Մասնակից:Սուսաննա Նավասարդյան/Ավազարկղ
Սուսաննա Նավասարդյան/Ավազարկղ | |
---|---|
Կալիֆոռնիայի գիտությունների ակադեմիա (անգլ.՝ California Academy of Sciences), Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող գիտական կազմակերպություն՝ բնական պատմության խոշորագույն թանգարանի տեսքով («Ոսկե դարպասներ» զբոսայգի, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա)։ Կառուցվել է 1853 թվականին: Զբաղվում է հետազոտություններով[1], ցուցահանդեսներով[2] և կրթությամբ[3]: Լիովին վերակառուցված նոր շենքը բացվել է 2008 թվականի սեպտեմբերի 27–ին Սան Ֆրանցիսկոյի Golden Gate Park զբոսայգում:
Պատմություն խմբագրել
Ակադեմիան հիմնվել է 1853 թվականին՝ The California Academy of Natural Sciences անվամբ, Կալիֆոռնիայի՝ ԱՄՆ–ի կազմում ընդգրկվելուց երեք տարի անց և դարձել իր տեսակի մեջ առաջին կազմակերպությունը ամբողջ Արևմուտք պետությունների շարքում։ Նրա նպատակը բնության և ժողովված հավաքածուների համակարգված ուսումնասիրությունն է եղել։ 1868 թվականին ակադեմիան վերանվանվել և ժամանակակից անուն է ստացել։
Ակադեմիայի առաջին պաշտոնական թանգարանը բացվել է 1874 թվականին, միկրոշրջանի California և Dupont փողոցների(այժմ՝ Grant Avenue) անկյունում։ Այժմ այն հայտնի է Չայնա Թաուն անվամբ, որի այցելուների քանակը տարվա կտրվածքով կազմում է մինչև ութսուն հազար մարդ։ Հաշվի առնելով նրա մեծացող համբավը՝ ակադեմիան 1891 թվականին տեղափոխվել է Market փողոցում գտնվող նոր և ավելի մեծ շենք, ինչին օժանդակել է բարերար, Սան Ֆրանցիսկոյում անշարժ գույքի հանրահայտ մագնատ, 19–րդ դարի ձեռնարկատեր Ջեյմս Լիքը։ Սակայն տասնհինգ տարի անց Սան Ֆրանցիսկոյի ուժգին երկրաշարժը (1906 թվական) ավերել է ամբողջ փողոցը՝ ներառյալ՝ ակադեմիայի շենքը։ Քաղաքի բնակչության կեսը զոհվել է, քանդվել են շատ կառույցներ, որոնց թվում և ակադեմիայի գրադարանն ու ժողովված հավաքածուները։ Հնարավոր է եղել պահպանել միայն գնքերի մի մասը, ակադեմիայի անդամների հաշվետվությունները և 2000 տիպային նմուշ–օրինակներ[4]։
1916 թվականին ակադեմիան տեղափոխվել է «Ոսկե դարպասներ» (Golden Gate Park) զբոսայգու North American Hall of Birds and Mammals շենքը, որը դարձել է նրանց նոր տունը։ 1923 թվականին ավելացվել է Steinhart Aquarium–ը, իսկ 1934 թվականին ի հայտն է եկել Simson African Hall–ը:
Հետպատերազմյան տարիներին շինարարությունն ընդլայնվել է․ գոյացել են նոր շենքեր՝ Science Hall (ավելացվել է 1951 թվականին), Morrison Planetarium (1952 թվական․ այդ պլանետարիումը դարձել է յոթերորդն ԱՄՆ–ում), Malliard Library, Eastwood Hall of Botany, Livermore Room (բոլորը՝ 1959 թվականին), Cowell Hall (1969 թվական)։ 1989 թվականին տեղի ունեցած նոր երկրաշարժը հերթական վնասն է հասցրել ակադեմիայի շենքին․ նրա մի մասը ավերվել է[5]։ Ելնելով այդ ամենից՝ կայացվել է որոշում․ կառուցել նոր շենք Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» այգում, որի պաշտոնական բացումը նշանակվել էր 2008 թվականի սեպտեմբերի 27–ին[5]։
Նոր, վիթխարի շենքը՝ կառուցված «Ոսկե դարպասներ» (Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա) զբոսայգիում և որի վրա ծախսվել է տասը տարի և 500 միլիոն դոլար, իր մեջ ներառել է ոչ միայն գիտական, գրասենյակային, վարչական և թանգարանային բաժանմունքներ, այլ նաև՝ ակվարիում, պլանետարիում, գիտական արխիվ, գրադարան, բուսաբանական այգի, դասախոսությունների դահլիճ, 3D կինոթատրոն, երկու ռեստորան, Naturalist Center, սիզամարգերով տանիքով պատշգամբ (այսպես կոչված՝ կանաչ տանիք), թռչունների մեծավանդակ, խանութներ[6]։ Շնորհիվ շենքի նորագույն շինվածքի՝ Ակադեմիան հանդիսանում է աշխարհի ամենաժամանակակից թանգարաններից մեկը[7]։
Ուսումնասիրություններ խմբագրել
Ակադեմիան իրականացնում է հետազոտություններ գիտության բնագավառում, գլխավորապես՝ մարդաբանություն, ծովային կենսաբանություն, բուսաբանություն, միջատաբանություն, սողունների և և երկկենցաղների կենդանաբանություն, ձկնաբանություն, անողնաշարավորների կենդանաբանություն, կաթնասունների կենդանաբանություն, օրնիթոլոգիա և կենսաբանության մնացած բաժինների ուսումնասիրություն։
Երկրաբանական և բնապահպանական հետազոտությունները նույնպես վաղեմի պատմություն ունեն ակադեմիայում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հնէաբանությանն ու կենսաբանական բազմազանությանն ու համակարգին[1]։
- Ակադեմիայի գիտական բաժանմունքներ
- Department of Anthropology ՝ մարդու էվոլյուցիոն և մշակույթների բազմազանության ուսումնասիրություն՝ հնագույն շրջանից մինչև արդի ժամանակներ[8]։
