https://en.wikipedia.org/wiki/File:GISWatch_2011_PDF.pdf
Այս պատկերը կոլեկտիվ ջանքերը և ինտելեկտը պատկերող լավ վիզուալ է, որոնք մարդիկ ունեն ինտերնետային խնդիրների վերաբերյալ ճիշտ լուծումների մշակման համար։

Քաղաքացիական ինտելեկտ, ինտելեկտ, որն ուղղված է հանրային կամ քաղաքացիական խնդիրների լուծմանը։ Եզրույթը կիրառելի է ինչպես անհատների, այնպես էլ առավել հաճախ կոլեկտիվ մարմինների պարագայում, ինչպիսիք են կազմակերպությունները, հաստատությունները կամ հասարակությունները[1]։ Քաղաքացիական ինտելեկտը քաղաքականության մեջ կարող է օգտագործվել մարդկանց խմբերի կողմից, որոնք փորձում են հասնել ընդհանուր նպատակի[2]։ Պատմության մեջ սոցիալական շարժումները և քաղաքական ակտիվությունը կարող են մասամբ կապված լինել կոլեկտիվ բանականության և քաղաքացիական ինտելեկտի հետ։ Կրթությունն իր բազմաթիվ ձևերով որոշ երկրներին օգնել է բարձրացնել քաղաքական իրազեկությունն ու ներգրավվածությունը՝ ընդլայնելով համագծակցային որոշ խմբերի քաղաքացիական ինտելեկտը[3]։ Քաղաքական շատ կառույցներ և համայնքներ ավելի ու ավելի շատ են սկսում օգտագործել արհեստական բանականությունը, սոցիալական մեդիան և հասարակության ժամանակակից նորարարությունները՝ քաղաքականության, տնտեսության և ընդհանրապես հասարակության խնդիրները լուծելու համար։

Հայեցակարգ

խմբագրել

«Սոցիալական կապիտալ» եզրույթի նման «քաղաքացիական ինտելեկտ» եզրույթը 20-րդ դարից ի վեր որոշ տեսաբանների կողմից օգտագործվել է միմյանցից անկախ։ Չնայած տարբեր հեղինակների միջև գրեթե կամ ուղիղ կապը բացակայում էր, եզրույթի հետ կապված տարբեր իմաստներ, ընդհանուր առմամբ, փոխլրացնում են միմյանց։

Եզրույթն առաջին անգամ կիրառվել է 1902 թվականին Մանկավարժական քոլեջի դպրոցների կառավարիչ Սեմուել Թ․ Դաթոնի կողմից[4]՝ Հորաս Մանի դպրոցի բացման կապակցությամբ, երբ նա նշեց, որ «քաղաքացիական ինտելեկտի աճն այս երկրում կրթության իրական նպատակն է»։ 1985 թվականին էլ Քեթերինգ հիմնադրամի նախագահ Դևիդ Մեթյուզը գրեց մի հոդված, որը կոչվում էր «Քաղաքացիական ինտելեկտ»։ Հոդվածում նա քննարկում էր Միացյալ Նահանգներում քաղաքացիական ներգրավվածության նվազումը։

Դուգլաս Շուլերն իր «Զարգացնելով հասարակության քաղաքացիական ինտելեկտը. նոր «համաշխարհային ուղեղի» մոդելները» աշխատության մեջ ևս անդրադառնում է քաղաքացիական ինտելեկտի խնդրին[5]։ Ըստ Շուլերի՝ քաղաքացիական ինտելեկտը կիրառելի է մարդկային խմբերի վրա, քանի որ հենց այդ մակարդակում է ձևավորվում հասարակական կարծիքը և կայացվում են որոշումներ կամ, համենայն դեպս, դրանց վրա ազդում են։ Այն վերաբերում է ֆորմալ կամ ոչ ֆորմալ այն խմբերին, որոնք գործում են քաղաքացիական նպատակների ուղղությամբ, ինչպիսիք են շրջակա միջավայրի բարելավումը կամ մարդկանց շրջանում բռնության բացառումը։ Այս տարբերակը կապված է շատ այլ հայեցակարգերի հետ, որոնց մեծ ուշադրություն է դարձվում, ներառյալ կոլեկտիվ բանականությունը, քաղաքացիական ներգրավվածությունը, մասնակցային ժողովրդավարությունը, արտակարգ իրավիճակը, նոր սոցիալական շարժումները, խնդիրների համագործակցային լուծումը, և Web 2.0-ն։

Երբ Շուլերը մշակեց «Ազատագրող ձայներ»-ը, որը հաղորդակցային հեղափոխության համար կաղապարների լեզու է, նա քաղաքացիական հեղափոխությունը հռչակեց 136 կաղապարներից առաջինը[6][7]։

