Նեթա Հուսեյն (), հնդիկ բժիշկ և վիքիպեդիացի[1], որը հայտնի է Վիքիպեդիայում կորոնավիրուսի ծագման մասին ապատեղեկատվության տարածման դեմ պայքարելու իր ջանքերով[2]:

Նեթա Հուսեյնը Վիքմանիա 2023 համաժողովին

Կենսագրություն

խմբագրել

Հուսեյնը ծնվել է 1990 թվականի հունիսի 11-ին Կերալա նահանգի Կունամանգալամ քաղաքում[3]:

Կարիերա

խմբագրել

Հուսեյնը Վիքիպեդիայում իր գործունեությունը սկսել է 2010 թվականին, երբ Կոժիկոդեի Կալիկուտ բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է եղել[3]: Նա իր բարձրագույն կրթությունը շարունակել է 2016 թվականին՝ ուսանելով Գյոտեբորգի համալսարանում: Նա նաև Huffington Post աշխատել է որպես բլոգեր մինչև 2018 թվականը[4]: 2020 թվականին նա Գյոտեբորգի համալսարանից փիլիսոփայության դոկտորի կոչում է ստացել կլինիկական նյարդաբանության ոլորտում[5]:

2020 թվականի կեսերին նա սկսել է կենտրոնանալ Վիքիպեդիայում անգլերենով, մալայալամով և շվեդերենով հոդվածներ ստեղծելու վրա, որոնք վերաբերում են կորոնավիրուսին[6]: Նա Վիքիպեդիայում գրել է մոտ 30 հոդված՝ կապված COVID-19-ի հետ, ներառյալ COVID-19-ի դեմ չապացուցված մեթոդների ցանկը՝ նպատակ ունենալով կանխել համացանցում և սոցիալական մեդիա հարթակներում համաճարակի մասին ապատեղեկատվության տարածումը[7]։

Նա նաև Վիքինախագիծ է սկսել՝ նպատակ ունենալով զարգացնել և ընդլայնել COVID-19-ի պատվաստումների ազդեցությանը և դրանց անվտանգությանը վերաբերող թեմաները[8][9]:

2020 թվականին նա ստացել է Կանայք բաց աղբյուրների ակադեմիական մրցանակ, որով գնահատվել է նրա ներդրումը բժշկական գիտելիքի և տեղեկատվության տարածման գործում[10][11]:

She received the 2020 Women in Open Source Academic Award, recognising her contributions regarding disseminating and sharing medical knowledge and information in Wikipedia.[10][11] She also received honorable special mention from the United Nations through its official Twitter handle in 2020.[3] She received a Wikimedian of the Year 2021 Honourable Mention during the 2021 virtual Wikimania conference.[12][13]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Dr. Netha Hussain». Wikimedia Foundation (ամերիկյան անգլերեն). 2021-04-11. Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  2. Wikimedia (2020-04-13). «Meet some of the women sharing reliable COVID-19 information with the world on Wikipedia». Medium (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-03-08-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  3. 3,0 3,1 3,2 «UN recognises Malayali researcher's fight against COVID-19 misinformation». The New Indian Express. Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  4. «Netha Hussain | HuffPost». www.huffingtonpost.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  5. Hussain, Netha; Hansson, Per-Olof; Persson, Carina U. (2021-06-29). «Prediction of fear of falling at 6 months after stroke based on 279 individuals from the Fall Study of Gothenburg». Scientific Reports (անգլերեն). 11 (1): 13503. Bibcode:2021NatSR..1113503H. doi:10.1038/s41598-021-92546-9. ISSN 2045-2322. PMC 8241879. PMID 34188105. Արխիվացված օրիգինալից 2022-06-27-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  6. «വിക്കി മീഡിയൻ ഓഫ് ദ ഇയർ നേടിയ ആദ്യ മലയാളി; വിക്കിപീഡിയയിൽ എഴുത്ത് ഹരമാണ് നേതയ്ക്ക്». Mathrubhumi (անգլերեն). 2023-01-02. Վերցված է 2023-05-10-ին.
  7. Ryan, Jackson. «Wikipedia is at war over the coronavirus lab leak theory». CNET (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-03-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  8. «Guaranteeing the safety of vaccine information». The Jakarta Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  9. Hussain, Netha (2020-07-28). «Strengthening vaccine safety information on Wikipedia». Medium (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-10-17-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  10. 10,0 10,1 «Netha Hussain wins the 2020 Women in Open Source Award». akademiliv.se. Արխիվացված օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  11. 11,0 11,1 «Women in Open Source Award». www.redhat.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020-03-22-ին. Վերցված է 2021-06-30-ին.
  12. Sharma, Unnati (2021-08-17). «3 Indians win Wikimedia awards for helping provide free, accessible knowledge on the internet». ThePrint (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-08-17-ին. Վերցված է 2021-08-17-ին.
  13. «Meet Netha Hussain: Wikimedian of the Year 2021 Honourable Mention winner». Diff. Wikimedia Foundation. 15 August 2021.

Արտաքին հղումներ

խմբագրել

Կաղապար:Wikimedian of the Year