Մասնակից:Dev vil/Արագիլ (մուլտֆիլմ)
Տեսակ | Նկարված |
---|---|
Ժանր | Հեքիաթ |
Անիմատորներ | Լիդիա Ռեզցովա, Իգոր Պոդգորսկի |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Տևողություն | 10 ր. 36 վ. |
Արագիլ, 1956 թվականի նկարված խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվեց ռեժիսոր Իվան Աքսենչուկովի կողմից՝ «Երեք ձմերուկի կորիզներ» ուզբեկական ժողովրդական հեքիաթի մոտիվներով (մյուս անվանումը՝ «Ոսկե ձմերուկ»):
Ուզբեկական ազգային կոլորիտի արտահայտությունների և մանրուքների ճշտման համար՝ Աքսենչուկը դիմեց Ուզբեկստանի գիտակ՝ Լեոնիդ Սոլովյովի օգնությանը, իսկ նախապատրաստական նկարների շարքը իրականացվեց նկարիչ՝ Իգոր Նիկոլայևի կողմից՝ Ազգագրության ռուսական թանգարանում[1]:
Սյուժե
խմբագրելՖիլմը սկսվում է նրանից, որ հարուստ Աջար-բայը, ավանակին թամբած, շրջում է իր կալվածքներով և երգում.
Շուրջբոլորը դաշտեր են՝ իմ դաշտերը,
Ջուր է հոսում ՝ իմ ջուրը, Զնգում են տանգաները՝ իմ տանգաները: |
Նա հաշվում է իր փողերը՝ միջնադարյան թուրքական արծաթե մետաղադրամները: Աջար-բայի մոտ 99 մետաղադրամ կար և նա ասում է, որ եթե ևս մեկ մետաղադրամ լիներ, ապա կդառնա 100: Ճանպարհին նա հանդիպում է աղքատ դեհկան՝ Հասանին, ով ոռոգում էր իր դաշտերը, որպեսզի բերք աճեցնի, և ասում է նրան.
Հասան: Հասան դու հիմա դրախտ չես գնա: |
Աջար-բայը զրուցակցին մեղադրում է ջրի գողության մեջ, և խնդրում է տանգա վճարել: Դեհկանը սկսեց խնդրել, որ նրանից չվերցնի վճար և հիշեցրեց տիրոջը, որ նա երեկ արդեն վճարել էր, իսկ բերքը կմահանա առանց ջրի. համսինը գալիս է: Բայց Աջար-բայը ասում է, որ երեկ նա վճարել էր երեկվա ջրի համար, իսկ այսօր վճարում է այսօրվանի համար, և պահանջեց ավելի շատ՝ երկու տանգա: Խեղճ Հասանի մոտ այլևս փող չկար: Այդ ժամանակ Աջար-բայը, վերցնելով քարը, արգելափակեց ջրանցքից ջրի հոսքը դեպի Հասանի դաշտ: Շարունակելով իր ճանապարհը՝ նա տեսավ, որ արագիլը պատրաստվում է լճակից ջուր խմել: Նա հարձակվեց խեղճ թռչյունի վրա և գոռաց.
Որտե՞ղ, իմ ջուրը, իմ ջուրը, իմ ջուրը: |
Փրկվելով՝ արագիլը թռչեց, բայց հայտնվեց փոթորկի մեջ և ընկավ ուղիղ Հասանի դաշտի վրա: Դեհանը ցավում էր թռչնի համար, և նա փրկում է նրան քամուց, բայց նրանց երկուսը ծածկվեցին ավազով: Որոշ ժամանակ անց փոթորիկը վերջացավ: Հասանը դուրս եկավ ավազից և արագիլին տվեց գավազում մնացած ջուրը: Հեռանալաով՝ արագիլն իր փրկչին նվիրեց փետուր, որը դարձավ ձմերուկի սերմ: Հասանը տնկեց սերմը հողում և ջրեց այն ջրի վերջին կաթիլով: Այդ սերմից մեծ ձմերուկ աճեց, որը Հասանը բերեց տուն՝ կանչելով մնացաց աղքատներին, որպեսզի նրանք միասին համտեսեն հյութալի ձմերուկը:
Երբ ձմերուկը կտրեցին, միջուկի փոխարեն գտան շատ ոսկե մետաադրամներ: Հասանն ասաց, որը կկիսի այդ ողջ մետաղադրամները բոլոր աղքատների հետ: Այդ ամենը տեսել էր Աջար-բայը, քանի որ այդ պահին անցնում էր Հասանի տան մոտով: Իմանալով, թե որտեղից է դեհկանի մոտ այդքան փող, Աջար-բայը որոշեց անել նույնը. նա սկսեց փայտը նետել թռչող արագիլի վրա: Երբ վերջինս ընկավ, Ադժար-բայը բարի ձևացավ և սկսեց նրան խղճալ՝ ասելով.
