Ֆրանսիական համբույր

Ֆրանսիական համբույր (երբեմն՝ խորը համբույր), սիրային համբույրի տեսա, որտեղ մասնակիցների լեզուները դիպչում են իրար կամ մյուս մասնակցի շուրթին։ «Լեզվով համբույրը» գրգռում է համբուրվողի շուրթերը, լեզուն և բերանը, որոնք դւպչելու հանդեպ չգայուն են առաջացնում են ֆիզիոլագիական սեռական գրգռվածությյու։ Բերանի շրջանի մարմնի գլխավոր էրոգեն զոնաներից է։

Ստուգաբանություն խմբագրել

Համբույրի տեսակն այսպես է կոչվում, քանի որ 20–րդ դարի սկզբում ագլիախոս աշխարհում ֆրանսիացիները ձեռք էին բերել ավելի համարձակ և կրքոտ սեռական կյանք ունեցողի համբավ։ Ֆրանսիայում այն հայտնի է un baiser amoureux («սիրահարի համբույր») կամ un baiser avec la langue ("լեզվով համբույր") անվամբ, չնայած նախկինում կոչվում էր baiser Florentin («ֆլորենցիական համբույր»)։

Վարակվելու ռիսկեր խմբագրել

Ֆրանսիական համբույրի ժամանակ կա HPV–ով վարակվելու չափավոր ռիսկ[1]։ ՄԻԱՎ–ով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, և կարող ա պատահել միայն շուրթերի կամ լնդերի արյունահոսության պարագայում[2][3]։ Միացյալ Նահանգների «Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոն» ինստիտուտը ֆրանսիական համբույրի ընթացքում հեպատիտ B-ով վարակվելու հավանականությունը քիչ հավանական է համարել[4]։ Երբեմն սիֆիլիսը կարող է փոխանցվել ֆրանսիական համբույրի ընթացքում[5], բայց սովորաբար միայն ակտիվ ախտահարվածի հետ շփվելու ընթացքում[6]։ Փոքր է նաև սուսանակով վարակվելու հավանականությունը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «French kissing ups risk of oral HPV infection». Reuters. 2009-05-12. Վերցված է 2015-05-12-ին.
  2. «Man with HIV may have infected partner with a kiss». CNN. 1997-07-10. Վերցված է 2015-05-12-ին.
  3. «HIV/AIDS 101» (PDF). The CDC. June 2012. Վերցված է 2015-05-12-ին.
  4. «Hepatitis B» (PDF). CDC. 2012-05-08. Վերցված է 2015-05-12-ին.
  5. «Syphilis Symptoms, Causes, and Diagnosis». WebMD. Վերցված է 2015-05-12-ին.
  6. Fantry, M.D., M.P.H., Lori E.; Tramont, M.D., F.A.C.P., Edmund C. «Treponema Pallidum (Syphilis)». Վերցված է 2015-05-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Connelly, D.D.S., Thomas P. (2012-01-23). «Oral Gonorrhea? Yes, You Can Get Gonorrhea of the Mouth and Throat». The Huffington Post. Վերցված է 2015-05-12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել