Մասնակից:Նանե Վարդանյան/Ավազարկղ2

Թեոդոր դե Բանվիլ (ֆր.՝ Théodore de Banvilleֆր.՝ Etienne Jean Baptiste Claude Théodore Faullain de Banville, [1]), ֆրանսիացի գրող, թատերագիր, քննադատ, լրագրող և գրող[2][3][4]։

Կենսագրություն խմբագրել

Թեոդոր դե Բանվիլը ծնվել է 1823 թվականի մարտի 14-ին Մուլենում։ Առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ» (ֆր.՝ «Les Cariatides») հրատարակվել է 1842 թվականին։ Եղել է Պառնասցիներ բանաստեղծական խմբում, հրատարակել է «Ժամանակակից Պառնաս» ժողովածուն (լույս է տեսել երեք անգամ՝ 1866, 1869 և 1876 թվականներին)։

Թեոդոր դե Բանվիլը մահացել է 1891 թվականի մարտի 13-ին Փարիզում։ Թաղված է Մոնպառնաս գերեզմանոցում։

Արվեստ խմբագրել

Վաղ շրջանի ստեղծագործություններում կրել է ռոմանտիկների՝ Վիկտոր Հյուգոյի և Ալֆրեդ դը Մյուսեի ազդեցությունը[3]։ Այդ նույն ռոմանտիկ ոգով է գրված առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Արձանասյուներ»[1]։

Հետագայում նրա վրա ազդեցություն է ունեցել Թեոֆիլ Գոթիեի «արվեստ արվեստի համար» գրական քարոզը[3], որն իր արտացոլումն է գտել «Մի փոքրիկ տրակտատ ֆիանսիական պոեզիայի մասին» աշխատության մեջ[1]։

«Պառնասցիների» ազդեցությամբ գրվել է բանաստեղծությունների «Շթաքարեր» ժողովածուն[1]:

Բուրժուական աշխարհի էստեթիկ քննադատությունը իր արտացոլումն է ստացել «Ակրոբատական ներբողներ» և «Նոր ակրոբատական ներբողներ» ժողովածուներում[1], որտեղ հեղինակը բացահայտում է Երկրորդ կայսրության՝ «Ֆրանսիական բանկի և գումարի» կայսրության չարչիական ոգին[3]։

Կոմունայի մարտիկների քնարական դիմանկարներում արտահայտված քաղաքական մոտիվները հնչում են «Պրուսական հովվերգություններ» և «Փարիզյան զարդաքանդակներ» ժողովածուներում:

Ստեղծագործություններ խմբագրել

Բանաստեղծություններ և բանաստեղծական ժողովածուներ ժամանակագրական կարգով խմբագրել

Պիեսներ թատրոնի համար՝ ժամանակագրական կարգով խմբագրել

  • ֆր.՝ Gringoire, 1866[3],
  • ֆր.՝ Socrate et sa femme, «Սոկրատի կինը», 1885։

Հոդվածներ և ակնարկներ՝ ժամանակագրական կարգով խմբագրել

Ֆրանսերեն հրատարակություններ խմբագրել

  • Comédies, P., 1892.
  • Poesies completes, v. I—3, P., 1878—79; Critiques, Р., 1917.
  • Critique, P., 1917.

Գրականություն խմբագրել

Ռուսերեն խմբագրել

  • Կաղապար:ՎՏ-ԷՍԲԵ
  • Գ․ Վ․ Պլեխանով, Գրականություն և էսթետիկա, տ. 1, Մ., 1958, ս. 140, 143.
  • Ա․ Ֆրանս, Կյանք և գրականություն, դեր. ֆրանս., Մ.— Լ., 1921.
  • Ա․ Ֆրանս, Թեոդոր դե Բանվիլ, Պոլի. ժող. աշխ., տ. 20, Մ.—Լ., 1931.

Այլ լեզուներով խմբագրել

  • Sainte-Beuve Ch., Causeries du Lundi, P., 1851—1857, t. XIV.
  • Barbey d’Aurevilly J., Les oeuvres et les hommes, P., 1861—1895.
  • Lemaître J., Les contemporains, Études et portraits littéraires, P., 1885—1896.
  • Tellier J., Les écrivains d’aujourd’hui. Nos poètes, P., 1888.
  • Grein H., Studien über den Reim bei Th. de B., ein Beitrag zur Geschichte der französischen Verstechnik, Kiel, 1903.
  • Charpentier L., Th. de B., L’homme et son oeuvre, P., 1925.

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Банвиль Теодор де // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կաղապար:Из
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Կաղապար:Из ЛЭ
  4. Банвиль // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.