- - Seriff - -/Ավազարկղ7

Ազատուհի Հրանտի Փաշինյան (ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 1-ին Երևանում), հայ նկարչուհի, մեյք-ափ արտիստ: Հայտնի է Ազա Փաշինյան անվամբ: Նա, որպես կտավ, օգտագործում է իր մարմինը։ Նկարչուհին տարբեր նկարչական հնարքների միջոցով ստեղծում է տեսողական պատրանքներ։ Ըստ նրա՝ այդպիսի տեսողական պատրանքներ ստեղծելը տարածված չէ Հայաստանում, սակայն նա շարունակելու է սովորել և ստեղծագործել[1]։

Կենսագրություն

խմբագրել

Ազա Փաշինյանը ծնվել է 1997 թվականի նոյեմբերի 1-ին Երևան քաղաքում: Ավարտել է Ալեքսանդր Մյասնիկյանի անվան համար 66 դպրոցը: Ներկայումս սովորում է Երևանի պետական հումանիտար քոլեջում: Տիրապետում է հայերենին, ռուսերենին, անգլերենին: 2005 թվականին մասնակցել է Մարտիրոս Սարյանին նվիրված նկարչական մրցույթին և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը: 2009 թվականին մասնակցել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայացած ցուցահանդեսին: 2010 թվականին մասնակցել է «Պատկերասրահ» ցուցահանդեսին: Նույն թվականին կատարել է անձնական նկարների բարեգործական վաճառք: 2011 թվականին կազմակերպել է խմբային նկարների անհատական ցուցահանդես: 2012 թվականին մասնակցել է «Մերգելյան» ցուցահանդեսին: 2015 թվականին մասնակցել է հին հայկական գորգերի և կարպետների ուսումնասիրությանն ու նորոգմանը: 2011-2016 թվականներին մասնակցել է հայ նկարիչների գործունեության ուսումնասիրմանը։

Ստեղծագործություն

խմբագրել

Ազան զբաղվում է բոդի արտով։ Տարբեր նկարչական հնարքներով մարմնի վրա ստեղծում է տեսողական պատրանքներ: Այդպիսի հնարքներով նա կերպարանափոխում է ցանկացած հայտնի ու անհայտ մարդու[2][3]։ Նա ասում է, որ դիմահարդարմամբ սկսել է զբաղվել երկու տարի առաջ և հասկանալով, որ դա իրեն չի բավականացնում, սկսեց զբաղվել տեսողական խաբկանքներ ստեղծելով, ինչը, ըստ նկարչուհու, դուր է գալիս իրեն և գրավում մարդկանց։ Ազան արդեն ստեղծել է Մոնա Լիզայի, Նիքի Մինաժի, Սիրուշոյի, Ֆրիդա Կալոյի և Մկրտիչ Արզումանյանի փոխակերպումները: Նա սիրում է ֆանտաստիկ ֆիլմեր դիտել և նշում է, որ իր ոգեշնչման աղբյուրը ֆանտաստիկ ֆիլմերն են[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Սարգսյան, Մելանի. «Ճանաչենք նրանց. Ազա Փաշինյանը տեսողական պատրանքներ է ստեղծում». VNews. Վերցված է 2020-04-01-ին.
  2. «Ստարտափ Հայաստան. Փոխակերպվող աղջիկն ու կախարդական վրձինը 05.07.2019». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2020-04-01-ին.
  3. Ստարտափ Հայաստան. Ազա Փաշինյան 05.07.2019 (անգլերեն), Վերցված է 2020-04-01-ին