Քաղաքացիական ինտելեկտ երևույթը նման է Ջոն Դյուի «կոոպերատիվ ինտելեկտ» կամ «ժողովրդավարական հավատ» հասկացություններին[1], որը պնդում է, որ յուրաքանչյուր մարդ ինչ-որ ձևով կարող է նպաստել, և յուրաքանչյուր ներդրման արժեք կարող է գնահատվել միայն այն ձևով, որով այն ներառվել է բոլոր մասնակիցների ներդրումներից կազմված ամփոփիչ տեղեկագրում[8]։ Քաղաքացիական ինտելեկտ երևույթը քննարկվում է ամերիկացի հայտնի կենսաբան Ջարեդ Դայմոնդի «Կոլապս. ինչու են որոշ հասարակություններ ընտրում ձախողել կամ հաջողել» աշխատության մեջ, որը լույս է տեսել 2004 թվականին[9]։ Թոմաս Հոմեր Դիքսոնն էլ իր «Հնարամտության բացը. ինչպես մենք կարող ենք լուծել ապագայի խնդիրները» աշխատության մեջ նշում է[10], որ քաղաքացիական ինտելեկտը անհրաժեշտ կլինի մարդկությանը, եթե այն ցանկանում է կանխել կլիմայի փոփոխության և պոտենցիալ այլ աղետալի իրադարձությունների հետ կապված խնդիրները։ Այս իմաստով, քաղաքացիական ինտելեկտը ոչ այնքան ուսումնասիրության ենթակա երևույթ է, որքան դինամիկ գործընթաց կամ գործիք, որը մշակվում և կիրառվում է անհատների կամ խմբերի կողմից[1]։ Ըստ այս տրամաբանության՝ քաղաքացիական ինտելեկտը կարող է ազդել հասարակության կառուցման վրա և ինչպես խմբերը կամ անհատները կարող են այն օգագործել որպես հավաքական մտածողության կամ գործողությունների գործիք։ Երբեմն քաղաքացիական ինտելեկտը ներառում է մարդկանց մեծ խմբեր, բայց այլ դեպքերում դրանց մասնակցում է միայն մի քանի անհատ։ Քաղաքացիական ինտելեկտը կարող է ավելի տեսանելի լինել փոքր խմբերում համեմատած ավելի մեծ խմբերի հետ՝ ավելի սերտ փոխազդեցության և խմբային դինամիկայի պատճառով[2]։

Ռոբերտ Փաթնամը, ով հիմք դրեց «սոցիալական կապիտալ» հասկացության լայն տարածմանը, գրել է, որ սոցիալական նորարարությունները հաճախ ի հայտ են գալիս սոցիալական կարիքներին ի պատասխան[11]։ Սա արձագանքում է տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ Ջորջ Բասալայի եզրակացություններին[12], որոնք միաժամանակ խթանում և արձագանքում են սոցիալական նորարարություններին։ «Քաղաքացիական ինտելեկտ» հայեցակարգը, որը սոցիալական նորարարության օրինակ է, գիտակցված կարիքին պատասխանն է։ Ընկալումը, որը նա կստանա կամ չի ստանա, համաչափ կլինի ուրիշների կողմի ընկալվող կարիքին։ Այսպիսով, սոցիալական կարիքները ծառայում են որպես սոցիալական նորարարության և հավաքական քաղաքացիական ինտելեկտի պատճառներ[12]։

Մի քանի պատճառներից ելնելով՝ քաղաքացիական ինտելեկտը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքացիական հասարակության և հանրության վրա։ Առնվազն, հասարակության ներդրումը անհրաժեշտ է բիզնեսի կամ կառավարության կողմից կայացված կարևոր որոշումների վավերացման համար։ Այնուամենայնիվ, դրանից բացի, քաղաքացիական հասարակությունը հասարակական մի շարք կարևոր շարժումների նախաձեռնող և ղեկավարող հավաքական ուժ է։ Քաղաքացիական ինտելեկտի բնույթի վերաբերյալ ցանկացած ուսումնասիրություն ևս հիմված է համագործակցության և մասնակցության վրա։ Քաղաքացիական ինտելեկտն իր էությամբ միջառարկայական է և բաց։ Կոգնիտիվ հոգեբաններն այս հարցերից մի քանիսը դիտարկում են «բաշխված ճանաչողության» ուսումնասիրության մեջ։ Սոցիոլոգները դրա ասպեկտներն ուսումնասիրում են խմբային դինամիկայի, ժողովրդավարության տեսության, սոցիալական համակարգերի և շատ այլ ոլորտների վերաբերյալ իրենց աշխատություններում։ Այս հայեցակարգը կարևոր է նաև բիզնես գրականության մեջ (կազմակերպչական ուսուցում) և իմացաբանական համայքների (հատկապես, գիտահետազոտական համայնքների) վերաբերյալ ուսումնասիրության մեջ։

