Նիկոլաոս Կանտունիս (հունարեն՝ Νικόλαος Καντούνης )[1] ՝ հույն նկարիչ և հունական նկարչության Յոթ կղզու դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը:

Կենսագրություն խմբագրել

Կանտունիսը ծնվել է 1767 թվականին Զակինֆ կղզու վրա, բանաստեղծ,գրող,բժիշկ Իոաննիս Կանտունիսի ընտանիքում: Արվեստի ազգային պատկերասրահում պահվող ինքնադիմանկարի էպիգրամում Կանտունիսը նշում է, որ ինքը ինքնուսույց է. Բայց քննադատների և արվեստի պատմաբանների մեծամասնությունը կարծում է, որ նա նկարել սովորել է իր հայրենակիցներից՝ Իոաննիս Կորաիսից (մահացել է 1786 թվականին) և Նիկոլաոս Կուտուզիսից (17411813)[2]: Ավելին, հետևելով Կուտուզիսին,1786 թվականի հունվարի 25-ին Կանտունիսը ձեռնադրվեց քահանա: Ավելի ուշ Կանտունիսը դարձավ Ֆիլիկ հետերիա հունական հեղափոխական հասարակության անդամ: Հունական հեղափոխության սկզբին իր հայացքների և ազգային գործունեության պատճառով Կանտունիսը 1821 թվականի մայիսին բրիտանացիների կողմից, որոնք այդ ժամանակ վերահսկում էին Իոնյան կղզիները, աքսորվեց դեպի Կիրուս անապատ կղզին, Կեֆալոնիա կղզու մոտակայքում, որտեղ գրեց «Գաղտնի երեկոն»:Նույն տարվա հոկտեմբերին նա վերադառնում է Զակինֆ, որտեղ ապրում է մինչև իր կյանքի վերջը՝ 1834 թվականը[1]:

Աշխատանք խմբագրել

Նրա ամենանշանակալից աշխատանքների թվում են «Բոլոր սրբերի» և «Սուրբ առաքյալներ» եկեղեցիների համար կրոնական ստեղծագործությունները, որոնք հետագայում տուժել են երկրաշարժերից: Կանտունիոսի պատրաստած սրբապատկերները՝ «Սուր Բեսարեբրենիկով» (հուն. Αγίων Αναργύρων) և «Սուրբ Գեորգի Կիպրիանա» (հուն. Αγίου Γεωργίου της Κυπριάνας) եկեղեցիների պատկերակալների համար, այժմ պահվում են Զակինֆի թանգարանում: Չնայած այն հագամանքին, որ Կանտունիոսը ուղղափառ քահանա էր, իր իսկ գործերում նա իրականում չէր հետևում բյուզանդական ավանդույթին՝նույնիսկ եկեղեցական գործերում հավատարիմ մնալով արևմտյան ոճին: Այս առումով բնորոշ է նրա «Սուրբ Գեորգին»,որը պահվում է Բյուզանդական թանգարանում[3]:

Կանտունիոսը առանձնանում էր նաև որպես աշխարհիկ դիմանկարների նկարիչ: Դիմանկարներից մի քանիսը պահվում են Աթենքի ազգային պատկերասրահում, Բենակիսի թանգարանում, Մակեդոնիայի մայրաքաղաքի Տելոգլիո հիմնադրամում և Կատիգրաս թանգարանում:

Աշակերտներ խմբագրել

Կանտունիոսի աշակերտներն էին Դիոնսիոս Կալիվոկասը (հուն. Διονύσιος Καλλυβωκάς 1806—1877) և Դիոնիսոս Ցոկոսը (1820—1862)՝ Իոնյան կղզիների դպրոցի վերջին ներկայացուցիչները[4], ինչպես նաև Գերասիմոս Պիձամանոսը և Անտոնիոս Րիֆտոսը[5]:

Արտաքին հղումներ խմբագրել

  1. 1,0 1,1 «Kantounis Nikolaos (1768 Zakynthos - 1834 Zakynthos)» (անգլերեն). Национальная художественная галерея (Афины). Արխիվացված է օրիգինալից 2015-06-20-ին. Վերցված է 2015-10-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «National gallery». Արխիվացված է օրիգինալից 2015-06-20-ին. Վերցված է 2013-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. Άγιος Γεώργιος (01585) - Βυζαντινό και Χριστιανικό Μουσείο
  4. «Η Επτανησιακή Σχολή (ζωγραφική)». Արխիվացված է օրիգինալից 2013-07-29-ին. Վերցված է 2013-07-22-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. Καντούνης, Νικόλαος