Սոֆթբոլ (անգլ.՝ softball), գնդակով թիմային սպորտային խաղ, բեյսբոլի բազմազանություն։ Սոֆթբոլի գնդակը հիշեցնում է թուրինջ, այն ավելի փափուկ է, քան բեյսբոլի գնդակը և ունի ավելի քիչ արագություն թռիչքի ժամանակ[1][2]։ Սոֆթբոլ խաղում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք։ Կա խաղի բազմազանության մի քանի տեսակ․ «Արագ-սկիպիդար», «Արագ փոխանցում», «Դանդաղ սկիպիդար», «Դանդաղ փոխանցում», «Մոդիֆայ-Սկիպիդար», «Միջին փոխանցում»։ Օլիմպիական կարգ ու կանոնով 1996-ից մինչև 2008 թվականին «Արագ փոխանցում» խաղը եղել է կանաց թիմերի միջև։

Շատ երկրներում, որտեղ տարածված է բեյսբոլը, սոֆթբոլը նունյպես հայտնի է, քանի որ այն նախընտրում են ոչ պրոֆեսիոնալները։ Սոֆթբոլի տարբերությունը բեյսբոլից տարբերությունները ուղղված են վնասվածքների նվազեցմանը և հարմարեցված են մարզիկների ավելի ցածր ֆիզիկական հնարավորություններին:

Պատմություն խմբագրել

 
Գնդակ սոֆթբոլ խաղի համար

Սոֆթբոլը առաջացել է 1887 թվականին։ Սկզբնական խաղը անվանվել է «Մաշբոլ» (mushball) կամ «կիտտենբոլ» (kittenball)։ 1920-ական թվականներին ստացել է իր ժամանակակից անվանումը[3]։ Սոֆթբոլի միջազգային ֆեդերացիան (ISF, ИСФ) հիմնադրվել է 1965 թվականին և 2001 թվականին միացրել են 12 ազգային ֆեդերացիաներ։ Աշխարհի առաջնությունները անց են կացվում կանանց մոտ 1965-ից սկսած, տղամարդկանց մոտ 1966-ից սկսած։ Ամառային օլիմպիական խաղերի ծրագրում սոֆթբոլը ընդգրկվել է սկսած 1996-ից (Ատլանտա), 2008 թվականին (Պեկին) և 2020 թվականին (Տոկիո).

ԽՍՀՄ-ում սոֆթբոլը տարածվել է 1987 թվականին։ Առաջին մրցաշարերը անց են կացվել Բելգորոդում, Թաշքենդում, Կրասնոյարսկում։ 1991 թվականին առաջին անգամ ԽՍՀՄ-ում կայացել է սոֆթբոլի միակ չեմպիոնատը կանանց շրջանում։ Չեմպիոն է դարձել «Վիկտորիա» թիմը (Տիրասպոլ, Մոլդովական ԽՍՀ)։

1992 թվականին անց է կացվել Ռուսաստանի առաջին բաց չեմպիոնատը։ Չեմպիոն է դարձել «Սև կատուներ» թիմը։ Երկրորդ տեղն է զբաղեցնել «Բաշկիրիա» թիմը։ Երրորդ տեղն են զբաղեցրել Վրաստանի սոֆթբոլիսըները։

1992 թվականից Ռուսաստանի թիմերը պարբերաբար հանդես են գալիս եվրոպական և համաշխարհային առաջնություններում, ակումբային գավաթային մրցաշարերում։

Հայտնի խաղացողներ խմբագրել

  • Ջեննի Ֆինչ (ծնվելէ 1980-ին)
  • Ջեսսիկա Մենդոզա (ծնվելէ 1980-ին)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.coversports.com/blog/a-guide-to-softball-field-dimensions/
  2. https://sportsknowhow.com/softball/dimensions/softball-fast-pitch-field-dimensions.html
  3. «The History Of Softball. Who Invented Softball?». www.athleticscholarships.net. Վերցված է 2020-02-25-ին.