Մասնակից:Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ Բ
Մեսրոպ Հայրապետյան/Ավազարկղ Բ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1995 |
Ծննդավայր | Տաշիր, Լոռու մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեա |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2013-ներկա |
Իննա Վաղինակի Խոջամիրյան (սեպտեմբերի 25, 1995, Տաշիր, Լոռի, Հայաստան), հայ դերասանուհի։
Կենսագրություն
խմբագրելԻննա Խոջամիրյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Նախ ուսում է ստացել Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցում, ապա Ստեփանավանի Հովհաննես Թումանյանի անվան ավագ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի Պետական Համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ։ 2012-2016 թվականների սովորել է հոգեբանության բաժնում, 2016 թվականից շարունակել ուսումը նույն բաժնում՝ ստանալով մագիստրոսի կոչում։
Ստեղծագործական գործունեությունը
խմբագրելՈրպես հոգեբան աշխատել է շատ կարճ ժամանակ։ Դերասանական գործունեությունը սկսել է 2013 թվականին։ Դերասանուհին նկարահանվել է հետևյալ հեռուստասերիալներում՝ «Անցյալի ստվերներ» (2013-2014, Շանթ ՀԸ), «Սահմանին 1/2» (2016-2017), «Էլենի օրագիրը 1/2» (2017-2019, Շանթ ՀԸ), «Երկուսով» (2019-2020, Շանթ ՀԸ), «Կհանդիպենք Անտառի տնակում» (2021), «Բեկորներ» (2021-2022, Շանթ ՀԸ):
Դերասանուհին իր գործունեությունը թատրոնում սկսել է հանդես գալով Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ հանդես գալով։ Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 25-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճում[1]։ «Երկնագույն շան աչքերը» ներկայացվել է նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմերում։
Հյուրախաղերով հանդես է եկել նաև Սանկտ Պետերբուրգում` «Балтийский дом» թատրոնում:
Անձնական կյանք
խմբագրելԻննա Խոջամիրյանը ամուսնացած չէ, երեխաներ չունի։
Ծանոթագրություններ
խմբագրելԿատեգորիա:1995 ծնունդներ Կատեգորիա:Սեպտեմբերի 25 ծնունդներ Կատեգորիա:Տաշիր քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Հայ դերասանուհիներ Կատեգորիա:Թատրոնի դերասանուհիներ