Մասնակից:Յանա Բեգլարյան/Ավազարկղ 8
2017 թվականին Իսլանդիայում 948 մահմեդական է եղել, որը կազմում է Իսլանդիայի ընդհանուր բնակչության մոտավորապես 0,3%-ը[1]։
Ժողովրդագրություն
խմբագրելԻսլանդիայի մահմեդականների ասոցիացիան 2017 թվականին ունեցել է 542 անդամ։
Մահմեդականների մեծ մասն ապրում է Ռեյկյավիկում կամ մայրաքաղաքի արվարձաններում, սակայն Դալվիկում քիչ թվով կոսովացի մահմեդական փախստականներ կան[2]։
Իսլանդիայի մահմեդականների ասոցիացիան
խմբագրելԻսլանդիայի մահմեդականների ասոցիացիան (իսլ.՝ Félag múlima á Íslandi) հիմնադրվել է 1997 թվականին և ղեկավարվում է պաղեստինցի ներգաղթյալ Սալման Թամիմիի կողմից[3]։ Սալմանը նաև Ռեյկյավիկի մզկիթի իմամն է[4]։
Մզկիթներ
խմբագրել2002 թվականից ասոցիացիան ունի իր սեփական ռեյկյավիկյան մզկիթը[2]: Մզկիթում անցկացվում են ցերեկային և գիշերային ծառայություններ, որոնց մասնակցում է մոտ 30 մարդ՝ բաղկացած տեղացի իսլանդացիներից և տարբեր մայրցամաքների մահմեդականներից: Մզկիթը գտնվում է Ռեյկյավիկի Արմուլի թաղամասում գտնվող գրասենյակային շենքի 3-րդ հարկում։
2000 թվականին Մուսուլմանների ասոցիացիան դիմել է Ռեյկյավիկում ևս մեկ մզկիթի կառուցման համար[2]։ Սակայն քաղաքը չհաստատեց այդ ծրագիրը՝ հավատալով, որ մզկիթները կմրցեն միմյանց հետ։ Երկարատև գործընթացից հետո 2013 թվականի հուլիսի 6-ին շինթույլտվությունը տրվել է։
2019 թվականի համար Ռեյկյավիկում երկրորդ մզկիթի կառուցման նախագիծը դեռ մշակման փուլում է[4]։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hagstofa Íslands». Hagstofa Íslands. Վերցված է 2019-06-15-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Iceland». U.S. Department of State. Վերցված է 2019-06-15-ին.
- ↑ AFS, Islam and Icelanders Արխիվացված է Ապրիլ 29, 2011 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ 4,0 4,1 «Reykjavik Mosque». islam.is. Վերցված է 2019-06-15-ին.