Այ-այ-այ: Խեղճ, խեղժ արագիլ, ո՞վ համարձակվեց քեզ նեղացնել: Ես քեզ ջուր կտամ, շատ ջուր, իսկ դու ինձ կտաս ձմերուկի սերմ: |
Եվ նա սկսեց ջուր լցնել գավաթից արագիլի վրա՝ նրան պատճառելով ավելի շատ տանջանքներ: Թռչելով՝ արագիլը Աջար-բային թողեց իր կախարդական փետուրը, որը դարձավ ձմերուկի սերմ: Սերմից աճեց ևս մեկ ձմերուկ: Գոհ Աջար-բայը այն բերեց իր տուն և արդեն պատրաստել էր արկղեր փողի համար: Նա կիսեց ձմերուկը, բայց այնտեղ փողի փոխարեն հայտնվեցին մեղուներ, որոնք հարձակվեցին ագահ Աջար-բայի վրա և մի լավ դաս տվեցին նրան: Աջար-բայն օգնություն էր խնդրում արագիլից, բայց ոչ ոք չարձագանքեց: Իսկ ազնիվ ու բարի դեհկանները հնարավորություն ունեցան ազատ ոռոգել և աճեցնել իրենց դաշտերը:
Հեղինակներ
խմբագրելՍցենարի հեղինակներ | Լև Արկադևիչ, Իգոր Բոլգարին | |||
Ռեժիսոր | Իվան Աքսենչուկ | |||
Նկարիչներ | Իգոր Նիկոլաև, Պերչ Սարգսյան | |||
Նակրիչ-մուլտիպլիկատորներ | Լիդիա Ռեզցովա, Իգոր Պոդգորսկի, Վլադիմիր Կրումին, Բորիս Չանի, Կոնստանտին Նիկիֆորով | |||
Բեմանկարիչներ | Իրինա Սվետլիցա, Պյոտոր Կորոբաև, Կոնստանտին Մալիշև | |||
Օպերատորներ | Նիկոլայ Վոյինով, Ելենա Պետրովա | |||
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի | |||
Կոմպոզիտոր | Էդուարդ Կոլմանովսկի | Ռեժիսորի օգնականներ | Գալինա Լյուբարսկայա, Վ. Յեգորովա | |
Դերերը հնչեցրել են | Աջար-բայ Գեորգի Վիցին |
- Հեղինակները նշված են ըստ մուլտֆիլմի տիտրերի:
Մուլտֆիլմի հերոսներ
խմբագրելՀերոս | Նկարագրություն | Դերակատար |
---|---|---|
Արագիլ | Ապրում է Աջար-բայի կալվածքներում: Մուտլֆիլմի հերոսներին տալիս է կախարդական փետուրներ, որոնք դառնում են ձմերուկի սերմեր: | |
Հասան | Ֆիլմի դեհկան, ով աշխատում է Աջար-բայի հողերում: Դաշտերն ոռոգելու համար Հասանը ջուր է օգտագործում, ինչի համար Աջար-բայը նրանից գումար է վերցնում: Նա շատ աղքատ էր և տվեց տիրոջն իր վերջին փողերը, բայց միևնույն ժամանակ նա շատ առատաձեռն էր, բարի և աշխատասեր: Շահը և ագահությունը կործանում էին նրան: | |
Աջար-բայ | Մուլտֆիլմի ագահ հողատերը, ով ճնշում էր գյուղացիներին իր չափազանց բարձր հարկերով: Նա կարծում էր, որ այն ինչ գտնվում էր իր հողում՝ պատկանում էր նրան, նույնիսկ ջուր: | Գեորգի Վիցին |
Մուտլֆիլմի գաղափար
խմբագրելՄուտլֆիլմը շատ ուսուցողական է երեխաների համար.