- Department of Aquatic Biology ՝ կենսաբանության և ջրային կենդանիների էվոլյուցիոն ուսումնասիրություն։
- Department of Botany՝ կենսաբանության և երկրագնդի բազմատեսակ բույսերի ուսումնասիրություն։
- Department of Entomology ՝ միջատների և մնացած հատվածոտանիների ուսումնասիրություն։ Հիմնադրվել է 1862 թվականին[9]։ Այստեղ պահպանվում են մոտ տասը միլիոն բոլոր տեսակի միջատների և հատվածոտանիների նմուշ–օրինակններ, որոնք իրենցից ներկայացնում են 250 000 տեսակ։ Նրանց շարքում 18 300 նմուշները համարվում են նոր տեսակի։ Որոշ ընտանիքների բոլոր նմուշները և էտիկետները ամբողջությամբ լուսանկարվել ու հասանելի են, օրինակ՝ մրջյունների (Մրջյուններ, Թաղանթաթևավորներ), գնայուկների (գիշատիչ բզեզներ) (Գնայուկ բզեզներ, Բզեզներ), երկթևանիների (Diptera) պարագայում[10]։
- Department of Herpetology ՝ երկկենցաղների և սողունների ուսումնասիրություն։
- Department of Ichthyology ՝ ձկների ուսումնասիրություն (այստեղ պահպանվում է Հյուսիսային Ամերիկայի երրորդ ամենախոշոր ձկների հավաքածուն)։
- Department of Invertebrate Zoology and Geology՝ անողնաշարավորների կենսաբանության, երկրաբանության, հնէաբանության ուսումնասիրություն[11]։
- Department of Ornithology & Mammalogy ՝ թռչունների և կաթնասունների (այստեղ պահվում է ջրային կաթնասունների ամենախոշոր հավաքածուներից մեկն ամբողջ աշխարհում և 135 000 թռչուններ և կաթնասուններ, այդ թվում նաև՝ 96 000 էկզոտիկ թռչուններ, 28 500 էկզոտիկ կաթնասուններ, 11 000 ձու և բույն) ուսումնասիրություն[12]։
- Center for Applied Biodiversity Informatics[13]։
- Center for Comparative Genomics ՝ գենոմիկայի համեմատական կենտրոնը հիմնադրվել է 2008 թվականին և կազմված է երեք լաբորատորիաներից՝ Genomics Sequencing Lab, CryoCollection, Computing Resources։
- Academy Library ՝ գիտական գրադարան[14]։
Հրատարակություններ խմբագրել
- The Proceedings of the California Academy of Sciences՝ հրատարակված 1854 թվականից։ 2010 թվականին լույս է տեսել 61–րդ հատորը։
- Occasional Paper. Scientific Publications of the California Academy of Sciences ՝հրատարակված 1854 թվականից։ 2010 թվականին լույս է տեսել 158–րդ հատորը։
- Memoirs of the California Academy of Sciences
Պատկերասրահ խմբագրել
-
Թիթեռ
-
Կետի կմախք
-
African Hall
-
Բիոտան առաջին հարկը
-
Ցուցահանդեսային գոտի
-
Այցելուներ
-
Ծովային գորշ ջրիմուռներ (Nereocystis[en])
-
Բուստեր
-
Ակվարիումը և նրա բնակիչները
-
Պիրաններ
-
Ալիգատոր (ամերիկյան կոկորդիլոս)
-
Կրիա
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Research». California Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին.
- ↑ «Exhibits». California Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին.
- ↑ «Education». California Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին.
- ↑ «A Look at the Cal Academy of Sciences of 1891-1906». Bearings. Արխիվացված է օրիգինալից 2012-07-10-ին. Վերցված է 2009-07-19-ին.
- ↑ 5,0 5,1 Academy History. Արխիվացված է Հունվար 16, 2013 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
- ↑ About the Building Արխիվացված է Հունվար 14, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
- ↑ New California Academy of Sciences Receives Highest Possible Rating from U.S. Արխիվացված 2009-01-21 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 24 Հուլիսի 2012)
- ↑ Anthropology Արխիվացված է Հունիս 28, 2010 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ History of Department of Entomology Արխիվացված է Նոյեմբեր 2, 2012 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Entomology Արխիվացված է Հուլիս 2, 2010 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Invertebrate Zoology and Geology Արխիվացված 2013-12-12 Wayback Machine(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Ornithology & Mammalogy Արխիվացված է Հունիս 30, 2010 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Center for Applied Biodiversity Informatics Արխիվացված է Հուլիս 5, 2010 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- ↑ Academy Library Արխիվացված է Դեկտեմբեր 20, 2010 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
Արտաքին հղումներ խմբագրել
- Калифорнийская Академия наук — официальный сайт(անգլ.)(Ստուգված է 10 հունվարի 2011)
- Arup — Design Engineers for replacement building
- Webcor Builders on replacement project
- TEECOM Design Group project page(չաշխատող հղում)