Քաղաքացիական ինտելեկտ և քաղաքականություն

խմբագրել

Քաղաքական առումով քաղաքացիական ինտելեկտը մարդկանց միավորում է քաղաքական խնդիրների լուծման համար հավաքական մտքեր և գաղափարներ կազմելու համար։ Պատմականորեն, քաղաքացիական ինտելեկտը միավորում է մարդկանց հավաքական մտքեր և գաղափարներ ձևավորելու համար՝ քաղաքական խնդրներ լուծելու նպատակով։ Ջեյն Ադամսն այն ակտվիստներից մեկն էր, որը Չիկագոյում հանդես էր գալիս բարեփոխումների առաջարկներով՝ ներգաղթյալներին բնակարաններում տեղավորելու, հրատապ խնդիրների վերաբերյալ դասախոսություններ անցկացնելու, հանրային առաջին խաղահրապարակ կառուցելու, և շրջակա համայնքներում մշակութային և քաղաքական տարրերի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու առումով[2]։ Սա ընդամենը օրինակ է այն մասին, թե ինչպես քաղաքացիական ինտելեկտը կարող է ազդել հասարակության վրա։ Ամերիկայում մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և տնտեսական հավասարության հետ կապված պատմական շարժումները նախաձեռնել են հասարակ քաղաքացիները, այլ ոչ թե կառավարությունները կամ մասնավոր ոլորտը[2]։ Այս ոլորտում փոփոխություններ կատարելու համար տարբեր հետագիծ ունեցող մարդիկ միավորվում են՝ լուծելու ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ խնդիրները։ Քաղաքացիական ինտելեկտի դրսևորման մեկ այլ օրինակ է այն, թե ինչպես 2015 թվականին աշխարհի երկրների կառավարությունները հավաքվեցին Փարիզում՝ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու և գլոբալ տաքացման որոշ հետևանքները մեղմելու ծրագիր մշակելու համար[2]։

 
Լուսանկարում պատկերված մարդիկ բանավիճում են կանանց ընտրական իրավունքի շուրջ, Ազատ առևտրի սրահ, Մանչեսթեր։

Քաղաքական տեսանկյունից քաղաքացիական ինտելեկտի ատլաս գոյություն չունի, այնուամենայնիվ, ողջ աշխարհում դրա օրինակների պակաս չկա։ Թեև, համապարփակ «ատլասի» ստեղծումը պարտադիր չէ, որ նպատակ լինի, մարդիկ ներկայումս մշակում են առցանց ռեսուրսներ՝ այդ ջանքերի գոնե մի փոքր տոկոսը արձանագրելու համար։ 2000-ական թվականներին անդրազգային իրավապաշտպան ցանցերի աճը, Իրաք ներխուժման դեմ ողջ աշխարհում համակարգված բողոքի ցույցերը և Համաշխարհային սոցիալական ֆորումները, որոնք ողջ աշխարհում հազարավոր ակտիվիստների «ազատ տարածք» են տրամադրել[13][14][15], բերեցին այն եզրահանգման, որ քաղաքացիական ինտելեկտը զարգանում է։ Չնայած առավել փոքր մասշտաբներին, այնպիսի ջանքեր, ինչպիսիք են Պեկինի «կանաչ քարտեզ» ստեղծելու ուղղությամբ «Բնության ընկերներ» խմբի աշխատանքը, նույնպես ուշադրության արժանի են։

Քաղաքացիների քաղաքական ներգրավվածությունը երբեմն բխում է քաղաքական կրթության գործընթացին տեղական համայնքների ներգրավման անհրաժեշտության կոլեկտիվ ընկալումից[2]։ Քաղաքական ներգրավվածության ավանդական օրինակներից են քվեարկությունը, հարևանների և ընկերների հետ քաղաքական հիմնախնդիրների քննարկումը, քաղաքական արշավներին ներգրավվելը, հանրահավաքներին մասնակցելը, քաղաքական գործողությունների խմբերի ձևավորումը և այլն։ Այսօր, սոցիոլոգներն ու տնտեսագետները, ինչպես օրինակ Ջեյսոն Քորբուրնը և Էլինոր Օսթրոմը, շարունակում են վերլուծել, թե ինչպես են մարդիկ միավորվում հավաքական նպատակներին հասնելու համար, ինչպիսիք են բնական ռեսուրների փոխանակումը, հիվանդությունների դեմ պայքարը, քաղաքականության գործողությունների ծրագրերի մշակումը և շրջակա միջավայրի պահպանումը[16]։

