Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ19

Էիշ ֆինո (մասրի՝ عيش فينو) երկար բագետի ձևով հաց է, որը պատրաստվում է Եգիպտոսում ցորենի ալյուրից: Այն երկրում ամենաշատ օգտագործվող հացատեսակն է էիշ բալադիից՝ հիմնական տափակ հացից հետո[1]: Այն փափուկ է և հաճախ հարմար է լցոնման համար. հիմնականում լցոնում են տարբեր պանիրներով, հալվայով կամ կովի տապակած լյարդով: Հացերը բարակ են և երկար, սովորաբար մոտ 20 սանտիմետր երկարություն ունեն։ Մյուս կողմից, լայնությունը կարող է շատ տարբեր լինել, բայց հացթուխները հազվադեպ են դրանք մի քանի սանտիմետրից ավելի լայն պատրաստում:

Էիշ ֆինո
Ծագում
ՏեսակՀացի ռուլետ
Առաջացման երկիրԵգիպտոս
Բաղադրամասեր
ՀիմնականՑորենի ալյուր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Bread is 'life' in Egypt». World Grain. Վերցված է Հունիսի 26, 2018-ին.