Բելֆոր (ֆր.՝ Belfort, ֆրանսերեն:  ( )), քաղաք Ֆրանսիայի արևելքում, Բելֆորի երկրամասի վարչական կենտրոնն է[1]:

Աշխարհագրություն խմբագրել

Բնակչություն խմբագրել


Պատմություն խմբագրել

Տրանսպորտային հանգույց է Վոգեզների և Ժուրայի («Բուրգունդիայի դարպասներ») միջև ընկած լեռնանցքում: Նախկինում Բելֆորը մի շարք պաշարումների դիմակայող ամրոց (1814, 1815, 1870-1871) էր, որը գոյություն է ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմը: Բելֆորից ոչ հեռու գտնվում է հայտնի Նոտր Դամ դյու Օ տաճարը:

Բելֆորի պաշտպանություն խմբագրել

 
Բելֆորյան առյուծ

Քաղաքի հետ կապված առավել հայտնի պատմական իրադարձությունը 1870-1871 թվականների նրա հերոսական պաշտպանությունն է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ: 1870 թվականի նոյեմբերից մինչև 1871 թվականի հունվարը՝ 103 օրվա ընթացքում, ամրոցի կայազորը գնդապետ Դանֆեր-Ռոշրոյի հրամանատարությամբ դիմացել է հրետանային գնդակոծություններով ուղեկցվող գերմանական զորքերի պաշարմանը։ Քաղաքն այդպես էլ չի պաշարվել թշնամու կողմից։ Սակայն 1871 թվականին սկսվել են խաղաղության մասին բանակցությունները, գերմանացիների պահանջներից մեկը Բելֆորի նախնական հանձնումն էր։ Ֆրանսիայի կառավարության ցուցումով կապիտուլյացիա է կնքվել պատվավոր պայմաններով․ ամբողջ կայազորը հեռացել է զենքի պահպանմամբ և զինվորական պատիվներով: Այդուհանդերձ, շուտով կնքված պայմանագրի համաձայն՝ Բելֆորը մնացել է Ֆրանսիայի կազմում։

Քաղաքի հերոսական պաշտպանների պատվին միջնաբերդի առջև կանգնեցվել է Բարտոլդիի «Բելֆորյան առյուծ» հսկայական հուշարձանը։

Փառատոն խմբագրել

Ամեն տարի Բելֆորում անցկացվում է համալսարանական երաժշտության միջազգային փառատոնը՝ Festival International de Musique Universitaire (FIMU)։ Մայիսին տարբեր երկրներից քաղաք են գալիս մինչև 2500 կատարողներ, հիմնականում ուսանողներ։ Փառատոնը տևում է երեք օր։ Բոլոր համերգներն ու ներկայացումներն անվճար են, դրանք կազմակերպվում են փակ սենյակներում՝ 14 բեմի վրա՝ բաց երկնքի տակ և պարզապես փողոցում։

Քույր քաղաքներ խմբագրել

Հայտնի բնակիչներ խմբագրել

  • Գուստավ Բարդի - քաղաքական գործիչ, աստվածաբան, հայրաբան
  • Ժյուլ Բրյունե - ֆրանսիացի ռազմական հրամանատար
  • Միշել Գոդար - ջազ տուբիստ, բաս կիթառահար և կոմպոզիտոր
  • Ֆրանսուա Ժոզեֆ Գեյմ - նկարիչ
  • Ժերար Գրիզե - կոմպոզիտոր
  • Ֆրանսուա-Օսկար դե Նեգրիե - ֆրանսիացի զորահրամանատար, գեներալ
  • Էթյեն Մաթլեր - ֆրանսիացի ֆուտբոլիստ
  • Թահար Ռահիմ - ֆրանսիացի դերասան
  • Ժան-Պիեր Շևենման - ֆրանսիացի ձախ քաղաքական գործիչ
  • Օլիվյե Շոնֆելդեր - գեղասահքի աշխարհի չեմպիոն

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել