքում բարձր հաճախականությամբ կապակցման գաղափարն է:

Գոյություն ունեն կոլոկացիաների մոտ 6 հիմական տեսակներ.ածական + գոյական, գոյական + գոյական, բայ + գոյական, մակբայ + ածական, բայ + նախդրավոր կառույց և բայ + մակբայ:

Կոլոկացիայի դուրս բերումը հաշվարկային տեխնիկա է ինչի օգնությամբ վեր են հանվում փաստաթղթում կամ կորպուսում առկա բառակապակցությունները՝ օգտագործելով հաշվողական լեզվաբանության տարբեր միջոցներ, ինչպես տվյալների վերլուծության դեպքում:

Ընդլայնված սահմանում խմբագրել

Կոլոկացիաները մասամբ կամ ամբողջությամբ ֆիքսված արտահայտություններ են, որոնք ձևավորվում են կրկնվող համատեքստային կիրառման արդյունքում, ինչպես «crystal clear», «middle management», «nuclear family» «cosmetic surgery» կապակցությունների դեպքում:

Կոլոկացիայի բաղադրիչները կարող են լինել շարահյուսական կապի մեջ (օրինակ՝ բայ – խնդիր՝ «կայացնել» և «որոշում»), բառային կապի մեջ (օրինակ ՝ հականիշություն), կամ հնարավոր է՝ լեզվաբանական որևէ կոնկրետ կապ դիտարկելի չլինի: Կոլոկացիաների իմացությունը շատ կարևոր է լեզվի գրագետ օգտագործման համար: Քերականորեն ճիշտ կազմված նախադասության կիրառումն անարդյունավետ կլինի, եթե խախտվեն կոլոկացյիոն նախապատվությունները: Հենց սա էլ կոլոկացիան դարձնում է լեզվի ուսուցման հետաքրքիր ուղղություն:

Կորպուսային լեզվաբանները համատեքստում առանձնացնում են հանգուցային բառը (KWIC) և դրա հետ կապակցվող հարևան բառերը: Սրա միջոցով հնարավոր է դառնում գաղափար կազմել բառերի կիրառման եղանակի մասին:

Կոլոկացիաների մշակումը ներառում է մի շարք չափորոշիչներ, որոնցից ամենակարևորը զուգորդման չափումն է. գնահատվում է՝ արդյոք կապակցումը զուտ պատահական է, թե վիճակագրորեն հիմնավորած:Լեզվի ոչ պայմանական բնույթով պայմանավորված՝ կոլոկացիաների մեծ մասը հաճախականության հիմքի վրա են ձևավորված, և զուգորդման միավորները պարզապես օգտագործվում են արդյունքները կարգայնացնելու համար: Զուգորդման սովորաբար օգտագործվող միջոցները ներառում են փոխադարձ տեղեկություն, t-միավորներ և հավանականության գործառույթ[2][3]:

Մեկ սահմանում դիտարկելու փոխարեն՝ Գլեդհիլը[4] առաջարկում է կոլոկացիան ներկայացնել առնվազն երեք տարբեր մոտեցմամբ.

  • վիճակագրական մոտեցում, ըստ որի՝ կոլոկացիան բառային հանգույցի և դրա հետ կապակցվող միավորների պարբերաբար միասին կիրառվելն է[5][6][7] :
  • կառուցվածքային մոտեցում, համաձայն որի՝ կոլոկացիան բառույթի և բառաքերականական օրինաչափության հարաբերությունն է[8], կամ հիմքի և դրա հետ կապակցվող տարբերակների միջև կապը[9] :
  • գործաբանական մոտեցում, ըստ որի՝ կոլոկացիան արտահայտման պայմանական միավոր է՝ անկախ ձևից.[10][11] :

Այս տարբեր մոտեցումները հակադարձում են դարձվածային արտահայտությունների ուսումնասիրություններում կոլոկացիայի ընդունված սահմանմանը: Իրականում, կոլոկացիան նկարագրվում է միանգամից այս 3 մոտեցումների հրման վրա՝ հետևյալ տեսքով՝

ազատ կապակցություն ↔ սահմանազատված բառակապակցություն ↔ կայուն արտահայտություն:

