Նուն2002/Ավազարկղ2

Յակով Յավչունովսկի (ռուս.՝ Явчуновский, Яков Исаакович, ) թատերագետ, արվեստագիտության դոկտոր[1]:

Կենսագրություն խմբագրել

Յակով Յավչունովսկին ծնվել է Սումիում, 1922 թվականի նոյեմբերի 10-ին[2]:

1946 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը` բանասեր-գրականագետի որակավորմամբ: Նրա ուսուցիչներն են եղել Բորիս Այխենբաումը և Գրիգորի Գուկովսկին: 1962 թվականից դասավանդել է Սարատովի Ն. Գ. Չերնիշևսկու անվան պետական ​​համալսարանում, իսկ 1985 թվականից դարձել է պրոֆեսոր[1].:

1966 թվականին Սարատովի համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` «Նիկոլայ Պոգոդինի դրամայի հերոսի խնդիրը» թեմայով: 1982 թվականին Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինեմատոգրաֆիայի համալսարանում դոկտորական ատենախոսություն է պաշտպանել «Ժամանակակից դրամայի ժանրային էվոլուցիան» թեմայով[1]:

Ստեղծագործություններ խմբագրել

«Ժողովրդական արտիստ Ի. Սլոնովը» (1961 թվական, Սարատով), «Նիկոլայ Պոգոդինի թատրոնը: Կերպարի խնդիրները» (1964 թվական, Սարատով) գրքերի հեղինակն է: Նա հոդվածներ ու գրքեր է գրել հիմնականում ժամանակակից դրամայի պատմության, տեսության և ժանրերի մասին: Տպագրվել է «Տեատր», «Գրական ակնարկ», «Վոլգա», «Գրականության հարցեր», ինչպես նաև Սարատովի թերթերում, ամսագրերում[1][1]:

Յակով Յավչունովսկին մահացել է Սարատովում, 1988 թվականի հոկտեմբերի 8-ին[2]:

Գրքեր խմբագրել

  • Գրիգորի Կոնովալով: Սարատով, Սարատովի համալսարանի մամուլ, 1969 թվական:
  • «Փաստավավերագրական ժանրեր»: Սարատով, Սարատովի համալսարանի մամուլ, 1974 թվական:
  • «Դրաման երեկ և այսօր: Ժանրի դինամիկա: Հակամարտություններ և կերպարներ» Սարատով, Սարատովի համալսարանի հրատարակչություն, 1980[3]
  • «Драма на новом рубеже: Драматургия 70-х и 80-х годов: конфликты и герои, пробл. поэтики» Саратов, Издательство Саратовского университета, 1989[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
  2. 2,0 2,1 Биография Якова Исааковичавыыыыы университета
  3. Библус — Драма вчера и сегодня (Явчуновский Яков Исаакович)
  4. Библус — Драма на новом рубеже (Явчуновский Яков Исаакович)