Մասնակից:Պավել Սահակյան/Ավազարկղ43
Պոնդիչերի[1] կամ Պուդուչերի[1], ավելի վաղ՝ Պուտտուչերի[2][3], Պոնդիշերի[4][3][5][6] (թամիլերեն՝ புதுச்சேரி, புதுவை или பாண்டிச்சேர; հինդի՝ पॉंडिचेरी; անգլ.՝ Puducherry; ֆր.՝ Pondichéry), Հնդկաստանի համանուն դաշնակցային տարածքի մայրաքաղաքը: Մինչև 1954 թվականը Ֆրանսիական Հնդկաստանի մայրաքաղաքն էր:
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է ծովի մակարդակի վրա, հետևաբար 1735 թվականին օվկիանոսի ալիքներից պաշտպանվելու համար կառուցվել է 2 կիլոմետրանոց դամբ, որը մինչ այժմ պաշտպանում է քաղաքը:
Ժողովրդագրություն
խմբագրել2011 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր 654 392[7] մարդ, որից 50 %-ը տղամարդիկ էին, 50 %-ը՝ կանայք: Գրագիտության մակարդակը 76 % է՝ ավելի բարձր, քան ազգային միջին մակարդակը՝ 59,5%։ Տղամարդկանց շրջանում գրագիտությունը 82 % է, կանանց շրջանում` 71 %: Բնակչության 10 %-ը 6 տարեկանից ցածր երեխաներ են: 2011 թվականի տվյալներով՝ քաղաքի մունիցիպալիտետում ապրում էր 241 773[8] մարդ:
Բնակիչների մեծ մասը խոսում է թամիլերեն, թելուգու կամ մալայալամ լեզուներով: Ֆրանսերենը նույնպես բավականին տարածված է, քանի որ Պոնդիչերին երկար ժամանակ եղել է ֆրանսիական գաղութ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Индия, Непал, Бутан, Бангладеш // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 124—125. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 293.
- ↑ 3,0 3,1 Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 379. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 285.
- ↑ Топокарты Генштаба (издание 1973 г.)
- ↑ БСЭ (2-е издание)
- ↑ Census of India 2011: Provisional Population Totals. Urban Agglomerations/Cities having population 1 lakh and above.
- ↑ Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above.