Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ1

Ցավակցական նամակ

      Վիշտը բաժին է հասնում բոլորին. և երիտասարդների դեպքում դա իր հետ բերում է ամենացավագին տառապանքը, որովհետև նրանք անգիտակից հեռանում են կյանքից: Մեծերը սովորել են, որ վաղ թե ուշ մահանալու են: Ես ցանկանում եմ իմ ցավակցությունը հայտնել ձեր ներկայիս վշտին: Հնարավոր է լիարժեք թեթևանալ միայն ժամանակի հետ: Դուք հիմա չեք գիտակցի, որ երբևէ ձեզ ավելի լավ եք զգալու: Այդպես չէ՞։ Եվ այնուամենայնիվ դա սխալ է։ Դուք, անշուշտ, կրկին երջանիկ կլինեք: Սա իմանալը, որն անկասկած ճիշտ է, այժմ ձեզ հնարավորինս կուրախացնի: Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, որովհետև բավականաչափ փորձ եմ ունեցել. և ձեզ մնում է միայն հավատալ դրան, որպեսզի միանգամից ավելի լավ զգաք: Ձեր սիրելի Հոր հիշատակը, տառապանքի փոխարեն, այսուհետ կլինի տխուր, բայց քաղցր զգացում ձեր սրտում, ավելի անկեղծ և սուրբ, քան նախկինում զգացել եք:

— ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլն
23 դեկտեմբերի 1862 թ.[1]

Ցավակցությունը (լատիներեն con (հետ) + dolore (վիշտ)) կարեկցանքի արտահայտություն է մեկին, ով տառապում է մահի, խորը հոգեկան տառապանքի կամ դժբախտության պատճառով առաջացած ցավից: [2]

Երբ անհատները ցավակցում կամ ցավակցություն են հայտնում որոշակի իրավիճակի կամ անձի համար, նրանք մշտական գիտակցված աջակցություն են հայտնում այդ անձի կամ վիճակի համար: Սա հաճախ արտահայտվում է «ցավում եմ» ասելով։ Հաճախ անգլերենում «Իմ ցավակցությունները» արտահայտությունը կիրառվում է այնպիսի համատեքստում, ինչպիսին է ընկերոջ սիրելիի համար ասելը, որտեղ ցավակցողը ընկերոջն է հաղորդում կարեկցանքի կամ ըմբռնման զգացում։

Կարեկցությունը միշտ չէ, որ արտահայտվում է վշտով կամ տրտմությամբ, քանի որ այն կարող է օգտագործվել նաև եղբայրական զգացմունքները կամ նույնիսկ միակարծիք լինելը ցույց տալու համար: Զոհերին կարեկցություն հայտնելու տարբեր ձևեր կան։ Օրինակները ներառում են՝ գումար նվիրաբերելը նոր մահացած անձի առաջադրած բարեգործական հիմնադրամին, ցավակցական բացիկ գրելը կամ աջակցելը սիրելիի ընկերներին և ընտանիքին՝ կերակուր պատրաստելով և նրանց անհրաժեշտության դեպքում տարբեր կերպ խնամելով։ [3]

2020 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժիշկների կողմից առաջարկված՝ վիշտը վերապրողներին ուղղված հատուկ ցավակցական խոսքերը, կարող են դեր խաղալ այդ վերապրողների հոգեկան առողջության հետագա վիճակի վրա։ [4]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lincoln, Abraham (23 դեկտեմբերի 1862 թ.). «Abraham Lincoln on Living with Loss: His Magnificent Letter of Consolation to a Grief-stricken Young Woman». The Marginalian. Արխիվացված օրիգինալից July 18, 2022-ին.
  2. «condolence». Merriam-Webster. Վերցված է July 30, 2014-ին.
  3. «25 Professionals Share the Best Ways to Support Someone Who is Grieving». March 17, 2023.
  4. «Bereavement Care in the Wake of COVID-19: Offering Condolences and Referrals». March 15, 2021.

External links խմբագրել

  Տես՝ ավազարկղ1 Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս

Կատեգորիա:Counseling Կատեգորիա:Grief