Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ33
Հղիության թեստ, ընթացակարգ, որը թույլ է տալիս վաղ փուլում որոշել կնոջ հղիության նշանները: Հղիության հետազոտությունը կատարվում է ինչպես մարմնի հեղուկների (մեզի, արյան), այնպես էլ ուլտրաձայնային մեթոդով:
Պատմություն
խմբագրելԳիտականորեն հիմնավորված հղիության առաջին թեստերից մեկը նապաստակի թեստն է, որի դեպքում սեռահասուն նապաստակին ներարկել են հետազոտվող կնոջ մեզը, ինչից հետո կատարվել է կենդանու դիահերձում, և արձանագրվել են ձվարանների փոփոխություններ[1]: Մինչև 1960-ական թվականները հղիության թեստը իրականացվում էր միայն լաբորատորիաներում:
1967 թվականին Մարգարետ Քրեյնը՝ «Organon» դեղագործական ընկերության ամերիկյան բաժանմունքի 26-ամյա գրաֆիկական դիզայները, ստեղծել է շարժական և հեշտ օգտագործվող «Predictor» թեստային հավաքածուն (անգլ.՝ Predictor), որը նախատեսված էր մանրածախ վաճառքի համար։ Նրա ղեկավարները հավանություն չեն տվել գյուտին, բայց հայտնել են Հոլանդիայում գտնվող «Akzo»-ի գլխավոր կազմակերպությանը, որտեղ գյուտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել։ 1968 թվականին նա անձամբ է ներկայացրել գյուտը՝ առանց հրավերի ներկայանալով «Organon»-ի խորհրդակցությանը, որը նվիրված էր հղիության տնային թեստին։ Տարբեր մարդկանց ներկայացրած տարբերակներից ընտրվել է Քրեյնի տարբերակը։
1969 թվականին «Organon»-ը Մարգարեթ Քրեյն անունով արտոնագիր է գրանցել «գյուտարար» սյունակում, ընդ որում՝ Մարգարեթը գյուտի համար ստացել է 1 դոլար, իսկ գյուտարարի մասին տեղեկատվությունը ոչ մի տեղ չի հրապարակվել: Ավելի ուշ՝ 2012 թվականին, Մարգարեթը աճուրդում ներկայացրել է թեստային հավաքածուի առաջին օրինակը, որը պահել էր իր տանը, և այն գնել է Ամերիկայի պատմության ազգային թանգարանը։ Դրանից հետո Մարգարեթը հայտնի է դարձել հանրությանը[2]:
«Կանխատեսող» թեստը Կանադայում վաճառքի է հանվել 1971 թվականին, իսկ ԱՄՆ-ում համաձայնությունները ձգձգվել են 5 տարի: ԱՄՆ-ում թեստի վաճառքից ստացված եկամուտն առաջին չորս տարում կազմել է 40 միլիոն դոլար, իսկ գյուտարարը ոչինչ չի ստացել[2]:
Գործողության սկզբունք
խմբագրելՀղիության որոշման համար չափվում է կնոջ ՄԽԳ (մարդու խորիոնային գոնադոտրոպին) հորմոնի մակարդակը[3][4], որը ստուգվում է մեզի կամ արյան միջոցով: Ձվաբջջի բեղմնավորումից և խորիոնի (ապագա ընկերք) ձևավորումից հետո արյան մեջ ՄԽԳ-ի կոնցենտրացիան օրական կրկնապատկվում է՝ ամենաբարձր մակարդակին հասնելով 20-րդ շաբաթում, այնուհետև աստիճանաբար նվազում է: Արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակի արագ աճը նկատվում է բեղմնավորումից 7-8 օր հետո: Հղիության դեպքում մեզի մեջ ՄԽԳ-ի մակարդակը դաշտանի ուշացման առաջին օրը կազմում է 25-100 mIU/mL, մինչդեռ ոչ հղի կանանց մոտ 5 mIU/mL է[3]:
Տնային թեստերը որակական են, այլ ոչ թե քանակական։ ՄԽԳ-ի մակարդակը որոշվում է թեստի շատ կամ քիչ զգայունակությամբ, այնպես որ հնարավոր են սխալներ[3]:
Հղիության առկայության և դրա ենթադրվող ժամկետների վերաբերյալ առավել ճշգրիտ տվյալներ ստացվում են արյան մեջ ՄԽԳ-ի մակարդակի լաբորատոր հետազոտությամբ: Երակային արյան ֆերմենտային իմունային անալիզը որոշում է հորմոնի ճշգրիտ մակարդակը (արյան նմուշառման պահին)[3]:
Հետաձգված դաշտանի երկրորդ շաբաթից սկսած՝ պտուղը կարելի է ճանաչել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, երբ բեղմնավորված ձվաբջջի չափը կես սանտիմետրից ավելի է[3]:
Ճշգրտություն
խմբագրելԽանութներում վաճառվող հղիության թեստերը, որոնք կատարվում են տանը փորձառու կանանց կողմից, միջին հաշվով 91% ճշգրտություն են ապահովում, ինչը քիչ է տարբերվում լաբորատոր հետազոտության ճշգրտության աստիճանից (97,4%): Եթե թեստը օգտագործվում է ոչ փորձառու սպառողի կողմից, ճշգրտության մակարդակը նվազում է մինչև 75%: 1998 թվականին հրատարակված հետազոտության հեղինակները նշել են, որ թեստն օգտագործող կանանց մեծ մասը չի հասկացել կամ չի հետևել թեստերի հրահանգներին: Սխալ օգտագործումը կարող է հանգեցնել ինչպես կեղծ-բացասական, այնպես էլ կեղծ դրական արդյունքի[5]:
Կեղծ դրական արդյունքի հնարավոր պատճառները (թեստը ցույց է տալիս դրական արդյունք հղիության բացակայության դեպքում)[3].
