Մարսյանդի
Բնութագիր
Երկարություն150
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱնապուրնա լեռնազանգված, Տիլիչո լճի շրջան
Բարձրություն4500 մ
Գետաբերանի տեղակայումՏրիսուլի
Տեղակայում
ԵրկիրՆեպալ Նեպալ

Մարսյանդի[1] (նեպալ.՝ मर्स्याङ्दी), լեռնային գետ Նեպալի կենտրոնական մասում:

Աշխարհագրություն խմբագրել

Մարսյանդին սկիզբ է առնում Անապուրնա լեռնազանգվածի հյուսիսարևտյան մասից, Տիլիչո լճի շրջանում[2]: Ձևավորվում է 4500 մ բարձրության վրա մերձակա լեռների սառցադաշտերի հալված ջրերից: Մանանգ գյուղի մոտ, 3500 մ բարձրության վրա Մարսյանդի գետ է թափվում Ջարսանգ Կխոլա գետը (նաև հայտնի է Տորոնգ Կխոլա անունով[3]): Մարսյանդի գետի տարածքը, ակունքից մինչև Ջարսանգ Կխոլային միանալու մասը, որոշ հրապարակւմներում համարում են որպես առանձին գետ Կխանգսար Կխոլա անվանումով[4]:

Մարսյանդին վերևի մասում շարժվում է արևմուտքից արևելք, ձևավորելով գեղատեսիլ հովիտ, փակված հյուսիսից և հարավից բարձր լեռներով: Գետը հոսում է Մանանգ, Պիսանգ, Չամե, Դխարապնի գյուղերով, շրջվում դեպի հարավ և դուրս գալիս Նեպալի լեռնային մասից: Մարսյանդին թափվում է Տրուսլի գետ Մուգլինգ գյուղի մոտ:

Տուրիզմ խմբագրել

Արշավներ խմբագրել

Գետի վերևի մասի հովտով անցնում են «մրցուղի Անապուրայի շուրջը» և «մրցուղի Մանասլուի շուրջը» տուրիստական երթուղու հատվածներ:

Ռաֆտինգ խմբագրել

Մարսյանդին հայտնի է իր ռաֆտինգի ուղիներով (դժվարության մակարդակ 3-5)[5], սակայն հիդրոէլեկտրակայաների կառուցման համար որոշ տարբերակներ դարձան անհասանելի:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Карта Китая, масштаб 1, Роскартография, 2008 год.
  2. Карта Annapurna Conservation Area, масштаб 1:Կաղապար:Число. Himalayan Map House, 2012
  3. Andrees de Ruiter, Prem Rai (2011). Trekking the Annapurna Circuit Including New NATT-trails which avoids the road. Herstellung und Verlag. էջ 36.
  4. Kev Reynolds (2003). Annapurna: A Trekker's Guide. Cicerone. էջ 112.
  5. «Marsyangdi - The Raging One». drift-nepal.com. Արխիվացված է օրիգինալից 2010-11-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)