Գեղամ Խանդիլյան (անգլ.՝ Gegham Khandilyan, ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 24-ին, մահացել է 2009 թվականի հունիսի 22-ին) եղել է հայտնի հայ հեռուստատեսային դերասան։ Նա մահացել է Հայաստանում, Էջմիածին-Արմավիր մայրուղում տեղի ունեցած ավտովթարի արդյունքում: Մահացել է 34 տարեկան հասակում: Չի եղել ամուսնացած: Նույն միջադեպի հետևանքով զոհվել է նաև մեկ այլ հայ դերասան Արամ Միսկարյանը։

Գեղամ Խանդիլյանը առավել հայտնի է դարձել Որոգայթ ֆիլմում իր «Գոքորի» կերպարով, որը հիմնված է ավազակային կյանքի վրա[1]:

Ծանոթագրություններ

խմբագրել