Հետազոտություններից մեկում հեղինակը ենթադրում է, որ ուսումնական հաստատությունների համար, ինչպիսիք են համալսարանները կամ նույնիսկ ավագ դպրոցները, օգտակար կլինի ուսանողներին բացատրել քաղաքականության մեջ քաղաքացիական ինտելեկտի կարևորությունը՝ ընդգծելով, որ հավաքական քաղաքացիական ինտելեկտի միջոցով սոցիալական խնդիրներ լուծելիս ավելի լավ որոշումներ կարող են կայացվել[17]։ Հարի Ք․ Բոյթն իր հոդվածներից մեկում պնդում է, որ դպրոցներն աշակերտների համար ծառայում են որպես «ազատ տարածք»՝ համայնքային կյանքին ներգրավվելու համար, ինչպես նկարագրված է վերևում[17]։ Նրա խոսքով՝ դպրոցները մարդկանց հնարավորություն են տալիս գործել իրենց համայնքներում՝ դրանով իսկ ավելի մեծ թվով մարդկանց խթանելով հարաբերվել քաղաքականության հետ, ինչի արդյունքում ձևավորվում են նրանց քաղաքական հայացքները։ Նա պնդում է, որ հենց այս շղթայական ռեակցիան է հանգեցնում քաղաքացիական ինտելեկտի ձևավորմանը և տեղական համայքներում կոնկրետ խնդիրների լուծման հավաքական ջանքերին[18]։ Ուսումնասիրություններից մեկը ցույց է տալիս, որ քաղաքացիները, որոնք ավելի իրազեկ են և ավելի ուշադիր են իրենց շրջապատող աշխարհում տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, քաղաքականապես ավելի ակտիվ են ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակներում[18]։ Հետազոտություններից մեկը, որն ամփոփել է քաղաքական իրազեկման վերաբերյալ 70 հոդվածների արդյունքները, պարզել է, որ քաղաքական իրազեկվածությունը կարևոր է քաղաքացիների մասնակցությունը խթանելու և տեսակետը բարձրաձայնելու համար[19]: Վերջին տարիներին և ժամանակակից աշխարհում տեղաշարժ է նկատվում այն բանում, թե ինչպես են քաղաքացիները մնում իրազեկ և քաղաքական կյանքի նկատմամբ դառնում ուշադիր։ Չնայած մարդկանց մեծ մասը և հատկապես տարեցները դեռևս օգտագործում են քաղաքական ներգրավվածության ավանդական մեթոդները, քաղաքական ներգրավվածության և քաղաքացիական ինտելեկտի տեսանկյունից նկատվում է սոցիալական մեդիայի և ինտերնետի նկատմամբ ուշադրության կենտրոնացման միտում:[20]։

Տնտեսություն և քաղաքացիական ներգավվածություն

խմբագրել

Քաղաքացիական ինտելեկտը ամբողջ աշխարհում ներառված է տնտեսական քաղաքականության մշակման և որոշումների կայացաման գործընթացներում։ Հոդվածներից մեկի համաձայն՝ ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Օլիմպիա քաղաքի բնակիչները համագործակցել են տեղական ինքնակառավարման մարմինների և փորձագետների հետ՝ տարածաշրջանում մատչելի բնակարանների վերանորոգման համար[21]։ Այս համագործակցության մեջ օգտագործվել է քաղաքացիական ինտելեկտի գործիքը։ Բացի այդ, հոդվածը պնդում է, որ շահույթ չհետապնդող կազմակերպությունները կարող են նպաստել տնտեսական հարցերի քննարկմանը տեղի բնակիչների մասնակցությանը։ Այդպիսի հարցերի թվում են պետական բնակարանների հետ կապված հարցերը, աշխատավարձի դրույքաչափերը և այլն[21]։ Ըստ Մեծ Բրիտանիայի Արվեստների թագավորական ընկերակցության քաղաքացիների տնտեսական խորհրդի զեկույցի՝ Եվրոպայում ժողովրդավարական մասնակցությունն ու քննարկումները դրական ազդեցություն են ունենում հասարակության տնտեսական խնդիրների վրա, ինչպիսիք են աղքատությունը, բնակարանային խնդիրները, աշխատավարձի տարբերությունը, առողջապահությունը, կրթությունը, սննդի հասանելիությունը և այլն։ Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում քաղաքացիների իրավունքների և հնարավորությունների ընդլայնմանը, հստակությանը և հաղորդակցությանը, ինչպես նաև տնտեսական զարգացման լեգիտիմության ամրապնդմանը[22]։ Տնտեսական խորհուրդը աշխատում է ավելի մեծ թվով քրաուդսորսինգային տնտեսական գաղափարների ներդրման և կրթաթոշակառուների որակավորման մակարդակի բարձրացման ուղղությամբ, որոնք քաղաքական գործիչներին խորհուրդներ կտան տնտեսության մեջ քաղաքացիների ներգրավման վերաբերյալ։ Զեկույցը պնդում է, որ քաղաքացիների ներգրավվածության աճը կառավարություններին ավելի լեգիտիմ է դարձնում հանրային վստահության աճի, բաժնետերերի ներգրավվածության և կառավարության քաղաքական հանձնառության միջոցով[22]։ Զեկույցն առավել մանրամասն ուսումնասիրում է այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են քաղաքացիական երդվյալ ատենակալների դատարանների և քաղաքացիների աջակցության խմբերի ստեղծումը, ինչպես նաև քաղաքականության մշակման գործընթացում լիազորությունների փոխանցման գործընթացը։ Մեծ Բրիտանիայի Արվեստների թագավորական ընկերակցության քաղաքացիների տնտեսական խորհուրդը հավաքական քաղաքացիական ինտելեկտը դիտարկում է որպես գործիք՝ հասարակության տնտեսական խնդիրների լուծման համար[22]։

