Մասնակից:Annie-Art/Ավազարկղ 5
Այչի (ճապ.՝ 愛知県 Այչի-կեն), պրեֆեկտուրա, որը գտնվում է Ճապոնական Հոնսյու կղզու Տյուբու տարածաշրջանում[1]: Պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը Նագոյա քաղաքն է[2]:
Պատմություն
խմբագրելՍկզբում տարածքը մտնում էր 3 պրովինցիաների մեջ՝ Օվարի, Միկավա և Հո: Մեյձի հեղափոխությունից հետո Միկավա և Հո պրովինցիաները միացվեցին[3]: 1871 թվականին, խաների լիկվիդացումից հետո, Օվարին (բացառությամբ Չիտա թերակղզին) անվանվեց «Նագոյա պրեֆեկտուրա», այն ժամանակ, երբ Միկավան միացվել էր Չիտա թերակղզու հետ և կազմել Նուկատա պրեֆեկտուրան: 1872 թվականին Նագոյա պրեֆեկտուրան բերանվանվեց Այչի պրեֆեկտուրայի , իսկ հետո՝ նույն թվականի նոյեմբերի 27-ին միացվեց Նուկատա պրեֆեկտուրայի հետ:
Աշխարհագրություն
խմբագրելՊրեֆեկտուրան ունի ելք դեպի Խաղաղ օվկիանոս և հյուսիսից սահմանակցում է Գիֆու և Նագանո պրեֆեկտուրաների, արևմուտքից Միեի, արևելքում Սիձուոկայի հետ: Պրեֆեկտուրայի մակերեսը կազմում է 5165,12 կմ²[4], բնակչությունը՝ 7 439 876 մարդ (2014, հունիսի 1), խտությունը՝ 1440,41 մարդ/կմ²: Ամենաբարձր կետը Չաուսույամա լեռն է՝ 1 415 մ ծովի մակարդակից:
Պրեֆեկտուրայի արևմուտքում՝ Նագոյայի շուրջը (Ճապոնիայի քաղաքներից մեծությամբ չորրորդը) կենտրոնացած է բնակչությունը, այն ժամանակ, որբ արևելքում տարածքների մեծամասնությունը քիչ է բնակեցված, սակայն այնտեղ կան մի քանի նշանակալից արդյունաբերական կենտրոններ:
Վարչատարածքային բաժանում
խմբագրելՊրեֆեկտուայի կազմի մեջ են մտնում 37 քաղաք և 7 գավառ (15 ավան և 2 գյուղ):
Քաղաքներ
խմբագրել
|
|
|
Գավառներ
խմբագրել
|
|
|
Սիմվոլիկա
խմբագրելՊրեֆեկտուրայի խորհրդանիշն ընդունվել է 1950 թվականին և պատկերում է ալիքներից բարձրացող արև: Խորհրդանիշն անվանվել է «Այչի» (ճապ.՝ あいち): Պրեֆեկտուրայի դրոշը չի ընտրվել: Սովորաբար այն իրենից ներկայացնում է մուգ կարմիր պաստառի վրա պրեֆեկտուրայի սպիտակ խորհրդանիշը: Հիմնը նույնպես ընդունվել է 1950 թվականին: Այն անվանվել է «Այչին մենք ենք» (ճապ.՝ われらが愛知 Վարերա գա այչի)[5]: 1954 թվականին պրեֆեկտուրայի ծաղիկ է ընտրվել ճապոնական հիրիկը, ծառ՝ հանանոկի (1966), թռչուն՝ ճապոնական բվիկ (1965), իսկ ձուկ՝ ճապոնական վագրային ծովախեցգետինը (1990 թվականի սեպտեմբերի 3)[5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nussbaum, Louis-Frédéric. (2005). "Aichi-ken" Japan Encyclopedia, p. 11, p. 11, at Google Books; "Chūbu" Japan Encyclopedia, p. 126, p. 126, at Google Books.
- ↑ Nussbaum, "Nagoya" p. 685, p. 685, at Google Books.
- ↑ Nussbaum, "Provinces and prefectures" Japan Encyclopedia, p. 780, p. 780, at Google Books.
- ↑ http://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO-title.htm
- ↑ 5,0 5,1 «Symbols of Aichi (Prefectural Flower, Tree, Bird, Fish, Crest, and Song)» (անգլերեն). Aichi Prefectural Government Office. Արխիվացված է օրիգինալից 2012-02-17-ին. Վերցված է 2010-06-07-ին.