Մեկելե
Մեկելե[2] (տիգ.՝ መቐለ, ամհարերեն՝ መቀሌ), քաղաք Եթովպիայի հյուսիսում, Տիգրայ վարչական շրջանի կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
տիգ.՝ መቐለ ամհարերեն՝ መቀሌ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 24,44 կմ² | |
ԲԾՄ | 2084±1 մետր | |
Բնակչություն | ▲323 700 մարդ (հուլիսի 1, 2015)[1] | |
Ժամային գոտի | EAT? և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 34 | |
Պաշտոնական կայք | mekelleadministration.gov.et | |
| ||
ԱշխարհագրությունԽմբագրել
Երկրի մայրաքաղաք Ադիս Աբեբայից գտնվում է 650 կմ հյուսիս, ծովի մակարդակից 2084 մետր բարձրության վրա[3]։
ԲնակչությունԽմբագրել
Բնակչությունը 2007 թվականի տվյալներով կազմում է 215 914 մարդ (երկրի 6-րդ խոշորագույն քաղաքը)։ 1994 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում էր ընդամենը 96 938 մարդ։ Քաղաքում կան երկու հիմնական էթնոլինգվիստիկ խմբեր, որոնք են` տիգրաի (96,2 %) և ամհարա (2,26%)։ Գերակշռող լեզուն է տիգրինյա (մայրենի 95,55% բնակչության), 3,18%-ը խոսում է ամհարերեն և մնացած 1,27 %-ը` այլ լեզուներով։ 92,68% բնակչությունը ուղղափառ քրիստոնյաներն են, 6,03%-ը մուսուլմանները[4]։
1994 թվականի մարդահամարի տվյալներով գրագիտության մակարդակը կազմել է 51,75 տոկոս։ Քաղաքի բնակչության մոտ 88%-ն ներկայումս օգտվում է խմելու մաքուր ջրից[5]։
Տնտեսություն և տրանսպորտԽմբագրել
Մեկելեն երկրի հյուսիսում խոշոր արդյունաբերական կենտրոն է, կա մետալուրգիա, ցեմենտի արտադրություն։ Կա Alula Aba Nega օդանավակայանը, որը միացնում է Մեկելեին երկրի այլ խոշոր քաղաքների հետ։
Տեսարժան վայրերԽմբագրել
Տեսարժան վայրերի շարքում հարկ է նշել Յոհաննիսի IV պալատը՝ Մեկելեի հյուսիսային ծայրամասում և Վագրայի ժողովրդական ազատագրական ճակատին նվիրված հուշարձանը։ Կան նաև մի քանի եկեղեցիներ։ Գործում է համալսարան (անգլ.՝ Mekelle University):
ՍպորտԽմբագրել
Մեկելեում հիմնվում է «Trans Ethiopia» ֆուտբոլային թիմը։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://www.citypopulation.de/Ethiopia.html
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — 459 с.
- ↑ «Mek'ele, Ethiopia Page» (անգլերեն)։ Fallingrain Global Gazetteer։ Վերցված է 2013-08-31
- ↑ Census 2007 Tables: Tigray Region Archived 2010-11-14 at the Wayback Machine., Tables 2.1, 3.1, 3.2, 3.4.
- ↑ 1994 Population and Housing Census of Ethiopia: Results for Southern Nations, Nationalities and Peoples' Region, Vol. 1, part 1 Archived 2008-11-19 at the Wayback Machine., Tables 2.1, 2.12, 2.19, 3.5, 3.7, 6.3, 6.11, 6.13 (accessed 30 December 2008)
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |