Ժան Մելիե
Ժան Մելիե (ֆր.՝ Jean Meslier, հունիսի 15, 1664[1][2], Մազերնի - հունիսի 17, 1729, Էտրեպինյի), ֆրանսիացի մատերիալիստ փիլիսոփա, աթեիստ, ուտոպիստ կոմունիստ։
![]() | |
Ծնվել է | հունիսի 15, 1664[1][2] Մազերնի |
Մահացել է | հունիսի 17, 1729 (65 տարեկան) Էտրեպինյի |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուղղություն | աթեիզմ և Ազատամտականություն |
Մասնագիտություն | փիլիսոփա, քահանա և գրող |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
![]() |
1689 թվականից եղել է գյուղական քահանա։ Մելիեի հայացքները շարադրված են «Կտակ» աշխատությունում (հրատարակված 1864 թվականին)։ Մելիեն առաջինն էր, որ մեխանիստական մատերիալիզմը հանգեցրեց մարտնչող մատերիալիզմին, փորձեց նրան հաղորդել սոցիալ-քաղաքական արմատականություն՝ դառնալով 18-րդ դարի ֆրանսիական մատերիալիզմի նախահայրը։ Մատերիայի և դրա բացարձակ կեցության ու ինքնաշարժման կարողություն ունենալու գաղափարից Մելիեն բխեցնում էր իրականության վերաբերյալ կրոնական պատկերացումների մերժումը։ Խիստ քննադատել է սոցիալական անհավասարության ու անարդարության վրա հիմնված հասարակարգը, որի հիմքը համարում էր մասնավոր սեփականությունը։ Անհավասարության ու բռնության դեմ զինված պայքարը նա համարում է օրինական ու բարոյական հեղափոխությունը, ըստ Մելիեի, ժողովրդի գործն է, նրա ազատագրության, մասնավոր սեփականության վերացման միակ միջոցը։ Մելիեն բռնության հաղթահարումը զուգորդում էր կրոնի հոգեոր բռնության հաղթահարման անհրաժեշտության հետ։ Մարտնչող մատերիալիզմի դիրքերից նա մերժեց կրոնի հիմնական դոգմաները, վեր հանեց կրոնի սնանկությունը, նրա սոցիալ-քաղաքական էությունը, փորձեց ցույց տալ, որ պետությունն ու եկեղեցին ժողովրդի նյութական և հոգևր կեղեքման գործիք են։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 383)։ |