Մասնակից:Շահանե Թադևոսյան/Դրյու Ջիլփին Ֆաուսթ
Շահանե Թադևոսյան/Դրյու Ջիլփին Ֆաուսթ |
---|
https://ru.wikipedia.org/wiki/%D0%A4%D0%B0%D1%83%D1%81%D1%82,_%D0%94%D1%80%D1%8E_%D0%94%D0%B6%D0%B8%D0%BB%D0%BF%D0%B8%D0%BD Դրյու Ֆաուսթ (անգլ.՝ Drew Gilpin Faust, ի ծնե՝ Քեթրին Դրյու Ջիլփին, ), ամերիկացի պատմաբան, Հարվարդի համալսարանի առաջին կին նախագահը (2007—2018)։
Կենսագրություն
խմբագրելՄայրը՝ Քեթերին Ջինան էր, հայրը՝ Մաքգի Թիսոն Ջիլիփը, որը մասնագիտությամբ սելեկցիոներ ձիաբույծ էր և Փրինսթոնի համալսարանի շրջանավարտ: Նախապապը՝ Լոուրենս Թիսոնը, եղել է Թենեսիի սենատոր: Ֆաուսթը նաև հանդիսանում է Փրինսթոնի համալսարանի երրորդ ղեկավարի՝ Ջոնաթան Էդվարդսի հետնորդը:
Մանկությունն անցկացրել է Վիրջինիայի Քլարկ Քանթրի փոքրիկ քաղաքում:
Կրթությունն ստացել է Բրին Մոր քոլեջում (AB, 1968) և Փենսիլվանիայի համալսարանում (մագիստրոս՝ 1971, փիլիսոփայության դոկտոր՝ 1975), որտեղ էլ սկսվել է նրա գիտական գործունեությունը, որը վերաբերվում էր Ամերիկայի Համադաշնային Նահանգների ուսումնասիրության պատմությանը մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմը և պատերազմի ժամանակ: Նրա հետազոտությունները բարձր են գնահատվել գործընկերների կողմից:
2001 թվականին դարձել է Ռեդկլիֆի ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների դեկան: Ինչպես նաև Ֆաուսթը ընդգրկված է այլ հետազոտական կենտրոնների կառավարման մեջ:
2006 թվականի հունիսի 30-ին Հարվարդի նախկին նախագահ Լոուրենս Սամերսը ընկնելով սկանդալային պատմությունների մեջ հրաժարական է տվել։
2007 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ այդ պաշտոնում նշանակվել է Դրյու Ֆաուսթը:
1972 թվականից դարձել է Հարվարդի այն առաջին նախագահներից մեկը, որը դեռ չէր ավարտել այդ բարձրագույն ուսումնական հաստատությունը և չուներ գիտական աստիճան:
Ամերիկյան ակադեմիական արվեստի և գիտության անդամ: Ամերիկյան պատմաբանների և ամերիկյան փիլիսոփայական հասարակության անդամ:
Ֆաուսթը 2007 թվականին ըստ Time ամսագրի ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում: Օքսֆորդի համալսարանի բանահյուսության պատվավոր դոկտոր (2012)[1]:
Երկու անգամ ամուսնացած է եղել: Նրա առաջին ամուսինը եղել է Ստեֆան Ֆաուսթը, իսկ ներկայիս ամուսինը՝ Չարլզ Ռոզենբերգն է, որը բժշկական պատմաբան է: Ֆաուսթի մոտ կա կրծքագեղձի քաղցկեղ, սակայն այդ թեմայով նա հրաժարվում է խոսել մամուլի հետ:
Աշխատանքներ
խմբագրել6 գրքերի հեղինակ:
- This Republic of Suffering: Death and the American Civil War (Knopf, 2008) ISBN 978-0-375-40404-7
- Mothers of Invention: Women of the Slaveholding South in the American Civil War (University of North Carolina Press, 1996) ISBN 978-0-8078-5573-7
- Southern Stories: Slaveholders in Peace and War (University of Missouri Press, 1992) ISBN 978-0-8262-0975-7
- The Creation of Confederate Nationalism: Ideology and Identity in the Civil War South (Louisiana State University Press, 1982) ISBN 978-0-8071-1606-7
- James Henry Hammond and the Old South: A Design for Mastery (Louisiana State University Press, 1982) ISBN 978-0-8071-1248-9
- A Sacred Circle: The Dilemma of the Intellectual in the Old South, 1840—1860 (University of Pennsylvania Press, 1977) ISBN 978-0-8122-1229-7