Մասնակից:Օլեսյա Սահակյան/Մարիսոլ Նիկոլս

Օլեսյա Սահակյան/Մարիսոլ Նիկոլս
Ծնվել է1973 թվականի նոյեմբերի 2-ին
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Չիկագո
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
IMDbID ID 0629653

Մարիսոլ Նիկոլս (անգլ.՝ Marisol Nichols, ) ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «24 ժամ», «Դարպաս» և «Բարեպաշտ կախարդներ» հեռուստասերիալներում խաղացած դերերով։

Վաղ տարիներ խմբագրել

Մարիսոլ Նիկոլսը ծնվել է Չիկագոյում։[1] Նրա հայրն ունի ռումինական և հունգարական ծնունդ, իսկ մայրն՝ իսպանական և մեքսիկական։ Նա մեծացել է Իլինոյս նահանգի Նեպերվիլե քաղաքում։ Սովորել է Նեպերվիլեի DuPage քոլեջում։

Կարիերա խմբագրել

Նա իր կարիերան սկսել է հեռուստասերիալների էպիզոդային դերերից, ինչպիսիք են «Ուղիղ դեպի հարավ» և «Բևեռլի Հիլզ 90210»։ 1997 թվականին նա դեբյուտ է ունեցել «Արձակուրդները Վեգասում» ֆիլմում Չեվի Չեյզոմի հետ։ Նա նաև նկարահանվել է «Ճիչ 2», «Չեմ կարող սպասել», «Մաֆիա Ջեյն Օստին», «Հիանալի տղա», «Տան ճանապարհ», «Մեծ մայրիկի տունը 2», ««Դելտա-ֆարս» օպերացիա» և «Հանցագործը» ֆիլմերում։

Հեռուստատեսությունում նա հայտնի է «24 ժամ» ֆիլմի լրտես Նադի Յասինի դերով։ Նա նաև հայտնվել է «Ընկերներ», «C.S.I. Հանցանքի վայր», «Կարգ ու կանոն․ Հատուկ կազմ», «Մարմնի մասեր» և «Կախարդություն» սերիալների էպիզոդներում։

2010 թվականին նա ուներ գլխավոր դերը «Դարպաս» սերիալում, որը առաջին եթերաշրջանից հետո էլ չթողարկվեց։ 2012 թվականին նա խաղացել է ABC ալիքի «Բարեպաշտ կախարդներ» սերիալի գլխավոր դերերից մեկը։

Անձնական կյանք խմբագրել

Նիկոլսն ամուսնացած է ռեժիսոր Տարոն Լեկսթոնի հետ 2008 թվականի ապրիլի 13-ից։ 2008 թվականի սեպտեմբերի 30-ին ունեցել է իր առաջին երեխային, աղջկան անվանել են Ռեյն Ինդիա Լեկսթոն։[2][3] Ներկայումս նա ապրում է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։[4][5]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 ս Իմ տղաները My Guys Անժելա
1996 ս Ուղիղ Հարավ Due South Մելլիսա
1996 ս Բևեռլի-Հիլս Beverly Hills, 90210 Վենդի Ստիվենս
1997 ֆ Մահացու հակառակորդներ Friends 'Til the End Էլիսոն
1997 ս Շտապ օգնություն ER Էնջի
1997 ֆ Արձակուրդները Վեգասում Vegas Vacation Օդրի Գրսվորդ
1997 ս Դիագնոս․ Մարդասպանություն Diagnosis: Murder Սալլի Թրեմոնտ
1997 ֆ Ճիչ 2 Scream 2 Dawnie
1998 ս Սիբիլլ Cybill
1998 ֆ Չեմ կարող սպասել Can't Hardly Wait Երկրպագուհի
1998 ֆ Մաֆիա Jane Austen's Mafia! Կարլա
1999 ֆ Ինպես կնոջից դարձնել հրեշ The Sex Monster Լյուսիա
1999 ֆ Հիանալի տղա Bowfinger Երիտասարդ դերասանուհի
1999 ս Խաղից դուրս մնցողը Odd Man Out Լորեն
1999 ս Տղան կբացահայտի աշխարհը Boy Meets World Քելլի
2000 ս Մալկոլմ և Էդդի Malcolm & Eddie Քելլի
2000 ֆ The Princess & the Barrio Boy Սիրենա Գարսիա
2000-2002 ս Resurrection Blvd Վիկտորիա Սնտիյագո
2001 ֆ Արքայադուստրը և նավապետը The Princess & the Marine Մարիամ Ալ-Հալֆիա
2001 ֆ Երեքը մեկում Laud Weiner Ասիստենտ Լյուդա
2002 ս Լրտես Alias Ռեբբեկա ՄԱրտինես
2002 ս Մահացու գոտի The Twilight Zone Սերժանտ Յառռոու
2003 ս Կանանց խումբ The Division Ռոշել
2003 ս Ընկերներ Friends Օլիվիա
2003 ֆ Տան ճանապարհ The Road Home Ստեֆանի
2003 ս C.S.I.: Հանցանքի վայր CSI: Crime Scene Investigation Ջեյն
2003 ս Կարգ ու կանոն․ Հատուկ կազմ Law & Order: Special Victims Unit Բեթթինա Ամադոր
2003 ս Մարմնի մասեր Nip/Tuck Անտոնյա Ռոմոս
2003 ս Կախարդություն Charmed Բյանկա
2004 ֆ Ազգային անվտանգությունը Homeland Security Լրտես Ջեյն Ֆերբեր
2004 ս Դետեկտիվ Ռաշ Cold Case Էլիսա
2005 ս Կեղծ արդարադատություն Blind Justice Կարեն Բետակուր
2006 ֆ Մեծ Մայրիկի տունը 2 Big Momma's House 2 Լիլիաննա Մորանես
2006 ս Արդարադատությամբ In Justice Սոնյա Կիտանո
2007 ֆ «Դելտա-Ֆարս» օպերացիա Delta Farce Մարիկա
2007 ս 24 ժամ 24 Նադյա Յասիր
2008 ֆ Հարված Struck Ասիստենտ Լոդա
2008 ֆ Հանցագործ Felon Լաուրա Պորտեր
2009 ս Կյանքը, ինպես դատավճիռ Life Ունտին Պակսման
2009 ս Փոթորիկ The Storm Դեվոն Ուիլյամս
2010 ս Վրատա The Gates Սարա Մոնոհեն
2010 ս Ծովային ոստիկանություն․ Լոս-Անջելես NCIS: Los Angeles Թրեյսի Կելլեր
2012 ս Բարեպաշտ կախարդներ GCB Հիզեր Կուրս
2015 ս Մտածել, ինչպես հանցագործ Criminal Minds 11 сезон, 1 серия
2015 ս Գայլ Teen Wolf Կորրին
2017 ս Ռիվերդեյլ Riverdale Հերմոնա Լոդժ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MARISOL NICHOLS
  2. 24 star Marisol Nichols welcomes baby daughter | Latest celebrity news hellomagazine.com
  3. Meier, Jurgen. «Scientology ist weder Kirche noch Sekte!:Scientolgoy, Eine Spatburgerliche Science-Fiction-Ideologie». // Utopie. — December 2007. — № 206. — S.1138-1152.
  4. «Marisol Nichols – Nadia Yassir» (անգլերեն). FOX.com. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)(չաշխատող հղում)
  5. «Marisol Nichols Questions» (անգլերեն). marisol-nichols.com. Արխիվացված է օրիգինալից 2008-03-12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել