Անձնական կյանք

խմբագրել

Ամուսնացել է երեք անգամ, ունի վեց երեխա՝ իր օրինական կանանց ծնված և մեկ երեխա՝ ամուսնությունից դուրս: Ներկայումս նրա կինը Անա Պաուլա դոշ Սանտոշն է, որից Ժոսե Էդուարդու դուշ Սանտոշն ունի երեք երեխա: Անա Պաուլա դոշ Սանտոշը եղել է նախագահական ինքնաթիռի մատուցող։

Առաջին կինը եղել է խորհրդային քաղաքացի Տատյանա Սերգեևնա դուշ Սանտուշը (Կուկանովա), (ծնվել է Պենզայում, ամուսնացել է 1966 թվականին Բաքվում/ԽՍՀՄ-ում (որտեղ 5 տարի սովորել է Սանտուշը), ամուսնալուծվել է 1979 թվականին, ապրում է Լոնդոնում):

Դուստրը՝ (առաջին ամուսնությունից միակ երեխան) Իզաբել դուշ Սանտուշը (Isabel José dos Santos, ծնվել է 1973 թվականի ապրիլին Բաքվում, Ադրբեջանի ԽՍՀ-ում, ԽՍՀՄ-ում) Անգոլայի ամենահարուստ մարդն է[1] և Աֆրիկայի ամենահարուստ կանանցից մեկը։ 2013 թվականի սկզբին Իզաբել դուշ Սանտուշը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[2][1]։ Ֆորբսը նրա կարողությունը գնահատում է 3,5 միլիարդ դոլար: 2016 թվականին գլխավորել է Sonangol պետական նավթային ընկերությունը, այժմ տնօրինում է Անգոլայի Unitel խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 25 %, նրա մասնաբաժինը BIC բանկում կազմում է 42 %:Իզաբել դուշ Սանտուշը ակտիվներ ունի նաև Պորտուգալիայում՝ նրան է պատկանում Galp Energia նավթագազային ընկերության բաժնետոմսերի 6 %-ը, BPI բանկի բաժնետոմսերի գրեթե 19 %-ը և երկրի հեռուստաընկերություններից մեկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը[3]։

  Արտաքին պատկերներ
  Իզաբել դուշ Սանտուշի լուսանկարը


Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը տիրապետում է ռուսերենին։ Զբաղվում է ֆուտբոլով, հանդբոլով, բասկետբոլլով, նվագում է կիթառ և թմբուկ։ Շատ է կարդում, սիրում է թեթև դասական երաժշտություն։ Գերադասում է անգլիացի գրողներին։

  1. «Isabel dos Santos - Forbes». Արխիվացված է օրիգինալից 2013-04-17-ին. Վերցված է 2013-04-15-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. KLUB-K 24 FEVEREIRO 2013 Isabel dos Santos readquire cidadania russa
  3. В Анголе начались выборы нового президента после 38 лет правления душ Сантуша