- Չի կարելի ագահ լինել: Այս մուտլֆիլմում ագահը Աջար-բայն է: Նա չի բավարարվում՝ շատ փող ունենալով հանդերձ, և ստիպում է խեղճ դեհկաններին վճարել նույնիսկ ջրի համար, որով նրանք ոռոգում էին դաշտերը: Ավելին, Աջար-բայը նույնիսկ արագիլին չի թողնում ջուր խմել: Արդյունքում ագահությունը կործանում է Աջար-բային:
- Շահամոլ լինելը նույնպես վատ է: Իմանալով ձմերուկի կախարդական սերմի մասին՝ Աջար-բայը հատուկ փայտիկը նետում է արագիլի վրա, որ հետո հոգատար ձևանա և, որպես շնորհակալություն նրանից մրցանակ ստանա: Բայց արագիլը պատժում է նրան շահամոլության և կեղծիքի համար: Իսկ Հասանը բացարձակապես անշահախնդիր փրկում է արագիլին, ինչի համար վերջինից ստանում է իսկական շնորհակալություն:
- Պետք է լինել բարի, առատաձեռն և միշտ օգնել կողքինիդ և կարիքավորներին: Հասանն իր բարությամբ, անկեղծ օգնում է արագիլին, ինչի համար ստանում է մեծ հարստություն: Բայց այն ստանալով, նա բոլորը չի վերցնում իրեն, այլ կիսվում է մյուս կարիքավորների հետ:
- Աշխատանքի հանդեպ սերը: Հասանը ամբողջ կյանքի ընթացքում տանջվում էր հողեր մշակելով, բերք աճեցնոլով, և արդյունքում նրա աշխատանքը պարգևատրվում է:
- Չի կարելի նեղացնել բնությանը և կենդանիներին: Հասանն օգնում է արագիլին, ինչի համար պարգև է ստանում, իսկ Աջար-բայն ընդհակառակը, գաղտնի նեղացնում է թռչունին, և արագիլը պատժում է նրան:
- Ֆիլմը քարոզում է բարու հավերժ իդեալները, ինչպես նաև ագահության, ստորության և անսրտության հանդեպ անհանդուրժողականությունը:
Ռելիզներ VHS-ի և DVD-ի վրա
խմբագրելԱնվանում | Ֆորմատ | Դիստրիբյուտեր | Այլ մուտլֆիլմեր հրատարակությունում |
---|---|---|---|
Ամենասիրված 15 մուլտֆիլմեր | VHS | Սոյուզ | «Կատակներ»,«Բադիկը, ով չէր կարողանում ֆուտբոլ խաղալ»,«Ինչպես է երաժիշտ-բադիկը դարձել ֆուտբոլիստ,«Դա եղել է ձմռանը»,«Մենք՝ Շերլոկ Հոլմսի հետ»,«Մարդուկին նկարել եմ ես»,«Պապիկը և թոռնիկը» |
Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ: Թողարկում 2 | VHS | Սոյուզ | «Շունը և կատուն»,«Վիշապը»,«Խորամանկությունների երեք պայուսակը»,«Երազանքների իրականացում» |
1001 գիշեր: Արևելյան հեքիաթներ | VHS | Սոյուզ | «Ոսկե այծեղջերուն», «Հալիֆ-արագիլ», «Ալի-բաբան և քառասուն ավազակները», «Նոր Ալադինը» |
Հեքիաթների աշխարհում: Մուլտֆիլմերի հավաքածու: Թողարկում 4: | DVD | Խոշորացված պլան | «Նետը թռչում է դեպի հեքիաթ»,«Սաթե ամրոցը»,«Ուղիղ 3:15»,«Ամենա, ամենա, ամենա, ամենա»,«Նա բռնվեց» |
Գրականություն
խմբագրել- Ֆիլմի սցենարը կարելի է գտնել «Ֆիլմեր-հեքիաթներ: Նկարված ֆիլմերի սցենարներ:» 5-րդ թողարկում գրքում:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Игорь Николаев. «Моя короткая продолжительная жизнь». Главы из повести. «Звезда» № 3, 2014, Журнальный зал.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Արագիլ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Արագիլ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Արագիլ» Myltik.ru կայքում
- «Արագիլ» հեքիաթը bankreceptov.ru կայքում
- «Ձմերուկի երեք սերմեր» հեքիաթը http://kottimofey.narod.ru կայքում