Մասնակից:Սիմոնյան Կարեն/Ավազարկղ2
| |||
| |||
| |||
| |||
|
Կլաուս Քրիստիանսեն (դան․՝ Claus Christiansen; ) դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Լինգբիի» և Դանիայի ազգային հավաքականի կազմում իր ելույթներով։ 1992 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա
խմբագրել1986 թվականին Քրիստիանսենն իր նորամուտը նշել է «Լինգբիում» և 10 մրցաշրջան խաղացել ակումբում։ Նա մասնակցել է ավելի քան 300 հանդիպման և բոլոր մրցաշարերում խփել մոտ 5 գոլ։ Թիմի հետ Կլաուսը հաղթել է Դանիայի Սուպերլիգան 1992 թվականին և Դանիայի գավաթը 1990 թվականին։ 1996 թվականին նա տեղափոխվել է «Միդտիլենդ», որտեղ երկու տարի անց անցավ թոշակի։
Միջազգային կարիերա
խմբագրել1991 թվականին Քրիստիանսենը նորամուտը նշել է Դանիայի հավաքականի կազմում։ 1992 թվականին Կլաուսը ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը և դարձել դրա հաղթող։ Մրցաշարում նա մասնակցել է Հոլանդիայի[1] և Գերմանիայի[2] հավաքականների դեմ հանդիպումներին։
Քրիստիանսենի խաղերը հավաքականի կազմում
խմբագրել№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Քրիստիանսենի գոլերը | Առաջնություն |
1 | 1991 թվականի հունիսի 12 | Իտալիա | 0:2 | — | Ընկերական հանդիպում |
2 | 1992 թվականի ապրիլի 29 | Նորվեգիա | 1:0 | — | Ընկերական հանդիպում |
3 | 1992 թվականի հունիսի 22 | Նիդեռլանդներ | 2:2 (5:4 11 մ.) | — | Եվրոպայի 1992 թվականի առաջնություն |
4 | 1992 թվականի հունիսի 26 | Գերմանիա | 2:0 | — | Եվրոպայի 1992 թվականի առաջնություն |
5 | 1993 թվականի հունվարի 30 | ԱՄՆ | 2:2 | — | Ընկերական հանդիպում |
Արդյունքում․ 5 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 2 պարտություն։
Ձեռքբերումներ
խմբագրել«Լինգբիի»
- Դանիայի չեմպիոն․ 1991/92
- Դանիայի գավաթակիր․ 1990
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Нидерланды VS. Дания 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-22. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-07-ին.
- ↑ «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992-06-26. Արխիվացված է օրիգինալից 2014-08-22-ին. Վերցված է 2013-08-07-ին.