Սրբուհի Սմբաթյան/Ավազարկղ
 

Փիթեր Ֆորս (1790 թվականի նոյեմբերի 26-1868 թվականի նոյեմբերի 23[1])․ ամերիկյան քաղաքական գործիչ, պատմաբան, արխիվագետ, խմբագիր։

Կենսագրություն

խմբագրել

Փիթեր Ֆորսը ծնվել է ֆրանսիացի հուգենոտների ընտանիքում, որը գաղթել էր Ամերիկա դեռևս XVII դարում։ Ծնվել է Պասաիկ-Ֆոլլսում, մի քանի տարի ապրել է Նյու-Պալցում, այնուհետև տեղափոխվել Նյու-Յորք, որտեղ սկսել է սովորել տպարանում։ Մասնակցել է 1812-1814 թվականների Անգլո-ամերիկյան պատերազմին և ստացել լեյտենանտի կոչում։ Զորացրվելուց հետո վերադարձել է Նյու-Յորք և շարունակել աշխատել տպարանում։ 1823 թվականից մինչև 1841 թվականը եղել է «Ազգային հանդեսի» (National Journal) խմբագիրը, որը դարձել է նախագահի պաշտոնական «ձայնը»։ 1820-ական թվականներին եղել է Կոլումբիայի հասարակության անդամ՝ նպաստելով գիտության և արվեստի առաջընթացին։ Ակտիվորեն աջակցել է ապագա նախագահ Ջոն Քվինսի Ադամսին` 1824 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, որի արդյունքում դարձել է տեղական խորհրդի անդամ: Ընտրվել է Վաշինգտոնի քաղաքապետ 1836 և 1838 թվականներին, բայց կրել է անհաջողություն 1848 թվականին։

Ֆորսն առավել հայտնի է որպես Ամերիկյան հեղափոխության հետ կապված տարբեր պատմական փաստաթղթերի հավաքող և խմբագրող։ 1833 թվականին համաձայնության է եկել ԱՄՆ կառավարության հետ, հրապարակել ամերիկյան գաղութներին վերաբերող պատմական փաստաթղթերի ժողովածու՝ «Ամերիկյան արխիվներ» վերնագրով։ Այս աշխատության վրա Ֆորսն աշխատել է շուրջ 30 տարի և հրատարակել 9 հատոր (նախատեսված էր 20-ը)։ Այս աշխատանքն իրականացնելու համար հավաքել է Ամերիկայի պատմությանը վերաբերող մեծ քանակությամբ գրքեր, քարտեզներ, ձեռագրեր և փաստաթղթեր։ Բացի այդ, Ֆորսն ունի մի շարք աշխատություններ, որոնք վերաբերում են ամերիկյան նահանգների պատմությանը։

Փիթեր Ֆորսը մահացել է 1868 թվականի հունվարի 23-ին, Վաշինգտոն քաղաքում։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • «Форс, Питер». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)