Մասնակից:Նարե20008/Ավազարկղ8

Չումիլը (սլովակ.՝ Čumil, լատ. «նայող») ժանրային քաղաքային քանդակ է, Բրատիսլավայի կենտրոնի տեսարժան վայրերից մեկը։

Նկարագրություն

խմբագրել

Մետաղյա արձանը պատկերում է ջրմուղագործին, ով դուրս է նայում բաց կոյուղու դիտահորից և ճանապարհի մակարդակից նայում անցորդներին: Հուշարձանը գտնվում է Հին քաղաքի հետիոտնային գոտում՝ Լաուրինսկայա, Պանսկայա և Ձկնորսի դարպաս փողոցների խաչմերուկում։ Բրոնզե կերպարի հեղինակը քանդակագործ, ակադեմիական նկարիչ, գրաֆիկ և նկարիչ Վիկտոր Գուլիկն է։ Քանդակը ստեղծվել է Բրատիսլավայի կենտրոնի վերակառուցման ծրագրի շրջանակներում։Ջրմուղագործ-դիտորդի պատկերը տեղադրվել է 1997 թվականի հուլիսի 26-ին և անմիջապես դարձել է Սլովակիայի մայրաքաղաքի ամենաշատ լուսանկարված հուշարձաններից մեկը[1]: Քանդակի բացումը տեղի է ունեցել «Կորզոյի երեկույթի» ժամանակ՝ ի պատիվ հետիոտնային գոտու վերանորոգման։ Միջոցառմանը Սլովակիայի նախագահ Միխալ Կովաչի հետ մասնակցել է 30 հազար մարդ։ Բացի Չումիլից, բացվեցին ևս երկու արձաններ՝ Գեղեցիկ նացիստ և Նապոլեոնյան զինվոր:[2][3].

Նարե20008/Ավազարկղ8


Ըստ հեղինակի` Չումիլը ոչինչ չի խորհրդանշում, չի ներկայացնում երբևէ ապրած որևէ մեկին, կապված չէ որևէ իրադարձության հետ և ստեղծվել է միայն Հին քաղաքը վերակենդանացնելու համար:Բայց, անկախ հեղինակի մտադրությունից, հուշարձանի շուրջ բազմաթիվ պատմություններ են ծագում՝ թե՛ նկարագրելով ենթադրյալ նախատիպի կենսագրությունը, և թե՛ խոստանալով երջանկություն Չումիլի գլուխը շոյելուց հետո:

1999 թվականին քանդակը նշանավորվել է հատուկ պատրաստված ցուցանակով, որը հիշեցնում է ճանապարհային նշան։ Նշանի վրա պատկերված է Չումիլը, իսկ ներքևում՝ անգլերեն նշված է «MAN AT WORK» մակագրությունը: Նշանի տեղադրման պատճառը երկու ճանապարհատրանսպորտային պատահարներն էին, որոնց արդյունքում քանդակը վնասվել էր։ Նշանը նախատեսված է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տրանսպորտային միջոցների վարորդների ուշադրությունը գրավելու համար, որոնց թույլատրվում է շարժվել հետիոտնային գոտում[1]

Անվանում

խմբագրել

Արտասահմանյան տարբեր լրատվամիջոցներում քանդակին սխալ անվանում են տալիս, օրինակ տալիս են զինվոր անվանումը՝ ենթադրելով, որ նա գլխին զինվորական սաղավարտ է կրում։ Դա իրականում փաթաթված գլխարկ է պոմպոնով: Ինչպես նշել է քանդակի հեղինակ Վիկտոր Գուլիկը, Չումիլը հետաքրքրասեր բրատիսլավացի է։

Նմանատիպ հուշարձաններ և պատճեններ

խմբագրել

Նմանատիպ քանդակներ տեղադրված են նաև այլ վայրերում։ Ռուսաստանում կան ջրմուղագործների տասնյակ հուշարձաններ։ 2008 թվականին Բելառուսում (Բոբրույսկում և Գոմելում) հուշարձաններ են կանգնեցվել այնքան նման Բրատիսլավական Չումիլին, որ դրանք կարելի է համարել սլովակյան հուշարձանի անօրինական պատճենը[4]:Սերբիայի Սուբոտիցա քաղաքում նույնպես ջրմուղագործի հուշարձան կա, սակայն նրա կերպարը չի ժպտում։

Նշումներ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Nielen Čumil, ale aj značka terčom vandalov». 2011-02-17. Արխիվացված օրիգինալից 2016-08-11-ին. Վերցված է 2020-07-16-ին.
  2. «Čumí pod sukne už desať rokov, autor: Andrej Barát, spravy.pravda.sk». Արխիվացված օրիգինալից 2019-06-28-ին. Վերցված է 2020-07-16-ին.
  3. «Bratislavský Čumil sa dnes dožíva 10 rokov, bratislavskenoviny.sk». Արխիվացված օրիգինալից 2019-06-28-ին. Վերցված է 2020-07-16-ին.
  4. «Bielorusko ukradlo sochu Čumila». 2008-08-22. Արխիվացված օրիգինալից 2020-07-18-ին. Վերցված է 2020-07-16-ին.

Հղումներ

խմբագրել

Категория:Памятники Словакии Категория:Уличная скульптура Категория:Достопримечательности Братиславы Категория:Появились в 1997 году Категория:1997 год в Словакии Категория:Появились в XX веке в Словакии Категория:Скульптуры 1997 года