Յանդեքսի առաջին պատկերանշան, 1996 թվականին «Яndex.Site» և «Яndex.CD» արտադրանքների վրա ստեղծված պատկերանշան։ Այն ստեղծվել է համանուն որոնողական համակարգի ստեղծման հովանավորումից շատ առաջ։ Պատկերանշանը ինքնաշեն է և ստեղծվել է «CompTek» մայր ընկերության պատկերանշանի նմանությամբ[1]։

Սկսած 1997 թվականից Յանդեքսի պատկերանշանը ստեղծում է Արտեմիա Լեբեդևի ստուդիան։ Մինչ օրս թողարկվել է պատկերանշանի 4 օրինակ, ընդ որում, սկսած 3․0 տարբերակից՝ բրենդը գրված է կիրիլիցա այբուբենով։ Ներկայումս գործում է չորրորդ տարբերակը, որը հեշտությամբ խոնարհվում է ռուսերենով[2]։

Տոնական պատկերանշաններ խմբագրել

Տոնական, հայտնի մարդկանց ծննդյան օրերին և այլ կարևոր իրադարձությունների ժամանակ «Յանդեքսը» իր պատկերանշանը փոխարինում է պատկերազարդումներով[3]։ Տոնական պատկերանշանների գործածման ավանդույթը գործում է 2005 թվականից[4]։

Օրինակներ խմբագրել

   
«Յանդեքսի» պատկերանշանը 1996 թվականին
CompTek
  • 2009 թվականի ապրիլի 1-ին Գոգոլի 200-ամյակը նշվել է «Յանդեքսը» «Գոգոլ» վերանվանելով՝ «200 տարի Յանդեքսում» կարգախոսով[5]։
  • 2010 թվակնաի սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրը փոխվել է տառերի տեսքը[6]։
  • 2011 թվականի սեպտեմբերի 23-ին՝ իր ծննդյան տոնի կապակցությամբ «Յանդեքսն» իր պատկերանշանը ներկայացրել է ռուսական անձնագրի տեսքով[7]։
  • 2012 թվականի փետրվարի 17-ին՝ Չարլզ Դիքենսի 200-ամյակի առթիվ պատկերանշանը թոխել է իր տեսքը, իսկ կազմակերպության կարգախոսի փոխարեն եղել է գրողի ստորագրությունը[8]։
  • 2012 թվականի դեկտեմբերի 12-ին աշխարհի վերջի ենթադրյալ օրը պատկերանշանի տեղում մնացել էին միայն տառերի բեկորները[9]։
  • 2013 թվականի հունվարի 17-ին Կոնստանտին Ստանիսլավսկու 150-ամյակի առթիվ պատկերանշանը պատկերվել էր նրա դիմանկարով ու «Չեմ հավատում» խոսքերով[4]։
  • 2013 թվականի հունվարի 25-ին ի պատիվ Վլադիմիր Վիսոցկու 75-ամյակին թողարկվել էր երաժշտական պատկերանշան[3]։
  • 2013 թվականի փետրվարի 14-ին թողարկվել է ինտերակտիվ պատկերանշան՝ երիցուկի տեսքով՝ «Սիրում է, չի սիրում» ընտրության համար, որի ծրարն ավելի մեծ էր ու որին սեղմելով կարելի էր բացիկ ուղարկել[10]։
  • 2013 թվականի ապրիլի 1-ին «սայթաքած» տառերի տակ էր դրված բանանի կեղևը, որից հետո դրված էր ստորակետը, իսկ ներքևում տեղակայված էին հինգ տառերի մուտքագրման վանդակներ, ընդ որում առաջինն արդեն կանգնած էր՝ «Բ»-ն, իսկ հետո՝ բացականչական նշանը։ Ճիշտ պատասխանը «ԲԱՆԱՆ» բառն էր:
  • 2013 թվականի հուլիսի 25-ին «Յանդեքսի» լոգոն ամբողջությամբ սև գույնի էր ներկվել՝ Իլյա Սեգալովիչի մահվան պատճառով[11]։
  • 2013 թվականի օգոստոսի 6-ին «Յանդեքս»ն իր պատկերանշանը նվիրել էր Էնդի Ուորհոլի ծննդյան 85-ամյակին։ Սովորական լոգոտիպի տեղը զբաղեցրել են «Я» վեց տառերը, որոնք նկարել են տարբեր գույներով:
  • 2013 թվականի դեկտեմբերի 31-ին «Յանդեքս»-ի պատկերանշանի փոխարեն եղել է դաշնամուր։ Այն ցույց էր տալիս, թե որտեղ սեղմել։ Հնչում էր «Անտառում եղևնի է ծնվել» երգը։
  • 2015 թվականի ապրիլի 21-ին «Յանդեքսի» պատկերանշանը պատկերվել էր գործող մեխանիզմով։
  • Քաղաքի օրը «Յանդեքսը» թողարկել է հետևյալ պատկերանիշը՝ առաջին տարբերակ՝ «Я» տեղանուն, աջից՝ սիրտ, ներքևում՝ քաղաքի անվանումը, հաջորդ տարբերակ՝ «Я» տեղանուն, աջից՝ սիրտ, ավելի աջ՝ քաղաքի անվանումը։ Սովորաբար ցուցադրվում է քաղաքի կամ շրջանի շրջանակներում։ Հիշեցնում է 2013 թվականի պատկերանիշների շարքը։

Տես Նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Когда мы говорим Яndex, мы подразумеваем Яндекс
  2. Четвертая версия логотипа «Яндекса»
  3. 3,0 3,1 «Яндекс» посвятил Высоцкому музыкальный логотип «„Яндекс“… часто выпускает тематические логотипы, приуроченные к различным важным событиям»
  4. 4,0 4,1 «Яндекс» отметил юбилей Станиславского логотипом «Не верю!»
  5. Яндекс стал Гоголем
  6. Праздничный логотип Яндекса
  7. ««Яндекс» отмечает день рождения праздничным логотипом». Արխիվացված է օրիգինալից 2012-08-08-ին. Վերցված է 2013-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Google и «Яндекс» отмечают 200-летие Диккенса праздничными логотипами». Արխիվացված է օրիգինալից 2013-06-20-ին. Վերցված է 2013-03-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Логотип Яндекса не пережил Конец света
  10. Google и «Яндекс» отметили день святого Валентина особыми логотипами(չաշխատող հղում)
  11. «Яндекс» перекрасил логотип в чёрный из-за смерти Сегаловича

Արտաքին հղումներ խմբագրել