Ամբողջ աշխարհում քաղաքացիական մասնակցությունը և քաղաքացիական ինտելեկտը փոխազդում են բիզնեսի և կառավարությունների կարիքների հետ։ Ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ տեղական տնտեսության կենտրոնացման աճը փոխկապակցված է քաղաքացիական ներգրավվածության մակարդակի նվազման հետ, քանի որ քաղաքացիների ձայները քողարկվում են կորպորացիաների կարիքներով[23]։ Այս իրավիճակում կառավարությունները գերագնահատում են խոշոր կորպորացիաների կարիքները՝ համեմատած առանձին քաղաքացիների խմբերի կարքիների հետ։ Այս ուսումնասիրությունը նշում է, որ կորպորացիաները կարող են բացասաբար ազդել քաղաքացիական ինտելեկտի վրա, եթե քաղաքացիներին բավարար ազատություն չտրվի տնտեսական հարցերի վերաբերյալ իրենց կարծիքը արտահայտելու համար։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ն բախվել է քաղաքացիական հասարակության տարանջատմանը՝ կորպորացիաների կողմից կարծիքների մենաշնորհի պատճառով[23]։ Մյուս կողմից, եթե կառավարությունը հավասարապես աջակցում է տեղական կապիտալիզմին և քաղաքացիական ներգրավվածությանը, այն կարող է հանգեցնել բարենպաստ սոցիալ-տնտեսական արդյունքների, ինչպիսիք են եկամուտների հավասարության բարձրացումը, աղքատության և գործազկրկության կրճատումը[24]։ Հոդվածում նշվում է, որ գլոբալ զարգացման ժամանակահատվածում քաղաքացիական ինտելեկտի և նորարարության տեղական ուժերը, ամենայն հավանականությամբ օգուտ կբերեն քաղաքացիների կյանքին և սոցիալ-տնտեսական կարգավիճակի առումով կտարբերեն մի տարածաշրջանը մյուսից[24]։ Մեկ այլ ուսումնասիրություն էլ անդրադարձել է քաղաքացիական առողջության հայեցակարգին՝ որպես տեղական կամ ազգային տնտեսության բարեկեցության հիմնական բաղադրիչ։ Հոդվածի համաձայն՝ քաղաքացիական ներգրավվածությունը կարող է մեծացնել քաղաքացիների աշխատանքի տեղավորման մասնագիտական հմտությունները, ամրապնդել համայքների նկատմամբ վստահության զգացումը և ապահովել համայնքում հենց քաղաքացիների կողմից ավելի մեծ ներդրումներ[25]։

Արհեստական ինտելեկտ

խմբագրել
 
Այս պատկերը ցույց է տալիս արհեստական բանականության տարբեր կատեգորիաներն ու հիմնական խնդիրները։

Ժամանակակից աշխարհում քաղաքացիական ինտելեկտի վերջին վառ օրինակը արհեստական բանականության ստեղծումն ու կատարելագործումն է։ Հոդվածներից մեկի համաձայն՝ արհեստական բանականությունը թույլ է տալիս մարդկանց առաջարկել լուծումներ, միմյանց հետ շփվել առավել արդյունավետ կերպով, պլանավորման համար ստանալ տվյալներ և ողջ աշխարհում լուծել սոցիալական խնդիրները[26]։ 2018 թվականին, «Արհեստական բանականությունն ի շահ աշխարհի» երկրորդ ամենամյա գագաթնաժողովի ժամանակ, ոլորտի առաջատար ձեռնարկությունների ղեկավարները, քաղաքական գործիչները, հետազոտողները և արհեստական բանականության էնտուզիաստները հավաքվեցին՝ կազմելու ծրագրեր և գաղափարներ այն մասին, թե ինչպես օգտագործել արհեստական բանականությունը ժամանակակից հասարակության հիմնախնդիրները լուծելու համար, ներառյալ տարբեր երկրներում առկա քաղաքական խնդիրները[26]։ Գագաթնաժողովի ընթացքում առաջ քաշվեցին գաղափարներ այն մասին, թե ինչպես արհեստական բանականությունը կարող է օգտակար լինել անվտանգության, առողջապահության և քաղաքային կառավարման համար։ Հոդվածում նշվում է, որ հասարակության մեջ արհեստական բանականությունն արդյունավետ օգտագործելու համար՝ հետազոտողները, քաղաքական գործիչները, համայնքի անդամները և տեխնոլոգիական ընկերությունները պետք է միասին աշխատեն՝ արհեստական բանականության բարելավման համար։ Այս տրամաբանությունից ելնելով՝ արհեստական բանականությանը գործարկելու համար պահանջվում է համակարգված քաղաքացիական ինտելեկտ։

