Իվտո[1] (ֆր.՝ Yvetot), քաղաք Ֆրանսիայի հյուսիսում՝ Նորմանդիայի շրջանի ծովամերձ Սեն դեպարտամենտի Ռուան շրջանի կենտրոնում։ Համանուն կանտոնի կենտրոնն է։ Տեղակայված է Ռուանից 37 կմ հյուսիս-արևմուտք և Դեպ քաղաքից 49 կմ հարավ-արևմուտք՝ A29 և A150 մայրուղիների խաչմերուկից 3 կմ հեռավորության վրա։ Քաղաքի կենտրոնում է գտնվում Փարիզ-Հավր գծի Իվտո երկաթուղային կայարանը։

Բնակչության թիվը 2018 թվականի դրությամբ 11 627 մարդ է։

Պատմություն

խմբագրել
 
Սուրբ Պետրոսի եկեղեցի

Իվտոյի անվան ծագումը պարզ չէ, սակայն փաստագրված է, որ 14-16-րդ դարերում տեղի իշխաններին կոչում էին Իվտոյի թագավորներ։ Իվտոն առաջին անգամ հիշատակվել է 1021 թվականին այն հողերի թվում, որոնք դուքս Ռիչարդ II-ը նվիրաբերել է Սեն-Վադրիլի աբբայությանը։ Իվտոն հիշատակվում է նաև ուտոպիստ փիլիսոփա Ժան Մելիեի Կտակարանում։ Այնտեղ ասվում է, որ տեղի թագավորը միակն է, որը լեռից տեսնում է իր ամբողջ թագավորությունը:

17-րդ դարում Իվտո քաղաքը ծաղկում է ապրել շնորհիվ առևտրային արտոնություների և այստեղ բացված ջուլհակների գործարաների։ 1940 թվականին գրեթե ամբողջությամբ ավերվել է և վերակառուցվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Իվտոյում է գտնվում ժամանակակից Սուրբ Պետրոս եկեղեցին, որը կառուցվել է 1949-1956 թվականներին՝ 1940 թվականին ավերված հին եկեղեցու տեղում։ 1046 մ² մակերեսով վիտրաժը ամենամեծն է Եվրոպայում։
  • Այստեղ է գտնվում նաև Փղոսկրյա իրերի թանգարանը։
  • Դյուֆե առանձնատունը կառուցվել է 1612թվականին։ Ներկայումս այն համերգների և թատերական փառատոնների անցկացման վայր է։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության զբաղվածության կառուցվածքը․

  • գյուղատնտեսություն - 0,6%
  • արդյունաբերություն - 5,1%
  • շինարարություն - 4,6%
  • առևտուր, տրանսպորտ և ծառայություններ - 46,7%
  • պետական ​​և քաղաքային ծառայություններ - 43,1%

2017 թվականի տվյալներով՝ գործազրկության մակարդակը 13,6% է (Ֆրանսիայում՝ 13,4%, Պրիմորսկայա Սենա դեպարտամենտում՝ 15,3%)։ Ըստ 2018 թվականի տվյալների՝ տարեկան միջին եկամուտը մեկ անձի համար 20 130 եվրո է (Ֆրանսիայում՝ 21 730, Պրիմորսկայա Սենա դեպարտամենտում՝ 21 140)։

Ժողովրդագրություն

խմբագրել

Բնակչության դինամիկա, մարդ

Վարչություն

խմբագրել

2008 թվականից Իվտոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է սոցիալիստ Էմիլ Կանյուն (Émile Canu)։ 2020 թվականի ավագանու ընտրություններում նրա գլխավորած ձախ ցուցակը հաղթել է 1-ին փուլում՝ ստանալով ձայների 56,70%-ը:

Քաղաքապետների ցուցակ
Ժամկետ Ազգանուն Կուսակցություն Նշումներ
1959 1995 Պիեռ Բոբ Արմատական ​​կուսակցություն
Արմատական ​​ձախ կուսակցություն
բժիշկ,

Վարչության գլխավոր խորհրդի անդամ

1995 2008 Ֆիլիպ Դեկյուլտո Տարբեր իրավունքներ բժիշկ,

Վարչության գլխավոր խորհրդի անդամ

2008 Էմիլ Կանյու Սոցիալիստական կուսակցություն ուսմասվար,

Վարչության գլխավոր խորհրդի անդամ

Հայտնի բնիկներ

խմբագրել
  • Ռայմոնդ Դելանդ (1825-1890)՝ դրամատուրգ, բեմադրիչ և Փարիզի Վոդևիլ թատրոնի ռեժիսոր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 56. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).

Արտաքին հղումներ

խմբագրել