Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ74
Պատկերագիտություն (հին հունարեն εικών՝ նկար և λόγος՝ գիտություն), 20-րդ դարի 20-30-ական թվականներին ծագած արվեստի պատմության հետազոտական ուղղության անվանում, որն ուսումնասիրում է գեղարվեստական ստեղծագործության խորհրդանշական կողմերը՝ լրացնելով պատկերագրությանը[1]:
Մեթոդական կողմեր
խմբագրելԵզրույթն առաջին անգամ կիրառվել է Չեզարե Ռիպայի «Իկոնոլոգիա» (1593) աշխատության մեջ: 1892 թվականին պատկերագիտական մեթոդիկան հաջողությամբ կիրառել է Ստրասբուրգի գիտնական Աբի Վարբուրգը իր՝ Սանդրո Բոտիչելլիի «Վեներայի ծնունդը» և «Վեներայի թագավորությունը» աշխատանքների վերաբերյալ ատենախոսության մեջ: Իր պատկերագիտական վերլուծությունն առաջին անգամ ներկայացրել է Հռոմում կայացած արվեստի պատմաբանների տասներորդ միջազգային կոնգրեսի ժամանակ: Նա նկարագրել է Ֆերարա քաղաքի Սիֆանոյայի պալատում տարվա եղանակները պատկերող որմանկարի վրա կատարած իր աշխատանքը: Դրա շնորհիվ Վարբուրգը կարողացել է մեկնաբանել այդ որմնանկարի աստղագիտական բովանդակությունը և բարդ սիմվոլիկան: Պատկերագիտական վերլուծությունը սկսել են լայնորեն կիրառել Վարբուրգ դպրոցի աշակերտները և աշխատակիցները[2]:
Պատկերագիտության հետագա զարգացման գործում մեծ դեր է խաղացել գերմանական ծագում ունեցող ամերիկացի գիտնական Էրվին Պանոֆսկին: Պանոֆսկին խոսել է կերպարվեստի ստեղծագործությունների և գրական գործերի միջև առկա կապի մասին և նկատել, որ դրանք երբեմն կարող են ուղիղ կապ չունենալ: Դա խիստ քննադատության է արժանացել ակադեմիական արվեստագետների կողմից: Նա «ձևի համապատասխանության և խորհրդանշական իմաստի» համապատասխանություն էր փնտրում, ինչի համար օգտագործում էր «գեղարվեստական ինտենցիա» (անգլ.՝ artistic intention) եզրույթը: Որպես պատկերագիտության վերլուծության մակարդակ՝ Պանոֆսկին առանձնացրել է սկզբնական կամ բնական բովանդակությունը, որը ներառում է փաստացի և էքսպրեսիվ («գեղարվեստական մոտիվների բնագավառ» կազմող), երկրորդական կամ պայմանական բովանդակություն (կերպարների, սյուժեների և այլաբանությունների բնագավառը կազմող) և ներքին նշանակություն («խորհրդանշական իմաստների» բնագավառ): Պանոֆսկին պատկերագիտությունը բաժանել է մի քանի մակարդակի՝ առաջնային կամ բնական, բովանդակություն՝ փաստական և արտահայտչական բաղադրիչով, երկրորդական կամ պայմանական, բովանդակություն՝ կերպարները, սյուժեն և այլաբանությունները ներառյալ, և ներքին նշանակություն՝ խորհրդանշական մոտիվներ:
1939 թվականին Պանոֆսկին ստեղծել է գեղարվեստական ստեղծագործություն ներկայացնելու եռաստիճան ծրագիր.
- նախապատկերագիտական վերլուծություն,
- պատկերագիտական վերլուծություն,
- պատկերագիտական մեկնաբանություն։
Ընդ որում, գիտնականը տարբերակել է ստեղծագործության պատկերագիտական վերլուծության երեք մակարդակ.
- երևութական,
- կարևոր,
- վավերագրական։
Պատկերագիտության տեխնիկան կարևոր է արվեստի պատմության ուսումնասիրությունների մեջ՝ որպես գեղարվեստական-պատմական ստեղծագործությունների տարբեր երևույթների վիզուալ ուսումնասիրության կարևոր գործիք:
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Roelof van Straten, An Introduction to Iconography: Symbols, Allusions and Meaning in the Visual Arts. Abingdon and New York 1994, p.12.
- ↑ Klaus von Beyme, "Why is there no Political Science of the Arts?" In Udo J. Hebel and Christoph Wagner, eds., Pictorial Cultures and Political Iconographies: Approaches, Perspectives, Case Studies from Europe and America. Berlin and New York 2011, p.16.
Գրականություն
խմբագրել- Либман М. Я. Иконология // Современное искусствознание за рубежом: Очерки / Отв. ред. Б. Р. Виппер, Т. Н. Ливанова. — М.: Наука, 1964. — С. 62—76.
- Свящ. Стефан Ванеян. Иконология // Православная энциклопедия. — Церковно-научный центр «Православная энциклопедия». — Т. 22. — С. 47-50.