Լա Դիգ (ֆրանսերեն, անգլ.՝ La Digue), Սեյշելյան կղզիներից մեկը: Տեղակայված է Հնդկական օվկիանոսում, պատկանում է Սեյշելյան կղզիներ պետությանը:

Աշխարհագրություն

խմբագրել
 
Լա Դիգ կղզու քարտեզ

Լա Դիգը Սեյշելյան կղզեխմբի առավել խոշոր կղզիներից մեկն է, գտնվում է Պրասլեն և Մաե կղզիների հարևանությամբ՝ Մաեից 43 կմ հյուսիս-արևելք և Պրասլենից՝ 6 կմ հեռավորության վրա, որոնց հետ կապված է լաստանավային հաղորդակցությամբ: Կղզին ունի մոտավորապես 3-4 կմ չափսեր:

Պատմություն

խմբագրել

Կղզին բացվել է 1744 թվականին, սակայն իր անվանումը ստացել է 1768 թվականին, երբ կղզի է այցելել ֆրանսիացի ծովագնաց Մարկ Ժոզեֆ Մարիոն-Դյուֆրենը[1]:

Բնակչություն

խմբագրել

Կղզում ավելի քան 2 հազար բնակիչ է ապրում:

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Կղզում գտնվում է այն բունգալոն, որտեղ նկարահանվել են 1977 թվականի «Մնաս բարով, Էմանուել» ֆրանսիական ֆիլմի տեսարանները:
  • Պայմանավորված նախկինում ավտոմեքենաների օգտագործման արգելքով՝ ենթադրվում է, որ կղզու ամենատարածված տրանսպորտը հեծանիվն ու լծասարքն է։ Ներկայումս կզում կա տաքսի և նույնիսկ ավտոարհեստանոց, իսկ 800 տնային տնտեսություններից 27-ը 2010 թվականին ունեցել է մոտոհրաձգային տրանսպորտ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Search Engine that Does at InfoWeb.net». Արխիվացված է օրիգինալից 2008-05-14-ին. Վերցված է 2008-06-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Интересные факты о Ла Диг: передвижение по острову

Արտաքին հղումներ

խմբագրել