Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ/ԱՇ

Ադամ Ստեֆան Լունդկվիստ (շվեդ.՝ Adam Stefan Lundqvist, ), շվեդ ֆուտբոլիստ, «Հյուսթոն դինամո» ակումբի պաշտպան։ Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային գործունեություն խմբագրել

Ադամը իր գործունեությունը սկսել է «Նյուչեպլինգ» ակումբում, որի համար նա մի քանի հանդիպում անցկացրել է Շվեդիայի երկրորդ դիվիզիոնում։

2011 թվականին Լունդկվիստը տեղափոխվել է «Էլֆսբորգ»։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին «Բրոմապոյկարնի» դեմ խաղում նա դեբյուտել է «Ալսվենսկանում»[1]։ 2014 թվականի օգոստոսի 17-ին «Կալմարի» դեմ խաղում Ադամը խփել է իր առաջին գոլը «էլֆսբորգի» կազմում[2]։ 2014 թվականին նա օգնել է ակումբին նվաճել Շվեդիայի գավաթը:

2018 թվականի ապրիլի 26-ին Լունդվիկստը տեղափոխվել է MLS-ի «Հյուսթոն դինամո» ակումբ[3][4]։ USLRio Grande Valley FC Toros ֆերմերային ակումբում մեկ հանդիպում անցկացնելուց հետո նա իր դեբյուտը MLS-ում նշել է «Հյուսթոն Դինամոյի» կազմում մայիսի 30-ին՝ «Ռեալ Սոլթ Լեյքի» դեմ խաղում։

Միջազգային գործունեություն խմբագրել

2016 թվականի հունվարի 6-ին Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Լունդկվիստը Շվեդիայի հավաքականի կազմում կատարել է իր դեբյուտը[5]։

2016 թվականին Շվեդիայի օլիմպիական հավաքականի կազմում Ադամը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Կոլումբիայի, Նիգերիայի և Ճապոնիայի հավաքականների դեմ[6][7][8]։

2017 թվականին Շվեդիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում Լունդկվիստը մասնակցել է Լեհաստանում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Այնտեղ նա խաղացել է Անգլիայի և Լեհաստանի դեմ[9][10]։

Նվաճումներ խմբագրել

Խմբային

  Շվեդիա «Էլֆսբորգ»

  • Շվեդիայի գավաթակիր-2013/14 թվականներ

  ԱՄՆ «Հյուսթոն դինամո»

  • ԱՄՆ բաց գավաթի հաղթող-2018 թվական

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Броммапойкарна VS. Эльфсборг 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013-09-25.
  2. «Эльфсборг VS. Кальмар 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014-08-17.
  3. «Houston Dynamo sign Swedish defender Adam Lundqvist». Houston Dynamo (անգլերեն). April 26, 2018. Վերցված է 2020-03-19-ին.
  4. Alicia Rodriguez (April 26, 2018). «Houston Dynamo sign Swedish defender Adam Lundqvist». MLSsoccer.com (անգլերեն). Վերցված է 2020-03-19-ին.
  5. «Швеция VS. Эстония 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016-01-06.
  6. «Швеция (до 23) VS. Колумбия (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016-08-05.
  7. «Швеция (до 23) VS. Нигерия (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016-08-08.
  8. «Япония (до 23) VS. Швеция (до 23) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016-08-11.
  9. «Швеция (до 21) VS. Англия (до 21) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-16.
  10. «Польша (до 21) VS. Швеция (до 21) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017-06-29.

Արտաքին հղումներ խմբագրել