- ՄԽԳ պարունակող դեղերի ընդունում,
- կանանց վերարտադրողական օրգանների ուռուցքների և այլ պաթոլոգիաների առկայություն,
- հղիության ինքնաբուխ ընդհատում,
- աբորտից հետո մի քանի օր։
Կեղծ բացասական արդյունքի հնարավոր պատճառները (հղիության առկայության դեպքում թեստը ցույց է տալիս բացասական արդյունք)[3].
- ժամանակից շուտ անցկացված թեստ, անկանոն դաշտանային ցիկլ,
- ոչ շաքարային դիաբետ, երիկամների պաթոլոգիա և այլ հիվանդություններ, որոնց դեպքում ՄԽԳ-ն ավելի վատ է արտազատվում մեզի հետ,
- թեստավորումից առաջ հեղուկների կամ միզամուղների ընդունում,
- ժամկետանց թեստ կամ հրահանգներին չհետևել:
Թեստի տարածում
խմբագրելԱմենատարածված թեստը շերտավոր թեստն է, որի վրա հղիությունը նշվում է երկու գծով, իսկ բացակայությունը՝ մեկ: Թեստի անգույն երկրորդ շերտի վրա տեղակայված են ՄԽԳ-ի նկատմամբ հատուկ հակամարմիններ: Եթե թեստի անցկացման պահին կնոջ մեզի մեջ նրա խտությունը բավականին մեծ է, հակամարմիններով հատվածը գունավորվում է, և ի հայտ է գալիս երկրորդ գծիկը[3]:
Թեստերի մեծ մասը նախատեսված է մեզի մեջ ՄԽԳ-ի 2 mIU/mL-ից բարձր կոնցենտրացիայի համար։ Դա բավարար է ուշացման առաջին օրը հղիության մասին իմանալու համար: Որպես կանոն՝ ուշացման հինգերորդ օրվանից սկսած՝ հղիության նորմալ ընթացքի պարագայում թեստն անմիջապես ցույց է տալիս «դրական արդյունքը»[3]:
Կան ավելի զգայուն թեստեր, որոնք արձագանքում են հորմոնի 10 mIU/mL-ին և ցույց են տալիս հղիությունը ակնկալվող դաշտանի օրվանից 3-4 օր առաջ[3]:
Տնային Էքսպրես թեստի փորձարկումը ցանկալի է իրականացնել առավոտյան, երբ ՄԽԳ խտությունը առավելագույնն է: Թեստից առաջ պետք է խուսափել մեծ քանակությամբ հեղուկների և միզամուղ միջոցների օգտագործումից: Թեստը կարող է սխալ ցույց տալ անկանոն դաշտանային ցիկլի, շաքարային դիաբետի և օրգանիզմի այլ առանձնահատկությունների դեպքում: Անհրաժեշտ է նաև խստորեն հետևել հրահանգներին և ստուգել թեստի պիտանելիության ժամկետը[3]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Теребнева Л. А. История тестов на беременность и современные способы определения беременности малого срока(ռուս.) // Gynecology : журнал. — 2015. — В. 2. — Т. 17. — С. 50—54.
- ↑ 2,0 2,1 Катерина Архарова (2019-05-18). ««Мужчины думали, что это аморально»». BBC (ռուսերեն). Վերցված է 2019-05-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն) - ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Мартиросова
- ↑ «Тесты для определения беременности на ранних сроках – надежные помощники современной женщины» (ռուսերեն). ИА УНИАН. 2017-03-31. Վերցված է 2017-04-03-ին.Կաղապար:Не АИ
- ↑ Bastian et al., 1998
Գրականություն
խմբագրել- Bastian, L.A. Diagnostic efficiency of home pregnancy test kits: A meta-analysis: [англ.]: [арх. 6 декабря 2008] / L.A. Bastian, K. Nanda, V. Hasselblad … [et al.] // Archives of Family Medicine : j. — 1998. — Vol. 7, no. 5. — P. 465–469. — doi:10.1001/archfami.7.5.465. — PMID 9755740.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մարինա Սոլովյովա (2013-03-02). «Հղիության թեստեր». Կանանց ակումբ. Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին. Վերցված է 2009-11-30-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - julia727 (2015-01-19). «Հղիության թեստեր». Sibmama. Սիբիրյան ընտանեկան կայք.
{{cite web}}
: Unknown parameter|subtitle=
ignored (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - «Ինչպիսի՞ն են լինում հղիության թեստերը». Մայրիկին՝ երեխայի մասին.
- Մարտիրոսովա, Իրինա (2019-04-22). «Արդյոք կարող է հղիության թեստը սխալ ցույց տալ». Լիզա (ռուսերեն). Վերցված է 2019-08-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - «How do pregnancy tests work?». Compound iNTEREST (անգլերեն). Association of British Science Writers. 2018-11-09. Վերցված է 2019-08-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)