Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ11
Նոյեմբերի 16-ին Եթովպիայի կառավարությունը հայտարարել է, որ եթովպական բանակը գրավել է Տիգրայի շրջանի հարավ-արեւելքում գտնվող Ալամատա քաղաքը[1]:
Նոյեմբերի 16-ին Եթովպիայի ռազմաօդային ուժերը հերթական ավիահարվածներն են հասցրել Տիգրայի մայրաքաղաք Մեկելե քաղաքի արվարձաններին[2]։
Նոյեմբերի 17-ին Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին հայտարարել է, որ Տիգրայի զորքերը հանձնելու իր վերջնագիրը ավարտվել է, ուստի Եթովպիայի բանակը վճռական հարձակման է անցնում տարածաշրջանում[3]։
Նոյեմբերի 17-ին Եթովպիայի կառավարական ուժերը գրավել են Շիր քաղաքը և Տիգրայի Չերչեր և Գագուֆտո-Մեխոնի շրջանները՝ ոչնչացնելով Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի բետոնե ամրությունները և շարունակելով հարձակումը Մեքելայի վրա[4]։
Նոյեմբերի 19-ին Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի առաջնորդ Դեբրեչիոն Գեբրեմիկաելը հայտարարել է, որ ներկայումս Տիգրայի և եթովպական ուժերի միջև պատերազմ է մղվում Աքսում քաղաքը վերահսկելու համար[5]։
Իր պաշտոնական էջում Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատը հայտարարել է, որ երկու շաբաթ տևած ռազմական գործողությունների արդյունքում Տիգրայի զորքերը գրավել են բազմաթիվ տանկեր, ծանր հրետանի և եթովպական բանակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ[6]։
Նոյեմբերի 20-ին Տիգրայի ուժերը 3 հրթիռ են արձակել Բահր Դար քաղաքի ուղղությամբ, 2 հրթիռ ընկել է տեղի օդանավակայանի մոտակայքում, իսկ երրորդ հրթիռը՝ եգիպտացորենի դաշտում[7]։
Նոյեմբերի 20-ին Եթովպիայի կառավարությունը հայտարարել է եթովպական դաշնային բանակի Տիգրայի շրջանի Ադուա և Աքսում քաղաքները գրավելու և Ադի-Գրատ քաղաքի վրա հարձակման մասին[8]։
Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի ներկայացուցիչները հայտնել են, որ Ադդի Գրատ քաղաքի համար կատաղի մարտերի արդյունքում 9 խաղաղ բնակիչ է զոհվել[9]։
Նոյեմբերի 21-ին Եթովպիայի զինված ուժերը հայտարարել են Ադի Գրատ քաղաքի լիակատար վերահսկողության և Մեքելայի վրա հարձակման մասին[10]։
Նոյեմբերի 22-ին Եթովպիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դաշնային զորքերը գրավել են Մեքելեից 97 կմ հեռավորության վրա գտնվող Իդագա-Համուս քաղաքը[11]։
Նոյեմբերի 22-ի երեկոյան Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդ Ալին Տիգրայի ուժերին 72 ժամ է տվել Մեքելե քաղաքը հանձնելու համար[12]։ Քաղաքը չհանձնելու դեպքում Աբի Ահմեդ Ալին գրոհ է խոստացել:
Եթովպիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները թռել են Մեքելեի վրայով և թռուցիկներ գցել, որոնք կոչ էին անում տեղի բնակիչներին մոտ ժամանակներս չլքել իրենց տները[13]։
Նոյեմբերի 23-ին լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Տիգրայի ուժերը մի քանի հրթիռ են արձակել Բահր Դար քաղաքի ուղղությամբ[14], սակայն այս տեղեկատվությունը չի հաստատվել կամ հերքվել Եթովպիայի կառավարության կողմից: Մի քանի ժամ անց Եթովպիայի կառավարական խումբը Տիգրայում պաշտոնապես հաստատել է, որ նոյեմբերի 23-ի առավոտյան Տիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի ուժերը հրթիռակոծել են Բահր Դարը, առանց զոհերի և ավերածությունների[15]։
Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի առաջնորդ Դեբրեչիոն Գեբրեմիկաելը մերժել է Մեքելեն հանձնվելու վերջնագիրը և հայտարարել, որ «իր ժողովուրդը պատրաստ է զոհվել՝ պաշտպանելով իր հայրենիքը[16]։
Նոյեմբերի 23-ին տեղի ունեցած բախումների ընթացքում Տիգրայի զորքերը խփել են Եթովպիայի ռազմաօդային ուժերի 1 ուղղաթիռ և ոչնչացրել կառավարական բանակի 2 տանկ[17]։
Նոյեմբերի 24-ին Եթովպիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Տիգրայի զորքերի հրթիռային նռնականետերը Մի-Մեդենում՝ Մեքելեի մոտակայքում[18]։
Եթովպիայի իշխանությունները հայտնել են, որ Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատը տեղակայել է իր լավագույն զորամասերը Մեքելայում և զինված հարձակում է նախապատրաստում Ասմարա և Ադիս Աբեբա քաղաքների վրա[19]։
