Մասնակից:Մելինե 12/Ավազարկղ4

Մելինե 12/Ավազարկղ4

Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուսատատեսության գլխավոր գրասենյակ (չինարեն՝ 中央广播电视总台光华路办公区), (փինյին Zhōngyāng guǎngbō diànshì zǒngtái guānghuálù bàngōngqū) հայտնի է նաև «Մեծ տաբատ» անվանմամբ[1], համարվում է Պեկինի բիզնես կենտորն։ Շենքը պատկանում է Չինաստանի կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության կայանին և նախագծվել է Ռեմ Կոլհասի և նրա կողմից ղեկավարվող «Մետրոպելիտեն» ճարտարապետական գրասենյակի (Office for Metropolitan Architecture) կողմից[2]։

2007 թվականին Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակը ամերիկյան «Թայմ» ամսագրի կողմից հռչակվել է որպես «Աշխարհի լավագույն ճարտարապետական կառույցներ»-ից մեկը։ Շենքի կառուցման աշխատանքերի վրա ծախսված գումարը կազմում է 5 միլիարդ յուան։ Շենքի հյուսիսային հատվածի մի մասը (Բ հատվածը) վնասվել է 2009 թվականի փետրվարի 9-ի Լապտերների տոնի ժամանակ բռնկված հրդեհի արդյունքում։ Վնասված հատվածի վերականգնողական աշխատանքները սկսվել են 2009 թվականի հոկտեմբերին և ավարտվել 2012 թվականի մայիսի 16-ին[3]։ Սպորտային ալիքն առաջինն էր, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ տեղափոխվեց նոր կայան[4]։

2013 թվականին հունիսի 17-ին Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակի միջոցով պաշտոնապես հեռարձակվեց 24 հեռուստալիքներ[5]։ Շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի ապրիլի 19-ին[6]։

Պատմություն

խմբագրել

2001 թվականի մարտին սկսեց նախապատրատվել նոր կայանի կառուցմանը։ 2001 թվականի մայիսին Ռադիոյի և և հեռուստատեսության պետական վարչությունը պաշտոնապես դիմում է ներկայացրել Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովին՝ նոր կայան կառուցելու համար։ 2002 թվականին Պետական խորհուրդը սկզբունքորեն համաձայնություն տվեց նոր կայանի կառուցման համար։ 2002 թվականի փետրվարին Ազգային զարգացման և բարեփոխումների հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց նոր կայանի կառուցման նախագիծը և սկսեց նախագծային սխեմայի համար հայտ ներկայացնելու աշխատանքները։ 2002 թվականի հուլիսին ընտրվեց Ռեմ Կոլհասի նախագիծը։ 2004 թվականի սեպտեմբերի 22-ին կայացավ հիմնաքարի տեղադրման արարողությունը։ 2005 թվականին կայացավ շենքի Ա և Բ հատվածների հիմնադրման արարողությունը։

Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուսատատեսության գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինի Չաոյան թաղամասի Արևելյան երրորդ օղակաձև ճանապարհին։ Այն զբաղեցնում է 19700քմ տարածք, շինարարական մակերեսը կազմում է 550000 քմ, ամենաբարձր կետն ունի 234 մետր բարձրություն։

Քննադատություն և հասություններ

խմբագրել

Շինարարության ֆինանսավորման վեճ

խմբագրել

Շենքի շինարարական նախագծի համար նախատեսված գումարը սկսվում կազմել է մոտ 20 միլիարդ[7]։ Բացի այդ «Մետրոպելիտեն» ճարտարապետական գրասենյակի (Office for Metropolitan Architecture) նախագծային վճարը կազմում էր 350 միլիոն յուան[8], որն էլ գերազանցում էր ճարտարապետական ընկերությունների առաջարկած գումարին։

Բացի այդ 2009 թվականի հերդեհի արդյունքում վնասված և վերականգնված Բ հատվածը դեռևս շահագործման չի ենթարկվում, ուստի կա շենքի այդ հատվածի քանդման կեսակետը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել
  • Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության մշակութային կենտրոն
    • Չինաստանի Կենտրոնական ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր գրասենյակում բռնկված հրդեհ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 京华时报. «"大裤衩"其实叫"智窗"?» (Chinese (China)). 搜狐网. Արխիվացված է օրիգինալից 2019-11-16-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «CCTV – HEADQUARTERS, CHINA, BEIJING, 2002». Արխիվացված է օրիգինալից 2007-08-21-ին. Վերցված է 2009-10-28-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «中央电视台新台址主楼竣工 体育频道将率先入驻». Արխիվացված է օրիգինալից 2013-10-17-ին. Վերցված է 2012-05-17-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «CCTV-5更名为奥运频道 央视新址已开始直播» (Chinese (China)). 新浪娱乐. Վերցված է 2020-09-28-ին.
  5. «2013年6月17日《新闻联播》国内联播快讯». Արխիվացված է օրիգինալից 2014年9月2日-ին. Վերցված է 2013年10月17日-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. 宋心蕊; 赵光霞. «中央广播电视总台正式揭牌 小尼晒合影称见证历史». 人民网 (Chinese (China)). 北京. Արխիվացված է օրիգինալից 2018-04-22-ին. Վերցված է 2018-04-21-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «央视新址经济账». Արխիվացված է օրիգինալից 2017-01-02-ին. Վերցված է 2011-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «再问央视大火». Արխիվացված է օրիգինալից 2017-01-02-ին. Վերցված է 2011-01-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել