Մասնակից:Սատուրն/Վիկտոր Բիկով
Սատուրն/Վիկտոր Բիկով
Սատուրն/Վիկտոր Բիկով | |
---|---|
Անձնական տեղեկություն |
Վիկտոր Բիկով (ռուս.՝ Ви́ктор Никола́евич Бы́ков, ), հեծանվային մարզասպորտի սովետական հեծանվորդ, մասնակցել է ԽՍՀՄ-ի հավաքականում՝ 1960-ական թվականներից մինչև 1970-ական թվականների կեսերը: Թիմային մրցույթում աշխարհի երկակի չեմպիոն, չեմպիոն հանրապետական և սովետական միության առաջնություններում, օլիմպիական երկամյա խաղերի մասնակից: Մրցումների ընթացքում ներկայացնում էր «Դինամո» սպորտային կազմակերպությունը, ԽՍՀՄ-ի վաստակավոր սպորտի մարզիչ (1969):
Կենսագրություն
խմբագրելՎիկտոր Բիկովը ծնվել է 1945 թվականի փետրվարի 19-ին՝ Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում: Փոքր տարիքից ակտիվ զբաղվել է հեծանվասպորտով, անցել է պատրաստություն սիմֆերոպոլյան բետոնե մրցուղու վրա, ավելի ուշ ինքնակամ կայացել է Մինսկի «Դինամո» սպորտային կազմակերպությունում:
Առաջին լուրջ հաջողությանը հասել է 1961 թվականին կայացած մրցուղում, երբ Տուլայում հաղթեց միջազգային մրցույթում մեծ մրցանակի թիմային հետապնդող մրցարշավում: 1966 թվականին դարձավ սովետական միության ազգային հիմնական թիմի անդամ և մեկնեց Մայնի Ֆրանկֆուրտ աշխարհի չեմպիոնատին մասնակցելու, որտեղ թիմի ընկերների՝ Միխայիլ Կոլյուշևի, Լեոնիդ Վուկոլովի և Ստանիսլավ Մոսկվինի հետ միասին ստացավ թիմային հետապնդող մրցույթի բրոնզե մեդալ, զիջելով միայն Իտալիայի և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության թիմին:
1967 թվականին Բիկովը ելույթ է ունեցել Ամստերդամում տեղի ունեցած աշխարհի չեմպիոնատին, լատվիացի Դզինտար Լացիսի հետ ձեռք բերեց հաղթանակ թիմային հետապնդող մրցույթում դարձավ աշխարհի չեմպիոն:
Հաջողված ելույթների շնորհիվ պատիվ ունեցավ 1968 թվականին Մեխիկոյում ամառային Օլիմպիական խաղերում պաշտպանել երկրի պատիվը Ստանիսլավ Մոսկվինի, Դզինտար Լայիսի, Միխաիլ Կոլյուշևի և Վլադիմիր Կուզնեցովի թիմի հետ կարողացավ հասնել կիսաեզրափակիչ փուլին, որտեղ Դանիայի հավաքականից պարտություն կրեց: Երորրդ տեղի համար մրցում էին Իտալիայի մարզիկների հետ, բայց նորից պարտվեցին: Տարի անց Մոսկվինի, Կուզնեցովի և Սերգեի Կուսկովի հետ երկրորդ անգամ գրավեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, դարձավ աշխարհի լավագույնը Անտվերպոլում:
1970 թվականին անգլիական Լեստեռե Բիկով քաղաքում աշխարհի չեմպիոնատին մասնակցեց միանգամից երկու կանոնակարգության, անձնական և թիմային հետապնդող մրցարշավում երկու դեպքում էլ ստացավ բրոնզե մեդալ (թիմային կանոնակարգում իր թիմակիցները եղել են Ստանիսլավ Մոսկվինը, Վլադիմիր Կուզնեցովը և Վլադիմիր Սեմենցը): Հաջորդ եթերաշրջանում թիմային հետախուզական կարգում իտալական Վերեզում գրավեց չորորրդ տեղը և անհատական մրցույթում հասավ մեկ քառորդ եզրափակչին: Լինելով Սովետական միության ազգային հավաքականի առաջնորդներից մեկը, անցավ 1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերի որակավորումը, այն թիմի հետ, որտեղ զուգահեռ Կուզնեցովին մտան Անատոլի Ստեպանենկոն և Ալեքսանդր Յուդինը, հասան միայն մեկ քառորդ եղրափակիչ երթին, պարտություն կրեց Լեհաստանի թիմից: Վերջին անգամ մասնակցել է մեծ միջազգային մրցումներին 1973 թվականին երբ ուղևորվեց իսպանական Սան Սեբաստիան աշխարհի չեմպիոնատին և հասավ մեկ քառորդ եզրափակչին: Իր բարձր սպորտային նվաճումների համար արժանացել է ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ կոչմանը[1]:
Ունի բարձրագույն կրթություն, ավարտել է Բելառուսիայի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը: Սպորտային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես հեծանվասպորտի մարզիչ[2]: Ներկայումս ապրում է Եվպատորիայում[3]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Быков Виктор Николаевич (СССР)». Биографии знаменитых спортсменов. Վերցված է 2014-12-02-ին.
- ↑ Школьников Е. А. Динамо. Энциклопедия. — 2. — Olma Media Group, 2003. — С. 66. — 477 с. — ISBN 5224043999
- ↑ «Не уверен? Мэра не обгоняй!». Kalamit.info. 2011-09-22. Վերցված է 2014-12-04-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Виктор Быков – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)