Արհեստական բանականությունն ունի որոշ թերություններ։ Զեկույցներից մեկի համաձայն՝ պետական մարմինները արհեստական բանականությունը գնալով ավելի ու ավելի շատ են օգտագործում՝ ավտորիտար վարչակարգերի և սահմանափակող կարգավորումների միջոցով քաղաքացիների քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար[27]։ Հզոր պետություններն օգտագործում են տեխնոլոգիաները և ավտոմատացված համակարգերը, որպեսզի անտեսեն քաղաքացիական ինտելեկտը։ Կա նաև քաղաքացիական ինտելեկտի և աշխատատեղերի կորստի վախը, եթե ամբողջ աշխարհում արհեստական բանականությունը փոխարինի տնտեսության բազմաթիվ ճյուղերին և քաղաքական լանդշաֆտներին[28]։ Արհեստական բանականությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից և ունի ինքնավերարտարդելու կործանարար վարքագիծ, որը կարող է վնաս հասցնել հասարակությանը[28]։

Այդուհանդերձ, մեկ այլ հոդվածի համաձայն, եթե միջազգային հանրությունը գործի միասին միջազգային չափանիշների ձևավորման, արհեստական բանականության կարգավորման քաղաքականությունների կատարելագործման և մարդկանց արհեստական բանականության մասին կրթելու ուղղությամբ, ապա ավելի հեշտ կլինի հասնել քաղաքական և քաղաքացիական ազատություններին[29]։

Սոցիալական մեդիա

խմբագրել

Ժամանակակից տեխնոլոգիաների, սոցիալական մեդիայի և ինտերնետի շուրջ վերջին փոփոխություններն ազդում են այն բանի վրա, թե ինչպես է քաղաքացիական ինտելեկտն աշխարհում փոխազդում քաղաքականության հետ[30]։ Նոր տեխնոլոգիաներն ընդլայնում են տվյալների և տեղեկատվության հասանելիությունը ավելի շատ մարդկանց և քաղաքացիներն համացանցի միջոցով կարող են ավելի շատ շփվել միմյանց կամ պետական մարմինների հետ[31]։ Քաղաքացիական ինտելեկտը կարող է դրսևորվել մարդկային տարբեր խմբերի շրջանում ներկայության ընդլայնման, ինչպես նաև քաղաքացիական ինտելեկտի ձևավորման արագության բարձրացման տեսքով[30]։

Համացանցը և սոցիալական մեդիան կարևոր դեր են խաղում քաղաքացիական ինտելեկտի զարգացման գործում։ Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը (ներկայումս` X) և Reddit-ը, դարձել են քաղաքական բացահայտումների համար հեղինակավոր կայքեր և շատ մարդիկ, հատկապես՝ երիտասարդները, նախըտրում են առցանց տարբերակով զբաղվել քաղաքականությամբ[20]։ Սոցիալական մեդիան դրական ազդեցություն է ունենում քաղաքացիական ներգրավվածության վրա։ Հոդվածներից մեկի համաձայն՝ սոցիալական մեդիան աննախադեպ կերպով միավորել է մարդկանց։ Այժմ մարդկանց համար ավելի հեշտ է դարձել նախաձեռնել ժողովրդավարական շարժումներ, շփվել միմյանց և քաղաքական գործիչների հետ, արտահայտել իրենց կարծիքը և վիրտուալ գործողություններ ձեռնարկել[3]։ Սոցիալական մեդիան մուտք է գործել մարդկանց կյանք և, շատ մարդիկ նորություններն ու քաղաքական այլ գաղափարներն ստանում են առցանց աղբյուրներից[3]։

Ուսումնասիրություններից մեկում նշվում է, որ սոցիալական մեդիան մեծացնում է քաղաքական մասնակցությունը ժողովրդավարության առավել ուղիղ ձևերի և քաղաքական, սոցիալական կամ տնտեսական խնդիրների լուծման ներքևից վերև մոտեցման միջոցով։ Գաղափարն այն է, որ սոցիալական մեդիան թույլ կտան մարդկանց կուղղորդի նոր ձևերով մասնակցել քաղաքական կյանքին, որոնք տարբերվում են ավանդական գործողություններից՝ քվեարկությունից, հանրահավաքներին մասնակցելուց և իրական կյանքում թեկնածուներին աջակցելուց[30]։ Հետազոտության մեջ նշվում է, որ դա հանգեցնում է քաղաքացիական ինտելեկտի դրսևորման և քաղաքական կյանքին մասնակցության նոր ձևերի ի հայտ գալուն[30]։ Այսպիսով, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ սոցիալական մեդիան նախատեսված է քաղաքացիական ինտելեկտը կենտրոնացնել մեկ վայրում՝ ինտերնետում[31]։ Մեկ այլ հոդվածում էլ անդրադարձ է կատարվում իտալական դեպքին, որտեղ նշվում է, որ քաղաքացիական համագործակցությունը կարևոր դեր է խաղում ինչպես լոկալ, այնպես էլ պետական մակարդակում իշխանության մարմինների առողջ գործունեության ապահովման գործում։ Հոդվածում նշվում է, որ, կարծես թե, քաղաքական գործողությունները և ջանքերը առավել անհատական են դառնում, երբ մարդիկ ընտրում են քաղաքական կյանքին մասնակցելու նոր ուղիներ։ Այսպիսով, քաղաքական կյանքում ներգրավվելու համար մի խմբի գործողությունները համար կարող են լիովին տարբերվել մյուս խմբի գործողություններից։

