Արարատյան հարթավայրը ձգվում է արևելյան և հարավ-արևելյան ուղղությամբ, Ախուրյանի գետաբերանից մինչև Գայլի դրունքը, որով Արարատյան դաշտը միանում է Նախիջևանի դաշտին: ՀՀ սահմաններում դաշտն ունի 100կմ երկարություն, լայնությունը հյուսիս-արևմտյան մասում հասնում է 15-17 կմ, հարավ-արևելյան մասում` 4-5կմ: Շատ հաճախ Արարատյան հարթավայրը սխալմամբ անվանում են Արարատյան դաշտավայր: Դաշտավայրը դա աշխարհագրական տերմին է, որն անվանում են այն հարթավայրին, որն ունի ծովի մակարդակից մինչև 200մ բացարձակ բարձրություն: Իսկ Արարատյան հարթավայրն ունի 800-1000մ բացարձակ բարձրություն, ըստ որի այն սարահարթ է (500մ-ից ավելի): Հայաստանում հարթավայրերն ընդունված է անվանել դաշտ, օրինակ Շիրակի դաշտ, Լոռվա դաշտ, Արարատյան դաշտ, բայց ոչ դաշտավայր, ինչպես երբեմն անվանում են սխալմամբ:



Թասմանի ազգային պարկը գտնվում է Թասմանիա կղզու (Ավստրալիա) արևելյան հատվածում: Այն զբաղեցնում է 107.5 կմ² տարածք, որն ընդգրկում է Ֆորեսթիեր և Թասման թերակղզիների մի մասը և ամբողջ Թասմանիա կղզին, ինչպես նաև որոշ փոքր կղզիներ, մասնավորապես` Ֆոսսիլը և Հիպոլիտ Ռոքսը (անգլ.՝ Hippolyte Rocks ):

Պատմություն

խմբագրել

Այն հիմնադրվել է «Reginal Forest» համաձայնագրով 1999 թվականի ապրիլի 30-ին:

Աշխարհագրական պայմանները

խմբագրել

Թասմանի ազգային պարկն ունի 300մ բացարձակ բարձրություն: Այստեղ տարածվում են

Կլիման

խմբագրել


Արարատյան դաշտի կլիման չոր ցամաքային է, ցուրտ, սակավաձյուն, պարզկա ձմեռներով ու շոգ, չորային ամառներով: Տարեկան միջին ջերմաստիճանները հյուսիս-արևմուտքում կազմում են 9 ̊ , հարավ-արևելքում` 12 ̊ , այդ նույն ուղղությամբ աճում են նաև ջերմաստիճանի տարեկան տատանումները (28-32 ̊ )[1]:

Մակերևույթային հոսք

խմբագրել


Արարատյան դաշտը աղքատ է մակերևույթային հոսքով: Գետերը` Արաքսի ձախ վտակները այստեղ գրեթե ամբողջովին տարանցիկ են: Միակ գետը, որ սկսվում է դաշտից և նույնիսկ նվազագույն մակարդակի ժամանակ վայրկյանում ստանում է 17մ խորանարդ ջուր` Մեծամորն է կամ Սևջուրը: Նա սնվում է Այղր լճից և մերձակա աղբյուրներից ու ճահճուտներից: Արարատյան գոգավորությունը տիպիկ արտեզյան ավազան է մոտ 45 մլն մ խորանարդ ջրերով:

Հողաբուսական ծածկը

խմբագրել


Արարատյան դաշտը մակերեսից ծածկված է նորագույն ալյուվիալ բերվածքներով: Արարատյան դաշտի հողա-բուսական ծածկույթն բավական փոփոխվել է մարդու ներգործությամբ: Գորշահողերի, մոխրագորշ հողերի, ալկալի և աղուտային հողերի փոխարեն ամենուր առաջացել են կուլտուր-ոռոգելի հողեր: Անապատային-կիսաանապատային լանդշաֆտի զգալի տեղամասեր մնացել են Արարատյան դաշտի եզրերին` անջրդի տարածություններում և նախալեռնային քարքարոտ ղռերում:




Ջինջառը, (ռուս.՝ изморозь, անգլ.՝ hard rime) սպիտակ ձյունանման նստվածք է, որն առաջանում է ծառերի և թփերի ճյուղերին, փշատերևների, հաղորդալարերի, մետաղալարե ցանկապատերի և այլ բարակ առարկաների, ինչպես նաև առարկաների ելուստների, անկյունների և եզրերի վրա:

Այն առաջանում է սառնամանիքային մառախլապատ եղանակին, իսկ ուժեղ սառնամանիքների դեպքում` նաև պարզկա եղանակին: Ուժեղ քամիները հեշտությամբ կարող են տանել առաջացող ջինջառը: Ջինջառի նստվածքը կարող է լինել շատ զգալի, հատկապես լեռնային անտառներում: Ջինջառ կարող է առաջանալ օրվա տարբեր ժամերին, ընդ որում հորիզոնական մակերևույթների` աննշան քանակությամբ: Ոչ ուժեղ սառնամանիքների (-2--7°C և երբեմն ավելի ցածր) դեպքում ջինջառն առաջանում է մառախուղի գերսառած կաթիլների` առարկաներին սառել-կպչելու հետևանքով: Մառախուղի կաթիլներն առարկաներին հպվելիս այնքան արագ են սառում, որ չեն հասցնում կորցնել իրենց ձևը և առաջացնում են աչքով չտարբեվող սառցային հատիկներից բաղկացած ձյունանման սառցակալում:

  1. Հայկական ՍՍՀ աշխարհագրություն, Ա. Բաղդասարյան, Երևան: Լույս, 1967