Նոյեմբերի 26-ին Եթովպիայի կառավարական ուժերը գրոհ են սկսել Մեքելեի շրջակայքի վրա[20]։
Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի առաջնորդ Դեբրեչիոն Գեբրեմիկաելը ասել է, որ իր ուժերը պատրաստ են պայքարել մինչև մահ՝ Մեքելեն պաշտպանելու համար[21]։
Նոյեմբերի 27-ի երեկոյան Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի ուժերը առնվազն 4 հրթիռ են արձակել Էրիթրեայի Ասմարա քաղաքի ուղղությամբ, որոնք բոլորը ընկել են բնակելի թաղամասերի մոտակայքում[22]։
Նոյեմբերի 28-ին ՏԺԱՃ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Մեքելե քաղաքը ուժեղ ռմբակոծության է ենթարկվել դաշնային ուժերի կողմից[23]։
Նոյեմբերի 28-ին Եթովպիայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ Մեքելեն գտնվում է կառավարական բանակի լիակատար վերահսկողության տակ[24]։
Նոյեմբերի 28-ին Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին հայտարարել է Տիգրեյում ռազմական գործողությունների ավարտի և կառավարական ուժերի հաղթանակի մասին[25]։
ՏԺԱՃ-ի առաջնորդ Դեբրեչիոն Գեբրեմիկաելը ասել է, որ զինված պայքարը շարունակվելու է Եթովպիայի դաշնային ուժերի դեմ[26].
Նոյեմբերի 28-ի երեկոյան Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի ուժերը առնվազն 6 հրթիռ են արձակել Էրիթրեայի Ասմարա քաղաքի ուղղությամբ[27]։
Նոյեմբերի 29-ին ՏԺԱՃ-ի ուժերը խփել են Եթովպիայի ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռը[28]։ Ըստ Տիգրայի առաջնորդ Դեբրեսիոն Գեբրեմիցելի հայտարարության, կործանիչ օդաչուն գերեվարվել է Տիգրայի ուժերի կողմից:
Նոյեմբերի 29-ի երեկոյան Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի ուժերը հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը Աքսում քաղաքում[29]։
Դեկտեմբերի 1-ին Եթովպիայի դաշնային իշխանություններին հանձնվել է 47-ամյա Քերիա Իբրահիմը՝ Տիգրայի ժողովրդական ազատագրական ճակատի կենտրոնական կոմիտեի անդամ, ՏԺԱՃ կանանց կազմակերպության ղեկավար և դաշնային խորհրդարանի նախկին մամուլի քարտուղար[30]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Эфиопская армия заявляет о захвате стратегического города в неспокойном регионе
- ↑ Эфиопия бомбит тыграйскую столицу Мэкэле, сообщают источники
- ↑ Премьер-министр Эфиопии предупреждает силы Тиграя, что крайний срок истек
- ↑ Правительственные войска Эфиопии одержали ряд побед на западе и востоке Тыграя
- ↑ Лидер Тыграя заявил о контроле над Аксумом
- ↑ Заявление пресс-службы НФОТ от 19.11.2020
- ↑ Тыграйские силы обстреляли ракетами столицу эфиопского региона
- ↑ Эфиопское правительство заявило о взятии федеральными силами двух городов в Тыграе
- ↑ Тыграйские повстанцы заявили о 9 гражданских, погибших в результате эфиопской атаки
- ↑ Ethiopian government on Saturday announced the capture of cities from Tigray People's Liberation Front (TPLF) fighters in different directions across the restive Tigray regional state.
- ↑ Ethiopian government says its forces have taken town around 100 km from Tigray capital
- ↑ Премьер-министр Эфиопии выдвинул ультиматум Тыграю
- ↑ Ethiopian breaking news
- ↑ Ракеты, выпущенные в направлении Бахр-Дара
- ↑ Ethiopian forces circle Tigray capital at 50 km range - spokesman
- ↑ Tigray leader tells Ethiopian PM his people 'ready to die'
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «автоссылка2
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Ethiopia Breaking News
- ↑ Ethiopia Breaking News
- ↑ Ethiopian army launches final phase of Tigray operation
- ↑ Tigray leaders promise fight to death
- ↑ Эфиопские повстанцы обстреляли ракетами Эритрею
- ↑ Ethiopia bombardment Tigray
- ↑ Ethiopia conflict
- ↑ Ethiopian prime minister announces military operation in Tigray
- ↑ Tigray leader says about fighting with ethiopian government
- ↑ Rockets target in Eritrean capital
- ↑ Tigray forces shot down ethiopian military plane
- ↑ [1]
- ↑ Tigray executive surrenders