Այնուամենայնիվ, սոցիալական մեդիան քաղաքականության կամ տնտեսության մեջ նաև որոշակի բացասական ազդեցություն ունի քաղաքացիական ինտելեկտի վրա։ Հետազոտություններից մեկում նշվում է, որ թեև սոցիալական մեդիան կարող է ընդլայնել քաղաքականության և տնտեսության մեջ քաղաքացիների անմիջական մասնակցությունը, այն կարող է նաև ավելի շատ հնարավորություններ ստեղծել ապատեղեկատվության ստեղծման համար[32]։ Ավելի հստակ, թրոլինգը, կեղծ քաղաքական տեղեկատվության տարածումը, անձնական տվյալների գողությունը և քարոզչություն տարածման նպատակով բոտերի օգտագործումը ինտերնետի և սոցիալական մեդիայի բացասական հետևանքների օրինակներ են[3]։ Հոդվածի հեղինակի խոսքով՝ այս բացասական արդյունքները բացասաբար են ազդում քաղաքացիական ինտելեկտի վրա, քանի որ քաղաքական համատեքստում մարդկանց համար դժվար է կեղծ տեղեկատվությունը տարբերել ճշմարտությունից։ Այսպիսով, քաղաքացիական ինտելեկտը կամ կապակողմոնորոշի, կամ էլ ընդհանրապես կանհետանա, եթե խումբն օգագործում է կեղծ աղբյուրներ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն[3]։ Մեկ այլ աշխատության մեջ էլ նշվում է, որ «ֆիլտրող փուչիկը» կամ վակուումմը ստեղծվում է խմբային մեկուսացման միջոցով՝ որպես խմբային բևեռացման արդյունք[32]։ Կեղծ տեղեկատվությունը և քաղաքական օրակարգերի վերաբերյալ կանխամտածված խաբեությունը կարևոր դեր են խաղում քաղաքացիների շրջանում ֆիլտրող փուչիկների ձևավորման գործընթացում[32]։ Մարդիկ հակված են հավատալ այն ամենին, ինչին ուզում են հավատալ, ուստի այն քաղաքացիները, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում միակողմանի քաղաքական նորություններին, կարող են ստեղծել իրենց սեփական վակուումը։ Հետազոտական ամսագրերից մեկն էլ պարզել է, որ Twitter-ը մեծացնում է օգտատերերի քաղաքական իրազեկվածությունը, մինչդեռ Facebook-ը նվազեցնում է այն[20]։ Ամսագիրը նշում է, որ սոցիալական մեդիայի տարբեր հարթակները կարող են տարբեր կերպ ազդել օգտատերերի քաղաքական իրազեկվածության և քաղաքացիական ինտելեկտի վրա։ Այսպիսով, սոցիալական մեդիան կարող է անորոշ քաղաքական ազդեցություն ունենալ քաղաքացիական ինտլեկտի վրա[20]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Schuler, Douglas (2007), "Civic Intelligence and the Public Sphere", in Tovey (ed.), Collective Intelligence: Creating a Prosperous World at Peace, Oakton, Virginia: Earth Intelligence Network, 978-0-9715661-6-3.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Schuler, Douglas. «How civic intelligence can teach what it means to be a citizen». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019-10-05-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Engagement (PACE), Philanthropy for Active Civic (2018-06-22). «Social Media: Driving or Diminishing Civic Engagement?». Medium (անգլերեն). Վերցված է 2019-10-05-ին.
  4. «History of Civic Intelligence - civicintelligence». wikis.evergreen.edu. Վերցված է 2019-10-29-ին.
  5. Schuler, Douglas (Summer 2001), «Cultivating Society's Civic Intelligence: Patterns for a New "World Brain» (PDF), Journal of Society, Information and Communication, vol. 4, no. 2
  6. Schuler, Douglas (2008). Liberating Voices: A Pattern Language for Communication Revolution. Cambridge, Massachusetts: MIT Press. ISBN 978-0-262-69366-0.
  7. Schuler, Douglas. «Civic Intelligence». Public Sphere Project. Վերցված է 26 October 2015-ին.
  8. Dewey, John (April 3, 1937), «The Democratic Form», School and Society.
  9. Diamond, Jared (2004), Collapse: Why Some Societies Choose to Fail or Succeed, New York: Viking.
  10. Homer-Dixon, T. (2000), Ingenuity Gap: How Can We Solve the Problems of the Future?, New York: Knopf.
  11. Putnam, Robert D. (2000), Bowling Alone: The Collapse and Revival of American Community, New York: Simon & Schuster.
  12. 12,0 12,1 Basalla, G. (1988), The Evolution of Technology, Cambridge, UK: Cambridge University Press.