Բառարաններում խմբագրել

1933 թվականին Հարոլդ Փալմերը անգլերեն բառակապակցությունների մասին երկրորդ միջանկյալ զեկույցում ընդգծեց կոլոկացիայի նշանակությունը՝ որպես բնական հնչող խոսքի բանալի միջոց նրանց համար, ովքեր սովորում են օտար լեզու[12]: Այսպիսով, 1940-ական թվականներից սկսած կոլոկացիաների մասին տեղեկություն պարունակելը դարձավ միալեզու բառարանների ստանդարտ հատկանիշ: Քանի որ այս բառարանները դառնում էին «պակաս բառակենտրոն և ավելի արտահայտչակենտրոն»[13], ավելի մեծ ուշադրություն էր դարձվում կոլոկացիային: 21-րդ դարի սկզբից այս միտմանն աջակցում էին խոշոր տեքստային կորպորացիաները և կորպուս մուտք գործելու հարցումով ինտելեկտուալ ծրագրակազմը` հնարավորություն ընձեռելով բառարաններում ավելի համակարգված նկարագրել կոլոկացիան: Օգտագործելով այս գործիքները՝ բառարանները, ինչպիսիք են Macmillan անգլերեն բառարանը և Longman ժամանակակից անգլերենի բառարանը, առանձին դաշտով ներկայացնում էին հաճախակի կիրառություն ունեցող կոլոկացիաների ցուցակը[14]:

Գոյություն ունեն նաև մի շարք մասնագիտական բառարաններ, որոնք նվիրված են լեզվում հաճախակի օգտագործվող կոլոկացիաների նկարագրմանը[15]: Դրանք են՝ իսպ.՝ Redes. Diccionario combinatorio del español contemporaneo (2004), ֆր.՝ Le Robert: Dictionnaire des combinaisons de mots (2007), և անգլ.՝ LTP Dictionary of Selected Collocations (1997) և the Macmillan Collocations Dictionary (2010)[16]:

Վիճակագրորեն հիմնավորված կոլոկացիա խմբագրել

«Student's t-test»-ը կիրառվում է` պարզելու, թե արդյոք կորպուսում կոլոկացիայի առաջացումը վիճակագրորեն հիմնավորված է, թե ոչ[17]:   կապակցության դեպքում   բանաձևը ներկայացնում է     քանակով կիրառման հավանականությունը կորպուսում, իսկ   բանաձևը՝  -ինը:   կապակցության համար t-հաշիվը հաշվարկվում է այպես.

 

որտեղ,  -ի կիրառման միջին նշումն է,   -ի դեպքերի քանակն է,  -ը զրոյական վարկածի դեպքում  -ի հավանականությունն է, որ   առանձին-առանձին հայտնվեն տեքստում, իսկ   օրինակի շեղումն է: Մեծատառ  –ի հետ t-թեստը համարժեք է z-թեստին:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Halliday, M.A.K., 'Lexis as a Linguistic Level', Journal of Linguistics 2(1) 1966: 57–67
  2. Dunning, Ted (1993): "Accurate methods for the statistics of surprise and coincidence". Computational Linguistics 19, 1 (Mar. 1993), 61–74.
  3. Dunning, Ted (2008-03-21). «Surprise and Coincidence». blogspot.com. Վերցված է 2012-04-09-ին.
  4. Gledhill C. (2000): Collocations in Science Writing, Narr, Tübingen
  5. Firth J.R. (1957): Papers in Linguistics 1934–1951. Oxford: Oxford University Press.
  6. Sinclair J. (1996): "The Search for Units of Meaning", in Textus, IX, 75–106.
  7. Smadja F. A & McKeown, K. R. (1990): "Automatically extracting and representing collocations for language generation", Proceedings of ACL'90, 252–259, Pittsburgh, Pennsylvania.
  8. Hunston S. & Francis G. (2000): Pattern Grammar — A Corpus-Driven Approach to the Lexical Grammar of English, Amsterdam, John Benjamins
  9. Hausmann F. J. (1989): Le dictionnaire de collocations. In Hausmann F.J., Reichmann O., Wiegand H.E., Zgusta L.(eds), Wörterbücher : ein internationales Handbuch zur Lexikographie. Dictionaries. Dictionnaires. Berlin/New-York : De Gruyter. 1010–1019.
  10. Moon R. (1998): Fixed Expressions and Idioms, a Corpus-Based Approach. Oxford, Oxford University Press.
  11. Frath P. & Gledhill C. (2005): "Free-Range Clusters or Frozen Chunks? Reference as a Defining Criterion for Linguistic Units," in Recherches anglaises et Nord-américaines, vol. 38 :25–43
  12. Cowie, A.P., English Dictionaries for Foreign Learners, Oxford University Press 1999:54–56
  13. Bejoint, H., The Lexicography of English, Oxford University Press 2010: 318
  14. «MED Second Edition – Key features – Macmillan». macmillandictionaries.com.
  15. Herbst, T. and Klotz, M. 'Syntagmatic and Phraseological Dictionaries' in Cowie, A.P. (Ed.) The Oxford History of English Lexicography, 2009: part 2, 234–243
  16. «Macmillan Collocation Dictionary – How it was written - Macmillan». macmillandictionaries.com.
  17. Manning, Chris; Schütze, Hinrich (1999). Foundations of Statistical Natural Language Processing. Cambridge, MA: MIT Press. էջեր 163–166. ISBN 0262133601.

Արտաքին հղումներ խմբագրել