  13. Keck, M.; Sikkink, K (1998), Activists Beyond Borders: Advocacy Networks in International Politics, Ithaca, NY: Cornell University Press.
  14. Moore, James F. (March 31, 2003), The Second Superpower Rears its Beautiful Head, Արխիվացված է օրիգինալից December 24, 2007-ին, Վերցված է 2007-12-14-ին.
  15. Sen, J.; Anand, Anita; Escobar, Arturo; Waterman, Peter, eds. (2004), World Social Forum: Challenging Empires, New Delhi, India: Viveka Foundation.
  16. Verhulst, Stefaan (2016-09-02). «How civic intelligence can teach what it means to be a citizen». The Living Library (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019-10-29-ին.
  17. 17,0 17,1 «SFX by Ex Libris Inc». ucelinks.cdlib.org. Վերցված է 2019-10-05-ին.(չաշխատող հղում)
  18. 18,0 18,1 Gortz, Carl. «The significance of political awareness: a literature review with meta-analysis» (PDF). ecpr.edu. Վերցված է 2019-10-05-ին.
  19. Gortz, Carl. «The significance of political awareness: a literature review with meta-analysis» (PDF). ecpr.edu. Վերցված է 2019-10-05-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 Boukes, Mark (2019-01-02). «Social network sites and acquiring current affairs knowledge: The impact of Twitter and Facebook usage on learning about the news». Journal of Information Technology & Politics. 16 (1): 36–51. doi:10.1080/19331681.2019.1572568. hdl:11245.1/6955216b-7c50-42d1-a2b5-70b7a5c0ec4b. ISSN 1933-1681.
  21. 21,0 21,1 Schuler, Douglas. «How civic intelligence can teach what it means to be a citizen». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019-10-29-ին.
  22. 22,0 22,1 22,2 RSA (2017-12-05). «Citizens, participation and the economy». Medium (անգլերեն). Վերցված է 2019-10-29-ին.
  23. 23,0 23,1 Blanchard, Troy; Matthews, Todd L. (1 June 2006). «The Configuration of Local Economic Power and Civic Participation in the Global Economy». Social Forces. 84 (4): 2241–2257. doi:10.1353/sof.2006.0080.
  24. 24,0 24,1 Tolbert, Charles M.; Lyson, Thomas A.; Irwin, Michael D. (1998). «Local Capitalism, Civic Engagement, and Socioeconomic Well-Being». Social Forces. 77 (2): 401–427. doi:10.2307/3005533. ISSN 0037-7732. JSTOR 3005533.
  25. Levine, Peter (2013). «Civic Health and the Economy: Making the Connection» (PDF). www.ca-ilg.org. Վերցված է 2019-10-29-ին.
  26. 26,0 26,1 Chen, Kenny (2018-06-06). «We're on the cusp of a civic data surge». Technical.ly (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-10-05-ին.
  27. Feldstein, Steven. «We Need to Get Smart About How Governments Use AI». Carnegie Endowment for International Peace (անգլերեն). Վերցված է 2019-11-07-ին.
  28. 28,0 28,1 «Benefits & Risks of Artificial Intelligence». Future of Life Institute (ամերիկյան անգլերեն). 14 November 2015. Վերցված է 2019-11-07-ին.
  29. Campbell, Zach. «How can AI amplify civic freedoms?». OpenGlobalRights (անգլերեն). Վերցված է 2019-10-05-ին.
  30. 30,0 30,1 30,2 30,3 Uldam, Julie; Vestergaard, Anne (2015), Uldam, Julie; Vestergaard, Anne (eds.), «Introduction: Social Media and Civic Engagement», Civic Engagement and Social Media: Political Participation Beyond Protest (անգլերեն), Palgrave Macmillan UK, էջեր 1–20, doi:10.1057/9781137434166_1, ISBN 9781137434166
  31. 31,0 31,1 Bartoletti, Roberta (July–September 2016). «Public Engagement, Local Policies, and Citizens' Participation: An Italian Case Study of Civic Collaboration». Social Media + Society. 2 (3): 205630511666218. doi:10.1177/2056305116662187. hdl:11576/2639036.
  32. 32,0 32,1 32,2 Hull, Gordon. «Why social media may not be so good for democracy». The Conversation (անգլերեն). Վերցված է 2019-10-05-ին.

Կատեգորիա:Տեղեկատվական հասարակություն Կատեգորիա:Կոլեկտիվ բանականություն Կատեգորիա:Ակտիվ քաղաքացիականություն